Լոռու մարզում 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, նրա սպանության դեպքի առթիվ նախաքննությունն ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+13.09 oC

Լոռու մարզում 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, նրա սպանության դեպքի առթիվ նախաքննությունն ավարտվել է

16:07 17.04.2024

Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից համագյուղացու տուն ներխուժելու, 93-ամյա տանտիրուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, նրա սպանության, ինչպես նաև վերջինիս բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Այսպես․ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին Ստեփանավանի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել այն մասին, որ կանչով Ագարակի բնակչուհու տուն մեկնած շտապօգնության խումբը, վերջինիս գտել է անկողնում մահացած վիճակում, գլխին՝ արյան հետքերով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարված վարութային և ապացուցողական միջոցառումների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ տարեց կնոջ առերևույթ սպանությունը կատարել է վերջինիս համագյուղացին՝ նրա տուն ներխուժելու հանգամանքը թաքցնելու նպատակով։

Մասնավորապես, 24-ամյա երիտասարդը 2023թ․ նոյեմբերի 30-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, այցելել է նախկին ընկերուհու տուն ու թակել լուսամուտը։

Սակայն, տեսնելով, որ տանտերերն իրեն նկատել են, վազելով հասել է հարևանությամբ գտնվող տուն, կոտրել պատուհանի ապակին ու, խախտելով 93-ամյա կնոջ բնակարանի անձեռնմխելիությունը՝ պատուհանով ապօրինի մուտք է գործել նրա բնակարան:

Այնտեղ գտնվելու ընթացքում երիտասարդը մտել է տանտիրուհու ննջասենյակ, որտեղ էլ կինն իրեն նկատել է, ինչից հետո իր կողմից նրա բնակարան ապօրինի մուտք գործելը թաքցնելու նպատակով, կնոջը կյանքից զրկելու դիտավորությամբ, բռունցքով բազմաթիվ հարվածներ է հասցրել տարեց կնոջ գլխի և դեմքի շրջաններին՝ նրան պատճառելով մահացու վնասվածքներ։

Բացի այդ, իր կողմից հասցված վնասվածքների հետևանքով անօգնական վիճակում գտնվող կնոջ կամքն անտեսելով, երիտասարդը նախքան նրա մահանալը, վերջինիս նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ։ Այնուհետև, գողացել է տանտիրուհուն պատկանող երկու բջջային հեռախոսներն ու հեռացել:

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա Ագարակի 24-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով․ 207-րդ հոդվածի 1-ին մասով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, 198-րդ հոդվածի 1-ին մասով և 254-րդ հոդվածի 1-ին մասով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, նրա վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Մանասյանն ընդունել է Կրթության և վերապատրաստման Ֆրանկոֆոնիայի ինստիտուտի տնօրեն Մոնա Լառուսին

21:45 20.05.2024

Անահիտ Մանասյանն ընդունել է Կրթության և վերապատրաստման Ֆրանկոֆոնիայի ինստիտուտի տնօրեն Մոնա Լառուսին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 20-ին ընդունել է Կրթության և վերապատրաստման Ֆրանկոֆոնիայի ինստիտուտի տնօրեն Մոնա Լառուսին։ Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, ինչպես նաև ներկայումս մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։ Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես` հանրակրթական […] ...

Իջևանի ոստիկաններն ու Տավուշի մարզի պարեկները թմրանյութ են հայտնաբերել

18:20 20.05.2024

Իջևանի ոստիկաններն ու Տավուշի մարզի պարեկները թմրանյութ են հայտնաբերել

Մայիսի 17-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտ ուժեղացված ծառայություն իրականացնելիս Իջևանի ոստիկաններն ու Տավուշի մարզի պարեկները ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու պատճառով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Իրավապահները նկատել են, որ Երևանի բնակիչ 59-ամյա վարորդը մեքենայի մեջ եղած ծխախոտի տուփը թաքցնում է գրպանում: Ոստիկանները խնդրել են ներկայացնել ծխախոտատուփը, սակայն վարորդն այն նետել է […] ...

ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ

15:56 20.05.2024

ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ անօդաչու թռչող սարքի միջոցով դատապարտյալների համար նախատեսված փաթեթ է ներնետվելու «Սևան» քրեակատարողական հիմնարկի խոտածածկ տարածք։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ վերոնշյալ տարածքային բաժնի ծառայողները «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացրել են տեղանքի զննություն։ Արդյունքում՝ հիմնարկի երկու […] ...

Պղնձե փաթույթները գողացել և վաճառել էր

15:36 20.05.2024

Պղնձե փաթույթները գողացել և վաճառել էր

Մայիսի 18-ին ոստիկանության Կապանի բաժին փակ բաժնետիրական մի ընկերության աշխատակցից հաղորդում էր ստացվել, որ մայիսի 17-ի ժամը 16-ից մայիսի 18-ի ժամը 8-ն ընկած ժամանակահատվածում պատուհանը ջարդել, մտել են ընկերության տարածքում գտնվող փաթեթավորման արտադրամաս և գողացել 56 պղնձե փաթույթ՝ մոտ 425 կգ ընդհանուր քաշով: Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ՓԲԸ […] ...

30-ամյա երիտասարդի մոտ ատրճանակ է հայտնաբերվել

14:16 20.05.2024

30-ամյա երիտասարդի մոտ ատրճանակ է հայտնաբերվել

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մայիսի 18-ին զենք-զինամթերք պահելու կասկածանքով գծային բաժին են տարել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 30-ամյա մի երիտասարդի: Նրա պայուսակի զննությամբ հայտնաբերվել է «RETAYPM» գրառմամբ ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 2 փամփուշտով: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն։ ...

23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել

13:50 20.05.2024

23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկների հետ, մայիսի 18-ին զենք-զինամթերք և թմրանյութ պահելու կասկածանքով գծային բաժին են տարել և ձերբակալել 23-ամյա մի երիտասարդի: Նրա պայուսակի զննությամբ հայտնաբերվել է «Գլոկ» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով: Խուզարկությամբ տաբատի գրպանում հայտնաբերվել են երկու թղթե փաթեթներ՝ բյուրեղանման սպիտակ […] ...

BACK_TO_TOP