Ավարտվել է ապագա քրեական ոստիկանների հարցազրույցի փուլը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+15.09 oC

Ավարտվել է ապագա քրեական ոստիկանների հարցազրույցի փուլը

19:07 17.04.2024

Ապրիլի 3-16-ը ՆԳՆ կրթահամալիրում անցկացվեց Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորման ուղղությամբ հարցազրույցի փուլը, որին մասնակցում էր 920 դիմորդ:

Հարցազրույցներն ավարտվեցին ապրիլի 16-ին՝ Ոստիկանության համար խորհրդանշական օրը։

Դիմորդների շարքում էին ինչպես գործող ոստիկաններ՝ քրեական հետախույզներ, համայնքային ոստիկաններ, պարեկներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։

Հարցազրույց անցկացնող չորս հանձնաժողովները նախագահում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանն ու Կարեն Հակոբյանը և ՔՈԳՎ վարչության պետ Արթուր Եգանյանը։

«Մի քանի ուղղությամբ ենք աշխատում՝ հայտնաբերել այնպիսի անձանց, որոնք Քրեական ոստիկանությունում աշխատելու ներուժ ունեն, գնահատել այն անձանց աշխատանքը, որոնք 24/7 ռեժիմով մեր քաղաքացիներին ծառայություն են մատուցում և նաև ձեռնամուխ են լինում հանցագործությունների բացահայտմանը, նրանց տալ հնարավորություն՝ կրթական գործընթացով անցնելու պայմաններում նշանակվել Քրեական ոստիկանությունում: Մի կողմից բացահայտում ենք մեր լավ կադրերին, որոնք իրենց պոտենցիալը առավելագույնս կարող են օրինակ ծառայեցնել ոչ թե Քրեական ոստիկանությունում աշխատանքի շրջանակներում, այլ նաև Պարեկային ծառայությունում, Համայնքային ոստիկանությունում կամ ոստիկանության այլ ստորաբաժանումում, մյուս կողմից իդենտիֆիկացնում ենք այնպիսի անձանց, որոնց հետագա ծառայությունը պետք է նորից վերագնահատվի, և հասկանանք՝ արդյոք ոստիկանությունում կա տվյալ պոտենցիալին համապատասխան որևէ ուղղություն»,-ասում է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Հանձնաժողովներում ներգրավված էին ՆԳՆ ոստիկանության, պետական կառավարման այլ համակարգերի, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հոգեբան:

«Կան հարցվողներ, որոնք բավական հուզված են ներկայանում, ինչը, կարծում եմ, նորմալ է, խոսում է նրանց հուզականության մասին: Կան նաև մարդիկ, ովքեր շատ պատրաստված են, բոլոր հարցերին պատասխանում են հանգիստ, հավասարակշռված»,-ներկայացնում է հոգեբան Քրիստինա Ավետիսյանը:

Այս փուլում ստուգվում էին դիմորդների անձնային որակները, ստեղծագործական մտածողությունը, ներուժը, ինչը կարևոր է վերապատրաստման ավարտից հետո հանրային անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարում առավել բարձր ցուցանիշներ գրանցելու համար։
ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի խոսքով՝ «Որոշ գործընթացներ դեռ առջևում են: Դրանք հաղթահարելուց հետո, նկատի ունեմ դասընթացների փուլը, կձևավորվի Քրեական ոստիկանության նոր ստորաբաժանումը։ Մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձրել կիբեռհանցագործությունների, թմրամիջոցների դեմ պայքարի ստորաբաժանումների վրա։ Կարծում եմ՝ ապագայում կունենանք ավելի պրոֆեսիոնալ կառույց»:

Մասնագիտացված ծառայության բովանդակային, կառուցվածքային և կառավարման մեթոդաբանության փոփոխության արդյունքում Քրեական ոստիկանությունը կունենա ոլորտային ուղղաձիգ կառավարում թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում։

«Ընդհանուր առմամբ, գործող ոստիկաններից գոհ ենք: Հատկապես կցանկանայի առանձնացնել ՔՈԳՎ ծառայողների մասնագիտական պատրաստվածությունը, փորձը և հետագա մղումը՝ ավելի լավ ծառայելու իրենց գործում։ Ինչ վերաբերում է քաղաքացիական անձանց, փորձում ենք լավագույններին ընտրել: Կան արժանի թեկնածուներ, բայց կցանկանայինք, որ ավելի լավ պատրաստված լինեին»,-նշում է ՄԱԶԾ ներկայացուցիչ, հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը:

Գործող ոստիկանի դեպքում հանձնաժողովի խնդիրն էր հասկանալ, թե նա պատրա՞ստ է ընկալել բարեփոխված ծառայության պահանջները, ստացած գիտելիքներն ու մասնագիտական ունակությունները ծառայեցնել արդի մարտահրավերներին դիմագրավելուն։ Քաղաքացիական անձանց դեպքում հանձնաժողովի ուշադրության կենտրոնում էին Քրեական ոստիկանությունում ծառայության անցնելու մոտիվացիայի, դիտողականության, սովորելու ունակությունների և որակական հատկանիշների վերաբերյալ հարցերը։
Հոգեբան Անահիտ Սահակյանի խոսքով՝ «Ի սկզբանե իմ առջև հարց եմ դրել քրեական ոստիկանների ընտրության դեպքում ինչը պետք է հաշվի առնել, ինչպիսի հարցեր տալ, որպեսզի ունենանք ապագա քրեական ոստիկանի հոգեբանական նկարագիրը, այսինքն՝ անհրաժեշտ հոգեբանական առանձնահատկությունները, որոնք, իհարկե, վերապատրաստումից հետո նաև կստանան համապատասխան գիտելիքներ, կարողություններ, հմտություններ»:
Հարցազրույցների ընթացքում Քրեական ոստիկանությունում ծառայության նոր մոտեցումների վերաբերյալ իրենց ակտիվությամբ աչքի ընկան նաև կին դիմորդները։

Դիմորդ Թամարա Սարգսյանն ասում է՝ «ՆԳՆ կրթահամալիրի պաշտոնական կայքէջում տեսել եմ Քրեական ոստիկանություն ընդունելության մասին հայտարարությունը, որոշել եմ գալ և ուժերս փորձել։ Կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է մասնագիտական առաջընթացի համար»:
ՆԳ նախարարության նախաձեռնությամբ` Քրեական ոստիկանություն ընդունելության մրցութային տեղերի 20 տոկոսը հատկացվել է կին դիմորդներին, ինչը կխթանի ոստիկանությունում կանանց ներգրավվածությանը:

«Ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության բարձրացումը ՆԳՆ բարեփոխումների կարևոր առանցքում է, և այս տեսանկյունից մեզ համար շատ կարևոր է ունենալ բովանդակային առումով կանանց և աղջիկների ներգրավում ոստիկանության աշխատանքներում, ծառայության կազմակերպման շրջանակներում: Այստեղ մենք Պարեկային ծառայության օրինակով նախ փոփոխեցինք պահանջները ոստիկանության համակարգ մուտք գործելու համար, և այն հավասարապես կիրառելի է նաև Քրեական ոստիկանության համար»,-ասում է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Հարցազրույցի մասնակից քաղաքացիական անձանց մեջ նույնպես կային ներուժ ունեցող դիմորդներ, որոնք վերապատրաստվելուց հետո կարող են դառնալ արհեստավարժ ու բարեվարք ոստիկան: Նրանց ստացած գիտելիքների և գործող ոստիկանների փորձառության համատեղումը Քրեական ոստիկանությունում նոր որակ կապահովի:

«Մասնագիտությամբ իրավագետ եմ, 2023 թ. ավարտել եմ ՆԳՆ կրթահամալիրը։ Ընդունվում եմ Քրեական ոստիկանություն, որովհետև մտածում եմ, որ մասնագիտության համար լավ սկիզբ է»,-ասում է դիմորդ Դիանա Վերանյանը:

Հանձնաժողովի անդամները գործող ոստիկանների դեպքում մանրամասն ուսումնասիրում էին նրանց աշխատանքային կենսագրությունը և համալիր պատկերացում կազմում ծառայողական փորձի մասին։

Դիմորդ Նարինե Խաչատրյանը նշում է՝ «Ոստիկանությունում ծառայում եմ շուրջ 19 տարի և հուսով եմ, որ այդ տարիների ընթացքում ձեռք բերած աշխատանքային փորձս կկարողանամ հնարավորինս արդյունավետ օգտագործել Քրեական ոստիկանությունում»:
Հարցազրույցը հաջողությամբ հաղթահարածները կրթահամալիրում կանցնեն հատուկ վերապատրաստում և թափանցիկ ընթացակարգով կնշանակվեն Քրեական ոստիկանության համապատասխան պաշտոնների:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կմասնակցի Կրթության համաշխարհային համաժողովին

17:26 20.05.2024

Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կմասնակցի Կրթության համաշխարհային համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մեկնել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու Կրթության համաշխարհային համաժողովին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կայանալիք համաժողովի ընթացքում հանդես կգա զեկույցով: Կրթության համաշխարհային համաժողովն ամեն տարի համախմբում է կրթության նախարարներին, նրանց տեղակալներին, խորհրդատուներին […] ...

5 օր՝ 260 մասնակից. ամփոփվել է «Երվանդ Քոչար 125. դասականն ու նորարարը» մրցույթը

13:33 20.05.2024

5 օր՝ 260 մասնակից. ամփոփվել է «Երվանդ Քոչար 125. դասականն ու նորարարը» մրցույթը

Այս տարի լրանում է հայ նշանավոր քանդակագործ և գեղանկարիչ, եռաչափ և կինետիկ գեղանկարչության հիմնադիր Երվանդ Քոչարի 125-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Երվանդ Քոչարի թանգարանը հայտարարել էին մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն էր մեծանուն արվեստագետի ժառանգության հանրահռչակումը, պատանիներին ու երիտասարդներին […] ...

Ուսման հրավեր՝ Սլովակիայի բուհերում սովորելու նպատակով

11:14 20.05.2024

Ուսման հրավեր՝ Սլովակիայի բուհերում սովորելու նպատակով

Սլովակիայի կրթության, հետազոտությունների, զարգացման և երիտասարդության նախարարությունը հայտարարել է կրթաթոշակային ծրագիր՝ նախատեսված 100 տաղանդավոր օտարերկրյա ուսանողների համար, որոնք ցանկություն ունեն սովորելու այդ երկրի բուհերում՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով: Ընտրված դիմորդը կստանա 4000 եվրո կրթաթոշակի իրավունք մեկ ուսումնական տարվա համար, ընդհանուր առմամբ՝ 12.000 եվրո՝ բարձրագույն կրթության առաջին երեք տարիների համար: Կրթաթոշակի համար դիմումները կարող են […] ...

Տեղի է ունեցել արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը

19:33 19.05.2024

Տեղի է ունեցել արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը

Այսօր տեղի է ունեցել արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը՝ սպորտի ուղղությամբ դասավանդողների համար։ Ատեստավորման գործընթացին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Երևանի թիվ 190 ավագ դպրոցում գործող քննական կենտրոն։ Նախարարի տեղակալը շրջել է քննական կենտրոնում, հետաքրքրվել գործընթացից և հաջողություն մաղթել ատեստավորմանը մասնակցող մանկավարժներին։ Ատեստավորման ընթացքին […] ...

Թուրքմենստանի կրթության նախարարը նշել է, որ իրենք հետաքրքրված են կրթության զարգացման Հայաստանի փորձով

12:19 18.05.2024

Թուրքմենստանի կրթության նախարարը նշել է, որ իրենք հետաքրքրված են կրթության զարգացման Հայաստանի փորձով

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը երկկողմ ձևաչափով հանդիպել է Թուրքմենստանի կրթության նախարար Բայրամգյուլ Օրազդուրդաևայի հետ։ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ անդրադառնալով, մասնավորապես Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը, թվայնացման և նոր տեխնոլոգիանրի կիրառմանը, ԲՏՃՄ ուղությամբ ուսուցման կազմակերպմանը։ Խոսելով Հայաստանի հաջողված փորձի մասին՝ […] ...

Համաշխարհային բանկի պատվիրակությունն այցելել է ՀՊՄՀ վարժարան

18:26 17.05.2024

Համաշխարհային բանկի պատվիրակությունն այցելել է ՀՊՄՀ վարժարան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Համաշխարհային բանկի ավագ գործադիր տնօրեն Աքսել վան Տրոցենբուրգի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան՝ ծանոթանալու ուսումնական հաստատության պայմաններին: Նրանց ուղեկցել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը և վարժարանի տնօրեն Իրինա Գրիգորյանը: Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում ՀՊՄՀ վարժարանը 2019 թ. […] ...

BACK_TO_TOP