Բժիշկները տեղեկություն են տրամադրել երրորդ հարկից ընկած մեկ տարեկան երեխայի առողջական վիճակի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.29
  • 421.90
WEATHER
+17.09 oC

Բժիշկները տեղեկություն են տրամադրել երրորդ հարկից ընկած մեկ տարեկան երեխայի առողջական վիճակի մասին

23:59 17.04.2024

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնում են, որ երրորդ հարկից ընկած 1 տարեկան երեխայի վիճակը ներկա պահին գնահատվում է կայուն ծանր։

Բժշկական թիմի շնորհիվ նկատվում է դրական դինամիկա։ Փոքրիկը դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել մեկ տարեկան երեխա, որը երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել երկրորդ հարկի ծածկի (козырёк) վրա, ապա՝ գետնին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ-ն հնարավորություն ունի դառնալ տարածաշրջանում առաջին երկիրը, որին կհաջողվի էլիմինացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը` որպես հանրային առողջության սպառնալիք

15:50 21.05.2024

ՀՀ-ն հնարավորություն ունի դառնալ տարածաշրջանում առաջին երկիրը, որին կհաջողվի էլիմինացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը` որպես հանրային առողջության սպառնալիք

Հայաստանն ունի հնարավորություն դառնալու տարածաշրջանում առաջին երկիրը, որին կհաջողվի էլիմինացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը` որպես հանրային առողջության սպառնալիք: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանն այս մասին նշել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնօրեն Էյմոն Մերֆին: «Վերջին տարիներին միացյալ ծրագրի, ՄԻԱՎ-ի կանխարգելման նոր մոտեցումների, կանխարգելիչ և թեստային միջամտությունների հասանելիության, ծառայությունների ապակենտրոնացման շնորհիվ` […] ...

Ուռուցքաբանը գնահատել է քաղցկեղի՝ ուշ փուլում բուժման հավանականությունը

23:59 17.05.2024

Ուռուցքաբանը գնահատել է քաղցկեղի՝ ուշ փուլում բուժման հավանականությունը

Քաղցկեղը կարող է բուժվող լինել նույնիսկ ուշ փուլում, ամեն ինչ կախված է հիվանդության տեսակից և մետաստազների տարածվածությունից, ասել է ուռուցքաբան Դենիս Ռոմանովը։ Բուժման հավանականությունը փորձագետը գնահատել է Lenta.ru-ի հետ զրույցում։ Ռոմանովի խոսքով, շատերն իմանալով, որ քաղցկեղ ունեն, խուճապի են մատնվում և հուսահատվում։ Այնուամենայնիվ, իրականում նույնիսկ հիվանդության ուշ փուլեր ունեցող մարդիկ ապաքինվելու հնարավորություն ունեն։ «Ուշ փուլը […] ...

Բժիշկը հղիներին հորդորել է մազերը չներկել մինչև հղիության առաջին եռամսյակի վերջը

23:07 17.05.2024

Բժիշկը հղիներին հորդորել է մազերը չներկել մինչև հղիության առաջին եռամսյակի վերջը

Սննդաբան Վիկտորյա Տոլստոնոսովան պատմել է, թե երբ կարելի է մազերը ներկել հղիության ընթացքում։ Aif.ru կայքի հետ զրույցում մասնագետը նշել է՝ չկան հաստատված փաստեր, որ ներկման ժամանակ մաշկի հետ շփվող քիմիական նյութերը ներթափանցում են և կարող են բացասաբար ազդել պտղի վրա։ Մինչդեռ պտղի համար ներկի անվնասության մասին տվյալներ էլ չկան։ Այս կապակցությամբ բժիշկը հորդորել է խուսափել […] ...

Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել «Աչքի առողջության ինստիտուտի» բացմանը

15:37 17.05.2024

Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել «Աչքի առողջության ինստիտուտի» բացմանը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել «Աչքի առողջության ինստիտուտի» բացմանը: Նորակառույց ակնաբուժական կլինիկան հագեցած է ժամանակակից սարքավորումներով և պատրաստ է մատուցել բարձրորակ ակնաբուժական ծառայություններ: Այն հանդիսանում է ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Աչքի հիվանդությունների ամբիոնի բազա: «Նորաբաց այս կլինիկան ոչ միայն ձեր, այլև բոլորիս ձեռքբերումն է, որովհետև ծառայելու է մեր քաղաքացիներին, նպաստելու է առողջապահական համակարգի […] ...

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ. Առողջապահության նախարարության խորհուրդները

18:17 16.05.2024

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ. Առողջապահության նախարարության խորհուրդները

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից: «Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետևանքով: Հնարավոր չէ սնկի թունավոր լինելը ստուգել եփելիս եռացող ջրի մեջ արծաթե առարկա, կարտոֆիլ կամ այլ բան ավելացնելով և գույնի փոփոխությանը հետևելով. դրանք միֆեր են: Ցանկալի է սնկերը սննդում օգտագործել միայն խոհարարական […] ...

Սլովակիայի վարչապետը նոր վիրահատության կենթարկվի

13:44 16.05.2024

Սլովակիայի վարչապետը նոր վիրահատության կենթարկվի

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին, ում նկատմամբ մահափորձ է իրականացվել, նոր վիրահատություն է սպասվում։ Այս մասին հայտնում է Pravda լրատվական պորտալը։ Պորտալի տվյալներով՝ չորեքշաբթի օրը հինգ ժամ տեւած վիրահատության ընթացքում բժիշկներին հաջողվել է կանգնեցնել Ֆիցոյի որովայնի խոռոչի արյունահոսությունը։ Արյունը նոսրացնող դեղամիջոցները կարող են խնդիրներ առաջացնել: Վարչապետին սպասվում է կոնքազդրային հոդի վիրահատություն։ ...

BACK_TO_TOP