ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.29
  • 421.90
WEATHER
+22.09 oC

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:05 18.04.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոդուլային զորանոցների հրդեհային անվտանգության վերաբերյալ շրջանառվող դիտարկումները անհիմն և սիրողական բնույթի  են. ՊՆ

17:17 21.05.2024

Մոդուլային զորանոցների հրդեհային անվտանգության վերաբերյալ շրջանառվող դիտարկումները անհիմն և սիրողական բնույթի են. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Համացանցի որոշ օգտատերեր մոդուլային զորանոցների հրդեհային անվտանգության վերաբերյալ անհիմն և սիրողական բնույթի դիտարկումներ են շրջանառում: Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ շենք-շինությունների ներքին հարդարումներն իրականացված են հակահրդեհային, հրակայուն և հականեխիչ նյութերով մշակված փայտատաշեղային սալերով: Շենք-շինություններն ապահովված են հրդեհ ազդարարող ինքնաշխատ կենտրոնական համակարգով, հակահրդեհային ջրամատակարարմամբ (հրշեջ […] ...

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարի տեղակալին

15:41 21.05.2024

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարի տեղակալին

Մայիսի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ...

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալին

15:07 21.05.2024

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր: ...

Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ

14:41 21.05.2024

Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ

Բանակային զորամիավորում կատարած այցի երկրորդ օրը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ։ Սուրեն Պապիկյանը շրջել է ենթակառուցվածքներով, պատասխանատու սպաների հետ քննարկել անվտանգության հետ կապված մի շարք հարցեր, կարևորել բոլոր կառույցներում կեցության, մարտական պատրաստության ամրապնդման անհրաժեշտ պայմանների ստեղծումը, կահավորումը: Զինվորական կառույցների շինարարությունն իրականացնող կազմակերպությունների ղեկավարները մանրամասն ներկայացրել են […] ...

Արմեն Գրիգորյանը և Մուհամեդ Բին Ահմեդ ալ Միսնադն ընդգծել են անվտանգության ոլորտում հետագա համագործակցության կարևորությունը

13:43 21.05.2024

Արմեն Գրիգորյանը և Մուհամեդ Բին Ահմեդ ալ Միսնադն ընդգծել են անվտանգության ոլորտում հետագա համագործակցության կարևորությունը

Մայիսի 21-ին Դոհայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Պետության Էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուհամեդ Բին Ահմեդ ալ Միսնադի հետ: Կողմերը քննարկել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները մի շարք ոլորտներում: Վերոնշյալի համատեքստում ընդգծվել է նաև անվտանգության ոլորտում հետագա համագործակցության կարևորությունը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչի շրջանակներում ընդգծվել է […] ...

Քննարկվել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները

12:16 21.05.2024

Քննարկվել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները

Մայիսի 21-ին Դոհա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Համադ Քամիս ալ-Քուբայիսիի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև տնտեսության, անվտանգության և տարածաշրջանային հարցերում հնարավոր համագործակցության ուղիները: Զրուցակիցները նաև անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին: ...

BACK_TO_TOP