ՃՏՊ Արգել գյուղում․ կա զոհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.29
  • 421.90
WEATHER
+17.09 oC

ՃՏՊ Արգել գյուղում․ կա զոհ

13:23 18.04.2024

Ապրիլի 18-ին, ժամը 08։48-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արգել-Կարենիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արգել գյուղի ամառանոցների վերջնամասում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Երևան և Աբովյան քաղաքների բժշկական կենտրոններ․ ճանապարհին գրանցվել է ուղևորի մահը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սաղմոսավան գյուղում՝ Քասաղի կիրճում, փրկարարներն օգնության են հասել քաղաքացուն

22:04 21.05.2024

Սաղմոսավան գյուղում՝ Քասաղի կիրճում, փրկարարներն օգնության են հասել քաղաքացուն

Մայիսի 21-ին, ժամը 16:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սաղմոսավան գյուղում՝ Քասաղի կիրճում, արշավախմբի անդամներից մեկը ոտքի վնասվածքի պատճառով չի կարողանում քայլել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Վ. Զ.-ին (ծնված 1954 թ․) պատգարակով իջեցրել (մոտ […] ...

Իրանն ավարտին կհասցնի ուղղաթիռի կործանման հետաքննությունը․ դեսպան

12:37 21.05.2024

Իրանն ավարտին կհասցնի ուղղաթիռի կործանման հետաքննությունը․ դեսպան

Իրանն ավարտին կհասցնի ուղղաթիռի կործանման հետաքննությունը, դրանից հետո միայն պատճառների մասին եզրակացություններ կարվեն, ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Բնականաբար, մենք գործն ու հետաքննությունը ավարտին կհասցնենք։ Առանց կասկածի, Իրանի Իսլամական Հանրապետությունը և համապատասխան նախարարություններն ու մարմիններն արդեն սկսել են հետաքննությունը։ Եվ իհարկե, նրանք կունենան հստակ հաշվետվություն, և այդ զեկույցը կհանձնվի Գերագույն առաջնորդին, ինչպես նաև […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

11:07 21.05.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 20-21-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 101 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 39, խարդախության` 12, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 7-ական, հոգեկան ներգործության՝ 5, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի […] ...

Փրկարարները ջրատարից դուրս են բերել քաղաքացու դի

22:38 20.05.2024

Փրկարարները ջրատարից դուրս են բերել քաղաքացու դի

Մայիսի 20-ին, ժամը 17:19-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն-Դողս գյուղերի միջանկյալ հատվածում՝ ջրատարի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Աղավնատուն գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարից դուրս են բերել քաղաքացու դի: ...

Բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը. տուժածներ չկան

22:11 20.05.2024

Բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը. տուժածներ չկան

Մայիսի 20-ին, ժամը 19:30-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին, առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մայիսյան–Հացիկ ավտոճանապարհին՝ երկաթուղային գծանցի վրա, բախվել են «GAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ […] ...

Լրատվամիջոցները նշել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը

19:12 20.05.2024

Լրատվամիջոցները նշել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել, հայտնում է IRNA գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ռայիսին նահատակվել է կիրակի օրը (2024 թվականի մայիսի 19-ին) ուղղաթիռի տեխնիկական անսարքության պատճառով տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետևանքով»,- նշվում է հրապարակման մեջ: Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին՝ Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում։ Ուղղաթիռում […] ...

BACK_TO_TOP