Քրեական վարույթը մեկ քննչական մարմնից մյուսին փոխանցելու հնարավորություն. աշխատանքային քննարկում Արդարադատության նախարարությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+21.09 oC

Քրեական վարույթը մեկ քննչական մարմնից մյուսին փոխանցելու հնարավորություն. աշխատանքային քննարկում Արդարադատության նախարարությունում

15:06 18.04.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի համակարգմամբ՝ կազմակերպվել է քննարկում Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Դավոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։

Նախագծով առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազին օժտել լրացուցիչ գործիքակազմով՝ բացառիկ դեպքերում՝ բացի անաչառության ապահովման նպատակից, նաև քննության համակողմանիությունն ապահովելու նպատակով քրեական վարույթը մեկ քննչական մարմնից մեկ այլ քննչական մարմնի փոխանցելու հնարավորությամբ:

Քննարկման նպատակն էր՝ ձևավորել նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկների վերջնական տարբերակը, որի արդյունքում՝ որոշվել է Արդարադատության նախարարության կողմից առաջարկված կոնսենսուսային նոր տարբերակի հիմքով՝ Վարչապետի աշխատակազմ ներկայացնել ընդունելի ձևակերպումների համաձայնեցված տարբերակ:

Քննարկմանը մասնակցել են Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երիտասարդի մոտ հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակ, փամփուշտներ և ծալովի դանակ

12:28 21.05.2024

Երիտասարդի մոտ հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակ, փամփուշտներ և ծալովի դանակ

Մայիսի 20-ի ժամը 23-ին ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները Արագածի փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 23-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, նույն տրամաչափի 12 փամփուշտ և ծալովի դանակ: Երիտասարդը […] ...

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հարցեր

11:57 21.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հարցեր

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ, ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի և իրավապահ հարցերով միջազգային բյուրոյի քարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերին, որին ուղեկցել են ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի և իրավապահ հարցերով միջազգային բյուրոյի Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի թիմի ղեկավար Մարի Կուրթը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹԻՀ) գրասենյակի […] ...

Կեղծիքի մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվեց Գառնիում

11:39 21.05.2024

Կեղծիքի մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվեց Գառնիում

Ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 20-ին Կոտայքի մարզի Գառնի գյուղի Մուրադյան Եղբայրների փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 42-ամյա Ծովինար Ս.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) մեղադրանքով: Ծովինար Ս.-ն ներկայացվել է վարույթն […] ...

Անահիտ Մանասյանն ընդունել է Կրթության և վերապատրաստման Ֆրանկոֆոնիայի ինստիտուտի տնօրեն Մոնա Լառուսին

21:45 20.05.2024

Անահիտ Մանասյանն ընդունել է Կրթության և վերապատրաստման Ֆրանկոֆոնիայի ինստիտուտի տնօրեն Մոնա Լառուսին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 20-ին ընդունել է Կրթության և վերապատրաստման Ֆրանկոֆոնիայի ինստիտուտի տնօրեն Մոնա Լառուսին։ Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, ինչպես նաև ներկայումս մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։ Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես` հանրակրթական […] ...

Իջևանի ոստիկաններն ու Տավուշի մարզի պարեկները թմրանյութ են հայտնաբերել

18:20 20.05.2024

Իջևանի ոստիկաններն ու Տավուշի մարզի պարեկները թմրանյութ են հայտնաբերել

Մայիսի 17-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտ ուժեղացված ծառայություն իրականացնելիս Իջևանի ոստիկաններն ու Տավուշի մարզի պարեկները ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու պատճառով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Իրավապահները նկատել են, որ Երևանի բնակիչ 59-ամյա վարորդը մեքենայի մեջ եղած ծխախոտի տուփը թաքցնում է գրպանում: Ոստիկանները խնդրել են ներկայացնել ծխախոտատուփը, սակայն վարորդն այն նետել է […] ...

ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ

15:56 20.05.2024

ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ անօդաչու թռչող սարքի միջոցով դատապարտյալների համար նախատեսված փաթեթ է ներնետվելու «Սևան» քրեակատարողական հիմնարկի խոտածածկ տարածք։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ վերոնշյալ տարածքային բաժնի ծառայողները «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացրել են տեղանքի զննություն։ Արդյունքում՝ հիմնարկի երկու […] ...

BACK_TO_TOP