ՌԴ-ի մասնակցությամբ ՀԱԷԿ-ի արդիականացման նախագիծը կարող է օպտիմալացվել․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

ՌԴ-ի մասնակցությամբ ՀԱԷԿ-ի արդիականացման նախագիծը կարող է օպտիմալացվել․ Փաշինյան

10:43 09.09.2018

ՀՀ-ի միակ ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման հայ-ռուսական նախագիծը կարող է օպտիմալացվել։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման և ՌԴ-ում գործող հայ գործարարների հետ շփման արդյունքներով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Պայմանավորվել ենք, որ կաշխատենք գազի և ատոմային էներգետիկայի ոլորտում մեր համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Ինչպես գիտեք, ունենք ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման համատեղ նախագիծ։ Ներկայում այդ նախագիծն իրականացվում է, սակայն կա դրա իրականացումն ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություն։ Մենք կշարունակենք համագործակցել այդ ոլորտում, որպեսզի ունենանք ատոմակայանի ավելի արդյունավետ մենեջմենթ։ Պայմանավորվել ենք, որ մոտ ժամանակներս այդ հարցը կքննարկենք նաև այլ ձևաչափերում»,-ասել է Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիայում տեղի կունենան տարածաշրջանային ընտրություններ

09:20 01.05.2025

Մեծ Բրիտանիայում տեղի կունենան տարածաշրջանային ընտրություններ

Մայիսի 1-ին Մեծ Բրիտանիայում տեղի կունենան տարածաշրջանային ընտրություններ՝ ցույց տալով Մեծ Բրիտանիայի քաղաքական կուսակցությունների իրական ժողովրդականությունը համընդհանուր ընտրություններից գրեթե ութ ամիս անց: Ընտրատեղամասերը կբացվեն տեղական ժամանակով 07:00-ին և բաց կլինեն մինչև 22:00-ը, իսկ առաջին արդյունքները կհրապարակվեն ուրբաթ երեկոյան: Ընդհանուր առմամբ, ընտրությունների արդյունքը, որին մասնակցելու իրավունք ունի 13,7 միլիոն բրիտանացի, կորոշի 1600 մանդատի ճակատագիրը Անգլիայի 23 […] ...

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

09:17 01.05.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է: Տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատել են գլխավոր դատախազությունից: Դատավորը մեղադրվում է կաշառք ստանալու համար: ...

Կարևոր է աշխատանքային իրավունքների ապահովման նկատմամբ պետության պատշաճ վերահսկողության միջոցների ձեռնարկումը․ ՀՀ ՄԻՊ

09:13 01.05.2025

Կարևոր է աշխատանքային իրավունքների ապահովման նկատմամբ պետության պատշաճ վերահսկողության միջոցների ձեռնարկումը․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Մայիսի 1-ի` Աշխատանքի միջազգային օրվա առթիվ: Այս օրը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուրի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը: Մեր երկրում աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ շարունակում են արդիական մնալ: ՄԻՊ աշխատակազմի ուսումնասիրությունները, ստացված բողոքների […] ...

Աշխատանքը պետք է լինի արդյունք ստեղծելու և այդ արդյունքը վայելելու միջոց․ Նիկոլ Փաշինյան

09:10 01.05.2025

Աշխատանքը պետք է լինի արդյունք ստեղծելու և այդ արդյունքը վայելելու միջոց․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1–ին նշում ենք Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը, և ուզում եմ բոլորիս շնորհավորել օրվա առիթով։ Քաղաքակրթությունը ձևավորվել ու զարգանում է աշխատանքի արդյունքում, և աշխատանքն է այն գործիքը, որով հնարավոր է անհատի և հանրության կյանքն ավելի […] ...

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 35 մարդու կյանք են խլել

09:00 01.05.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 35 մարդու կյանք են խլել

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով վերջին 24 ժամում առնվազն 35 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարությանը։ Զոհվածներից առնվազն 8-ը զոհ են դարձել պաղեստինյան անկլավի կենտրոնական մասում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարին իսրայելական բանակի հարվածին։ Հաղորդվել է նաեւ, որ Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 109 վիրավոր։ Նախարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:48 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP