10:33 19.04.2024
Ուրբաթ օրը Հնդկաստանում մեկնարկում են աշխարհում ամենամեծ խորհրդարանական ընտրությունները, որտեղ քվեարկության յոթ փուլերին կմասնակցի գրանցված շուրջ 968 միլիոն ընտրող։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր գլխավոր ընտրական հանձնակատար Ռաջիվ Կումարը, Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 19-ից հունիսի 1-ը, իսկ ձայների հաշվարկը կավարտվի հունիսի 4-ին։ Քվեարկությունը տեղի կունենա Հնդկաստանի բոլոր 28 նահանգներում և 8 միութենական տարածքներում, որտեղ տեղակայվելու են ավելի քան 1 միլիոն ընտրատեղամասեր։
Խորհրդարանի ստորին պալատի ներկայիս կազմի լիազորությունների ժամկետը լրանում է հունիսի 16-ին, եւ մինչ այս օրը պետք է ձեւավորվի պալատի նոր կազմը։ Լոկ Սաբհայի (Ժողովրդական պալատի) անդամներն ընտրվում են ուղղակի համընդհանուր գաղտնի քվեարկությամբ՝ հիմնված մեծամասնական ընտրակարգի վրա։
Վերջին անգամ Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները կայացել են 2019 թվականին, դրանք անցկացվել են յոթ փուլով։ Ըստ այդ ընտրությունների արդյունքների՝ իշխող «Բհարաթիա Ջանատա կուսակցությունը» հաղթել է երկրորդ ընտրություններում անընդմեջ, իսկ նրա առաջնորդ Նարենդրա Մոդին կրկին զբաղեցրել է երկրի վարչապետի աթոռը։
Այս ընտրությունների կարևոր առանձնահատկությունն այն է, որ Նարենդրա Մոդին երրորդ անգամ անընդմեջ ձգտում է դառնալ Հնդկաստանի վարչապետ։ Նա նաև նպատակ է դրել բարելավել «Ազգային դեմոկրատական դաշինքի» ցույց տված արդյունքը 2019 թվականի վերջին ընտրություններում, որտեղ Մոդիի կուսակցության գլխավորած դաշինքը ստացել է 353 մանդատ։ Միաժամանակ Մոդիի «Bharatiya Janata Party» կուսակցությունը ստացել է 303 մանդատ՝ գերազանցելով ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ 272 մանդատների նշագիծը։
Նոր ընտրությունների ընթացքում իշխող կուսակցությունը պետք է ստանա 370 մանդատ, իսկ նրա գլխավորած դաշինքը՝ ավելի քան 400 մանդատ, ըստ Մոդիի։
Փորձագետներն իրենց հերթին, ընդհակառակը, կանխատեսում են խորհրդարանում ընդդիմության տեղերի ավելացում, բայց ոչ այնքան մեծ, որ հնարավորություն ստանա ձեւավորել երկրի կառավարությունը։
14:58 08.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը14:47 08.06.2025
«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող16:24 08.06.2025
Երևանի մշակութային օջախների 300 սաների կատարմամբ կայացել է Մանսուրյանի «Խաղիկներ» խմբերգային ստեղծագործության համաշխարհային շնորհանդեսըԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գալահամերգի ընթացքում ելույթ է ունեցել Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սովորողներից կազմավորված հավաքական երգչախումբը: Խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ հավաքական երգչախումբը կատարել է մեծանուն կոմպոզիտոր, […] ...
16:16 08.06.2025
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածումը կանխել և մարել են գյուղացիներըՀունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Լեռնապատ գյուղի խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Քաղաքացիները մարել են Արման Խաչատրյանին պատկանող […] ...
15:57 08.06.2025
Վիզայով սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ ԱՄՆ դեսպանությունԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։ ...
15:50 08.06.2025
Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնըՎաղը և հունիսի 10-ին Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
15:42 08.06.2025
Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում էԱրգելվում է զորամասից և բանակային դիրքից զանգահարել ընտանիքի անդամներին, ընկերներին ու խոսել ծառայության, հերթապահության և առհասարակ բանակին վերաբերող այլ մանրամասների մասին: Զանգը կարող է ճակատագրական լինել ոչ միայն տվյալ զինծառայողի, այլև ամբողջ ստորաբաժանման համար: Այդ մասին զգուշացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Մանրամասները՝ «Զինուժ»-ի տեսանյութում: ...
15:30 08.06.2025
Երևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվելՀունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմանում Երևանի բնակիչ 62-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած Land Rover մակնիշի ավտոմեքենայով Արղության փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր […] ...