Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը հաղթել են 3-րդ տուրում․ ԵԱ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+10.09 oC

Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը հաղթել են 3-րդ տուրում․ ԵԱ

17:43 22.04.2024

Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի 24-րդ անհատական առաջնությունում անցկացվել է երեք տուր։

Երրորդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սև խաղաքարերով հաղթել է ադրբեջանցի Լաման Հաջիևային։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մարիամ Մկրտչյանը հաղթել է ավստրիացի Էլիզաբեթ Հապալային, Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան, իսկ Սուսաննա Գաբոյանը պարտություն է կրել։

Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը 2-ական միավորով բաժանում են 33-75-րդ տեղերը։ Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը ունեն 1,5-ական միավոր։

Եվրոպայի առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 10 խաղափուլով: Ընդհանուր մրցանակային հիմնադրամը 60.000 եվրո է: ԵԱ-ն նաև ընտրական փուլ է կանանց աշխարհի գավաթի խաղարկության համար: Նախնական տվյալներով՝ մասնակցության իրավունք կստանա առնվազն 10 շախմատիստուհի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բարձրացիր ռինգ և ուրախացրու բոլորիս. Իբրահիմովիչը՝ Թայսոն Ֆյուրիին

08:20 18.05.2024

Բարձրացիր ռինգ և ուրախացրու բոլորիս. Իբրահիմովիչը՝ Թայսոն Ֆյուրիին

Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիին խորհուրդ է տվել ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ մենամարտից առաջ: «Հուսով եմ, որ ունեցել ես նախապատրաստական լավ շրջան։ Հրաշալի տեսք ունես։ Վայելիր մենամարտը, հուսով եմ, որ կանես այն, ինչին սովոր ես։ Կկերտես պատմություն։ Մաղթում եմ քեզ լինել այնպիսին, ինչպիսին […] ...

Երկու տարի անց իմ վերադարձին մնացել է երկու օր. Ջորջիո Պետրոսյան

23:37 17.05.2024

Երկու տարի անց իմ վերադարձին մնացել է երկու օր. Ջորջիո Պետրոսյան

Լեգենդար քիքբռնցքամարտիկ Ջորջիո «Դոկտոր» Պետրոսյանը մայիսի 18-ին Իտալիայի Միլան քաղաքում նախատեսված PetrosyanMania GOLD EDITION մրցաշարի շրջանակներում կայանալիք WAKO Pro վարկածով քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտից երկու օր առաջ գրառում է կատարել սոցցանցերում: «Երկու տարի անց իմ վերադարձին մնացել է երկու օր: Կսպասեմ ձեզ Միլանի Allianz Cloud-ում»,- գրել է 38-ամյա մարզիկը: Հիշեցնենք, որ տիտղոսային մենամարտում […] ...

Սելարայանի «Ալ Ֆաթեհը» պարտվել է 10 ֆուտբոլիստով

22:56 17.05.2024

Սելարայանի «Ալ Ֆաթեհը» պարտվել է 10 ֆուտբոլիստով

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 32-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվել է «Ալ Թաիին»: «Ալ Ֆաթեհը» 57-րդ րոպեից խաղադաշտում մնացել է 10 ֆուտբոլիստով: Հյուրերի կազմում ամբողջական հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը: Առաջնության ավարտից երկու տուր առաջ Բիլիչի թիմը 42 միավորով 7-րդն է, «Ալ Թաին» 31 միավորով 14-րդն է: ...

Հայաստանը ներկայացնող մարզիկը կմասնակցի Ironman հեղինակավոր մրցաշարին

22:30 17.05.2024

Հայաստանը ներկայացնող մարզիկը կմասնակցի Ironman հեղինակավոր մրցաշարին

Ալեքսեյ Օրեշինը, ով նախորդ տարվանից հանդես է գալիս ՀՀ դրոշի ներքո, 2024 թվականի Ironman հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել: Առաջնությունը կանցկացվի Հավայան կղզիներում հոկտեմբերին։ Աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգիրն Օրեշինը նվաճել է ապրիլի վերջին Ironman-ի Աֆրիկյան տարածաշրջանի առաջնությանը իր խմբում առաջատար դիրքեր զբաղեցնելու շնորհիվ: Հայաստանը ներկայացնող մարզիկն այս տարի հանդես կգա նաև […] ...

Լապորտան որոշել է պաշտոնանկ անել Չավիին

21:56 17.05.2024

Լապորտան որոշել է պաշտոնանկ անել Չավիին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան դիտարկում է թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի պաշտոնանկությունը, հայտնում է Mundo Deportivo-ն: 61-ամյա Լապորտան հիասթափված է իսպանացի մասնագետի հայտարարությունից հետո: «Ալմերիայի» հետ Լա լիգայի 36-րդ տուրի խաղից հետո Չավին հայտարարել էր, որ հաջորդ մրցաշրջանում «Բարսելոնային» բարդ է լինելու մրցակցելը, որովհետև ակումբի ֆինանսական վիճակը թույլ չի տալիս ուժեղացնել թիմը և վերականգնել երբեմնի […] ...

Իմ գլխավոր մոտիվացիան խաղալն է. Ռոնալդու

20:52 17.05.2024

Իմ գլխավոր մոտիվացիան խաղալն է. Ռոնալդու

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է 39 տարեկանում մոտիվացիա ունենալու հարցին: «Իմ գլխավոր մոտիվացիան խաղալն է: Ցանկանում եմ գոլեր խփել և լինել լավ մարզավիճակում»,- «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի խոսքերը մեջբերում է WHOOP-ը: Կրիշտիանու Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում 41 խաղում դարձել է 42 գոլի և 12 ասիստի հեղինակ: ...

BACK_TO_TOP