Քննարկվել է ԿԸՀ-ի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

Քննարկվել է ԿԸՀ-ի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը

15:57 22.04.2024

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը: Հարցը քննարկվել է ապրիլի 22-ի նիստում:

2022 թվականին միայն ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել: Մարտին մեկ արտահերթ ընտրություն է անցկացվել Վեդի համայնքում, արդյունքների բողոքարկում չի եղել:

2022 թվականի սեպտեմբերին 25-ին տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. 17 համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվել են ընտրություններ: Ալագյազ համայնքում ընտրությունն անցկացվել է մեծամասնական ընտրակարգով: 18 համայնքում ընտրությունների արդյունքների բողոքարկում չի եղել: «Չնայած մրցակցությանը, քաղաքական պայքարին՝ արդյունքների բողոքարկում չի եղել: Դա նշանակում է, որ ընտրական համակարգն արդյունավետ է աշխատել»,- նշել է Վահագն Հովակիմյանը:

Զեկուցողը տեղեկացրել է, որ 2022 թ. դեկտեմբերի 17-ին ավարտվում էր ՀՀ-ում գործող 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների լիազորությունների ժամկետը եւ կազմավորվել են նոր հանձնաժողովները: 266 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար դիմել է 539 անձ: Արհեստավարժ կազմի ձեւավորման գործընթացից հետո կազմակերպվել են նաեւ դասընթացներ: Երեւանի 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների համար հատուկ ուսուցման ծրագիր է մշակվել եւ իրականացվել: Խոսելով Երեւանի ավագանու ընտրությունների մասին՝ ԿԸՀ նախագահը վկայակոչել է միջազգային դիտորդների գնահատականները, որոնց համաձայն՝ ընտրություններն անցել են ժողովրդավարության կանոնների պահպանմամբ: Այս ընտրության դեպքում եւս արդյունքների բողոքարկման դիմում չի ստացվել:

ԿԸՀ նախագահը մանրամասն անդրադարձել է ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար դասընթացների կազմակերպման կարեւորությանը: Երեւանի ավագանում ընտրությունների ժամանակ վստահված անձանց համար եւս դասընթացներ կազմակերպելու առաջարկ է արվել քաղաքական ուժերին: Ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերից առաջարկից օգտվել է 7-ը:

Նշվել է, որ 2023 թվականի տարեսկզբից ընդլայնվել է հանձնաժողովի գործունեության թվային գործիքակազմը, արդյունքում՝ առցանց տարբերակով են ներկայացվում բազմաթիվ փաստաթղթեր:

Հարցուպատասխանի ընթացքում պատգամավորներն ընտրական գործընթացների կազմակերպման վերաբերյալ պատշաճ գիտելիքներ ստանալու տեսանկյունից կարեւորել են ընտրական հանձնաժողովների անդամների համար կազմակերպված դասընթացները: Անդրադարձ է եղել վստահված անձանց վերապատրաստման դասընթացների նպատակահարմարությանը, նաեւ ՏԻՄ ընտրություններում վստահված անձանց համար դասընթացների կազմակերպման հնարավորությանը, ընտրությունների ժամանակ դիտորդական կազմակերպությունների գործունեության ռիսկերին, միջազգային գործընկերների հետ ԿԸՀ համագործակցությանը եւ կառույցի գործունեությանն առնչվող այլ խնդիրներին:

ԿԸՀ նախագահը տեղեկացրել է, որ վստահված անձանց դասընթացները կազմակերպվել են բացառապես աշխատակազմի կողմից: Ըստ նրա՝ պետությունն ընտրություններ կազմակերպելու պարտականություն ունի, եւ եթե կազմակերպման հարցում որեւէ օղակի թերի գիտելիքները կարող են բացասական ազդեցություն ունենալ ընտրությունների որակի վրա, ապա պետությունն այդ խնդիրը պետք է լուծի: Վահագն Հովակիմյանի համոզմամբ Երեւանի փորձը ցույց է տվել, որ այդ մեթոդն աշխատում է:

ԿԸՀ նախագահը տեղեկացրել է, որ մշակվում է ԿԸՀ զարգացման ռազմավարության նախագիծը, որի առանցքային մոտեցումներից մեկը մարզերում գործող 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հենքի վրա քաղաքացիական ուսումնական կենտրոնների կազմավորումն է:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հարցին ի պատասխան՝ զեկուցողն անդրադարձել է թվային քվեարկության հնարավորությանն ու այս գործընթացում ԿԸՀ-ի դերակատարությանը: Նշվել է, որ բոլոր այն երկրները, որոնք անցել են բացառապես թվային քվեարկության, հետագայում վերադարձել են թղթային տարբերակին: «Թվային քվեարկությունն ունի մեծ թերություն. երբ կա վիճարկում, հնարավոր չի ապացուցել, այսինքն՝ երբ չկա թղթային հենքը, կասկածը մնում է չփարատված»,- ասել է Վահագն Հովակիմյանը: Նա տեղեկացրել է, որ ԿԸՀ-ի ներգրավվածությունը թվայնացման գործընթացին բազաների ինտեգրումն է ապագա թվայնացման հարթակներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի մշակութային օջախների 300 սաների կատարմամբ կայացել է Մանսուրյանի «Խաղիկներ» խմբերգային ստեղծագործության համաշխարհային շնորհանդեսը

16:24 08.06.2025

Երևանի մշակութային օջախների 300 սաների կատարմամբ կայացել է Մանսուրյանի «Խաղիկներ» խմբերգային ստեղծագործության համաշխարհային շնորհանդեսը

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գալահամերգի ընթացքում ելույթ է ունեցել Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սովորողներից կազմավորված հավաքական երգչախումբը: Խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ հավաքական երգչախումբը կատարել է մեծանուն կոմպոզիտոր, […] ...

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածումը կանխել և մարել են գյուղացիները

16:16 08.06.2025

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածումը կանխել և մարել են գյուղացիները

Հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Լեռնապատ գյուղի խաչմերուկում  ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Քաղաքացիները մարել են Արման Խաչատրյանին պատկանող […] ...

Վիզայով սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ ԱՄՆ դեսպանություն

15:57 08.06.2025

Վիզայով սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ ԱՄՆ դեսպանություն

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։ ...

Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը

15:50 08.06.2025

Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը

Վաղը և հունիսի 10-ին Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է

15:42 08.06.2025

Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է

Արգելվում է զորամասից և բանակային դիրքից զանգահարել ընտանիքի անդամներին, ընկերներին ու խոսել ծառայության, հերթապահության և առհասարակ բանակին վերաբերող այլ մանրամասների մասին: Զանգը կարող է ճակատագրական լինել ոչ միայն տվյալ զինծառայողի, այլև ամբողջ ստորաբաժանման համար: Այդ մասին զգուշացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Մանրամասները՝ «Զինուժ»-ի տեսանյութում: ...

Երևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել

15:30 08.06.2025

Երևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել

Հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմանում Երևանի բնակիչ 62-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած Land Rover մակնիշի ավտոմեքենայով Արղության փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր […] ...

BACK_TO_TOP