Մենք չենք ցանկանում, որ նա հեռանա․ Խորեն Բայրամյանը խոսել է Վալերի Կարպինի` Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելու լուրերի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+11.09 oC

Մենք չենք ցանկանում, որ նա հեռանա․ Խորեն Բայրամյանը խոսել է Վալերի Կարպինի` Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելու լուրերի մասին

22:52 22.04.2024

Ռուսական «Ռոստովի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի` Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելու լուրերի մասին:

«Արդեն քանի տարի է Կարպինին ուղարկում են «Սպարտակ»։ Անընդհատ ասում են, որ նա գլխավորելու է «Սպարտակը»։ Մրցաշրջանի ընթացքում նվազագույնը մեկ-երկու անգամ նման լուրեր են տարածվում։

Ըստ իս` Կարպինն արժանի է մարզել նաև «Ռոստովը»։ Մենք չենք ցանկանում, որ նա հեռանա։ Զարմանալի չէ, որ Կարպինը տարբեր առաջարկներ ունի։ Կարծում եմ, որ միայն «Սպարտակը» չէ, որ հետաքրքրված է նրա ծառայություններով»,- Բայրամյանի խոսքերը մեջբերում է Championat.com-ը։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Վալերի Կարպինը Գիլերմո Աբասկալի պաշտոնակությունից հետո Մոսկվայի «Սպարտակը» գլխավորելու հիմնական թեկնածուն է։ 55-ամյա մասնագետը «Ռոստովը» մարզում է 2017 թ. դեկտեմբերից։ Նա 2021 թ. օգոստոսին կարճ ժամանակով հեռացավ ակումբից, սակայն 2022 թ. մարտին վերադարձավ պաշտոնին։ Կարպինը նաև Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

VAR համակարգում փոփոխություններ կկատարվեն

08:53 18.05.2024

VAR համակարգում փոփոխություններ կկատարվեն

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ ստեղծված աշխատանքային խումբը դիտարկում է VAR համակարգում փոփոխություններ կատարելու հարցը, հայտնում է Marca-ն: Այժմ մասնագետները փորձարկում են տեսակրկնությունների համակարգը թիմերի գլխավոր մարզիչների պահանջով օգտագործելու տարբերակը: Ստեղծվել է ավելի պարզունակ տեխնոլոգիա, ավելի քիչ տեսախցիկներով, բայց հասանելի բոլորի համար: Յուրաքանչյուր թիմի մարզիչ հանդիպման ընթացքում իրավունք կունենա 2 անգամ օգտվել VAR […] ...

Բարձրացիր ռինգ և ուրախացրու բոլորիս. Իբրահիմովիչը՝ Թայսոն Ֆյուրիին

08:20 18.05.2024

Բարձրացիր ռինգ և ուրախացրու բոլորիս. Իբրահիմովիչը՝ Թայսոն Ֆյուրիին

Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիին խորհուրդ է տվել ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ մենամարտից առաջ: «Հուսով եմ, որ ունեցել ես նախապատրաստական լավ շրջան։ Հրաշալի տեսք ունես։ Վայելիր մենամարտը, հուսով եմ, որ կանես այն, ինչին սովոր ես։ Կկերտես պատմություն։ Մաղթում եմ քեզ լինել այնպիսին, ինչպիսին […] ...

Երկու տարի անց իմ վերադարձին մնացել է երկու օր. Ջորջիո Պետրոսյան

23:37 17.05.2024

Երկու տարի անց իմ վերադարձին մնացել է երկու օր. Ջորջիո Պետրոսյան

Լեգենդար քիքբռնցքամարտիկ Ջորջիո «Դոկտոր» Պետրոսյանը մայիսի 18-ին Իտալիայի Միլան քաղաքում նախատեսված PetrosyanMania GOLD EDITION մրցաշարի շրջանակներում կայանալիք WAKO Pro վարկածով քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտից երկու օր առաջ գրառում է կատարել սոցցանցերում: «Երկու տարի անց իմ վերադարձին մնացել է երկու օր: Կսպասեմ ձեզ Միլանի Allianz Cloud-ում»,- գրել է 38-ամյա մարզիկը: Հիշեցնենք, որ տիտղոսային մենամարտում […] ...

Սելարայանի «Ալ Ֆաթեհը» պարտվել է 10 ֆուտբոլիստով

22:56 17.05.2024

Սելարայանի «Ալ Ֆաթեհը» պարտվել է 10 ֆուտբոլիստով

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 32-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվել է «Ալ Թաիին»: «Ալ Ֆաթեհը» 57-րդ րոպեից խաղադաշտում մնացել է 10 ֆուտբոլիստով: Հյուրերի կազմում ամբողջական հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը: Առաջնության ավարտից երկու տուր առաջ Բիլիչի թիմը 42 միավորով 7-րդն է, «Ալ Թաին» 31 միավորով 14-րդն է: ...

Հայաստանը ներկայացնող մարզիկը կմասնակցի Ironman հեղինակավոր մրցաշարին

22:30 17.05.2024

Հայաստանը ներկայացնող մարզիկը կմասնակցի Ironman հեղինակավոր մրցաշարին

Ալեքսեյ Օրեշինը, ով նախորդ տարվանից հանդես է գալիս ՀՀ դրոշի ներքո, 2024 թվականի Ironman հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել: Առաջնությունը կանցկացվի Հավայան կղզիներում հոկտեմբերին։ Աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգիրն Օրեշինը նվաճել է ապրիլի վերջին Ironman-ի Աֆրիկյան տարածաշրջանի առաջնությանը իր խմբում առաջատար դիրքեր զբաղեցնելու շնորհիվ: Հայաստանը ներկայացնող մարզիկն այս տարի հանդես կգա նաև […] ...

Լապորտան որոշել է պաշտոնանկ անել Չավիին

21:56 17.05.2024

Լապորտան որոշել է պաշտոնանկ անել Չավիին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան դիտարկում է թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի պաշտոնանկությունը, հայտնում է Mundo Deportivo-ն: 61-ամյա Լապորտան հիասթափված է իսպանացի մասնագետի հայտարարությունից հետո: «Ալմերիայի» հետ Լա լիգայի 36-րդ տուրի խաղից հետո Չավին հայտարարել էր, որ հաջորդ մրցաշրջանում «Բարսելոնային» բարդ է լինելու մրցակցելը, որովհետև ակումբի ֆինանսական վիճակը թույլ չի տալիս ուժեղացնել թիմը և վերականգնել երբեմնի […] ...

BACK_TO_TOP