Չավին պատրաստ է մնալ «Բարսելոնայում»․ Mundo Deportivo – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+16.09 oC

Չավին պատրաստ է մնալ «Բարսելոնայում»․ Mundo Deportivo

20:33 22.04.2024

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատրաստ է մինչև 2025թ. ամառ մնալ ակումբում, գրում է Mundo Deportivo-ն։

Մոտ օրերս իսպանացի մասնագետը հանդիպելու է ակումբի նախագահ Ժոան Լապորտայի և սպորտային տնօրեն Դեկուի հետ` քննարկելու համագործակցության շարունակության հնարավորությունները։

Չավին այս տարվա հունվարին իսպանական Լա լիգայի 22-րդ տուրում «Վիլյառեալից» կրած պարտությունից (3-5) հետո հայտարարել էր, որ 2023/24 մրցաշրջանից հետո հեռանալու է ակումբից։ Այդ հայտարարությունից հետո նա բազմիցս նշել է, որ ստեղծված իրավիճակում հեռանալը միակ ճիշտ որոշումն է և մտադիր չէ փոխել այն։

44-ամյա մարզիչը «Բարսելոնան» մարզում է 2021 թ. նոյեմբերից։ Ակումբը նրա գլխավորությամբ երկու տիտղոս է նվաճել` դառնալով Իսպանիայի չեմպիոն ու Սուպերգավաթակիր։

«Բարսելոնան» ընթացիկ մրցաշրջանում արդեն դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից և Իսպանիայի գավաթի խաղարկությունից, իսկ Լա լիգայում 32 խաղից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը` Մադրիդի «Ռեալից» հետ մնալով 11 միավոր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոնալդուն՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկ. Forbes

12:08 18.05.2024

Ռոնալդուն՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկ. Forbes

Հեղինակավոր Forbes ամսագիրը թարմացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը: Մարզական կարիերայի ընթացքում չորրորդ անգամ ցուցակի առաջատարը Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, ով նախորդ տարի վաստակել է 260 միլիոն դոլար: Այդ գումարից 200 միլիոնը «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը ստացել է արաբական ակումբից, իսկ 60 միլիոնը գովազդային պայմանագրերի միջոցով […] ...

Ստամբուլի վարկանիշային մրցաշարի լավագույն հնարքը Արթուր Սարգսյանինն է. UWW

11:37 18.05.2024

Ստամբուլի վարկանիշային մրցաշարի լավագույն հնարքը Արթուր Սարգսյանինն է. UWW

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի (UWW) պաշտոնական ալիքը ներկայացրել է Ստամբուլում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարի 5 լավագույն հնարքները։ Առաջին տեղում է Ռուսաստանի ներկայացուցիչ, հայազգի Արթուր Սարգսյանն է (97 կգ), որը նվաճել էր Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչները չէին կարողացել ուղեգիր նվաճել վերջին վարկանիշային մրցաշարում։ Փարիզ-2024-ում Հայաստանը 5 մարզիկ է ունենալու ըմբշամարտի […] ...

Նոել Միքայելյանը  մենամարտ կանցկացնի  տիտղոսի պաշտպանության համար

10:47 18.05.2024

Նոել Միքայելյանը մենամարտ կանցկացնի տիտղոսի պաշտպանության համար

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանը տիտղոսի պաշտպանության համար մենամարտ կանցկացնի: Այս մասին 33-ամյա բռնցքամարտիկը հայտնել է սոցցանցերում: Հունիսի 7-ին Մայամիում նա կմենամարտի կանադացի Ռայան Ռոզիցկիի հետ, որը պրոֆեսիոնաալ ռինգում տարել է 20 հաղթանակ և պարտվել մեկ անգամմ: Նոել Միքայելյանը պրոֆեսիոնալ ռինգում ունի 27 հաղթանակ և երկու պարտություն: Հայ […] ...

Գերմանիայի հավաքականի հայտացուցակը Եվրո-2024-ի համար

10:18 18.05.2024

Գերմանիայի հավաքականի հայտացուցակը Եվրո-2024-ի համար

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը Եվրոպայի առաջնության համար։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր նվաճած Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներ Մատս Հումելսը, Յուլիան Բրանդտը և Նիկլաս Զյուլեն, ինչպես նաև Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպաններ Լեոն Գորեցկան ու Սերժ Գնաբրին ցուցակում չեն։ Դարպասապահներ․ Օլիվեր Բաուման («Հոֆենհայմ»), Մանուել Նոյեր («Բավարիա»), Ալեքսանդեր Նյուբել («Շտուտգարտ»), Մարտ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա»)։ […] ...

Իսպանիայի թագավորը պարգևատրել է Արտետային

09:47 18.05.2024

Իսպանիայի թագավորը պարգևատրել է Արտետային

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի կողմից պարգևատրվել է Իզաբելա Կաթոլիկցու շքանշանով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պարգևը հանձնվում է Իսպանիային մատուցած ծառայությունների, ինչպես նաև միջազգային հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար: Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին տուրից առաջ Միկել Արտետայի գլխավորած թիմը երկրորդ տեղում է և 2 միավոր է զիջում առաջատար […] ...

VAR համակարգում փոփոխություններ կկատարվեն

08:53 18.05.2024

VAR համակարգում փոփոխություններ կկատարվեն

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ ստեղծված աշխատանքային խումբը դիտարկում է VAR համակարգում փոփոխություններ կատարելու հարցը, հայտնում է Marca-ն: Այժմ մասնագետները փորձարկում են տեսակրկնությունների համակարգը թիմերի գլխավոր մարզիչների պահանջով օգտագործելու տարբերակը: Ստեղծվել է ավելի պարզունակ տեխնոլոգիա, ավելի քիչ տեսախցիկներով, բայց հասանելի բոլորի համար: Յուրաքանչյուր թիմի մարզիչ հանդիպման ընթացքում իրավունք կունենա 2 անգամ օգտվել VAR […] ...

BACK_TO_TOP