Պալմա քաղաքում Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+10.09 oC

Պալմա քաղաքում Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին

20:28 22.04.2024

Իսպանիայի Թագավորության Պալմա քաղաքում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին:
Ապրիլի 21-22-ին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հունգարիայի, Մալթայի, Ռումինիայի, Մոլդովայի, Ավստրիայի, Կանադայի, Անդորրայի, Նիդերլանդների, Չեխիայի, Կիպրոսի եւ այլ խորհրդարանների ղեկավարների հետ:
Քննարկվել են Եվրոպայում եւ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Ալեն Սիմոնյանը կարճ հանդիպում է ունեցել նաեւ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի հետ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում

22:19 17.05.2024

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգու հարակից տարածքում շների համար նոր զբոսայգի է կառուցվում: Զբոսայգին երկու հատված է ունենալու մեծ և փոքր շների համար: Վարչական շրջանում առաջիկայում շների համար նախատեսված ևս մեկ զբոսայգի կկառուցվի: ...

Պաշտոնապես վերաբացվել են «Անի․ Բագրատունիների տիեզերահռչակ մայրաքաղաք» և «Հայաստանը 10-14-րդ դարերում» մշտական ցուցասրահները

21:48 17.05.2024

Պաշտոնապես վերաբացվել են «Անի․ Բագրատունիների տիեզերահռչակ մայրաքաղաք» և «Հայաստանը 10-14-րդ դարերում» մշտական ցուցասրահները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է եղել «Անի․ Բագրատունիների տիեզերահռչակ մայրաքաղաք» և «Հայաստանը 10-14-րդ դարերում» մշտական ցուցասրահների պաշտոնական վերաբացմանը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ շնորհավորել ոլորտի ներկայացուցիչներին։ Նա կարևորել է ցուցադրության վերաբացումը՝ արժևորելով ներկայացված բացառիկ ցուցանմուշները․ «Շուրջ 4 տարի ընդմիջումից […] ...

Գերմանիայի Բուդեսթագից Հայաստան պատվիրակություն կժամանի

21:30 17.05.2024

Գերմանիայի Բուդեսթագից Հայաստան պատվիրակություն կժամանի

Հայաստանի Հանրապետություն մայիսի 20-22-ը կժամանի Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներից բաղկացած պատվիրակությունը։ Գերմանիայից ժամանած պատվիրակությանը կընդունի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ ...

Ես ողջունում եմ, որ հայ-ադրբեջանական սահմանը ապառուսականացվում է. Առնոլդ Բլեյան

21:23 17.05.2024

Ես ողջունում եմ, որ հայ-ադրբեջանական սահմանը ապառուսականացվում է. Առնոլդ Բլեյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանին: Զրույցում անդրադարձ է եղել երկու օր առաջ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած սահմանազատման հանձնաժողովների իններորդ հանդիպման արդյունքներին, Տավուշում սահմանազատման գործընթացին դեմ կազմակերպված շարժմանը, Հայաստանում ռազմավարության կենտրոն ստեղծելու գաղափարին, Վրաստանում ծավալվող իրադարձություններին, նաև բազմաթիվ այլ հարցերի: Խոսելով հայ ռուսական հարաբերություններից և ռուս […] ...

Կուլեբան ասել է, որ Կիևը գաղտնի բանակցություններ չի վարում Մոսկվայի հետ

17:00 17.05.2024

Կուլեբան ասել է, որ Կիևը գաղտնի բանակցություններ չի վարում Մոսկվայի հետ

Ուկրաինան Ռուսաստանի հետ գաղտնի բանակցություններ չի վարում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան։ «Ուկրաինան և Ռուսաստանը գաղտնի համաձայնության չեն գալիս, մեր միջև գաղտնի բանակցություններ չկան», – ասել է նա «Times of Ukraine» հեռուստաալիքի տեսանյութում: Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Արևմուտքն իրեն չի դրդում բանակցել […] ...

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան

16:35 17.05.2024

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպելու առաջարկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի ստացել, իշխող ուժը նման հարց օրակարգում չունի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ՝ վարչապետ […] ...

BACK_TO_TOP