Պետք է իրականացվի աշխատանքի խրախուսման քաղաքականություն, աշխատանքը բոլոր խնդիրները լուծելու միակ տարբերակն է․ վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+30.09 oC

Պետք է իրականացվի աշխատանքի խրախուսման քաղաքականություն, աշխատանքը բոլոր խնդիրները լուծելու միակ տարբերակն է․ վարչապետ

19:37 09.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Տավուշի մարզի Իջևան քաղաքում մասնակցել է «Իմ քայլը հանուն Տավուշի» խորագրով անցկացվող գործարար համաժողովին:

Ողջունելով ներկաներին` վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ըստ էության, սա մարզային առաջին այսպիսի համաժողովն է, որը մենք պայմանականորեն անվանում ենք գործարար կամ ներդրումային համաժողով: Նպատակը հետևյալն է` տվյալ մարզի հետ կապ ունեցող, ծագումով այս մարզից սերած, արտերկրում և Հայաստանում գործող գործարարներին հրավիրել զրույցի, քննարկման, թե որ ոլորտներում են նրանք հետաքրքրված ներդրումներ անել, որպեսզի կարողանանք մարզ առ մարզ փոխել տնտեսական իրավիճակը Հայաստանում»:

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ առաջիկայում նման համաժողովներ պետք է կազմակերպվեն ՀՀ բոլոր մարզերում,  և հիմնական ասելիքը զարգացման հետևյալ բանաձևը հանրահռչակելն է. «Հայաստանի Հանրապետությունում իրոք տնտեսական զարգացում կարող է տեղի ունենալ այն պարագայում, եթե գործարար միջավայրը և կառավարությունը կարողանան իսկապես գործընկերային հարաբերություններ հաստատել: Կառավարության անելիքը մենք, ըստ էության, հենց  սրա մեջ ենք տեսնում՝ հնարավորությունների ստեղծում, հավասար հնարավորությունների, արդարության, մրցակցային պայմանների, օրինականության ստեղծում, որովհետև համաձայնեք` այն հին մոտեցումը և ընկալումը, թե կառավարությունը պետք է գործարաններ ստեղծի, աշխատատեղեր բացի, այդ բանաձևը ժամանակակից աշխարհում  այնքան էլ արդյունավետ չէ: Ընդհակառակը, մենք կարծում ենք, որ կառավարությունը աշխատատեղեր ստեղծելու, նոր տնտեսական գործունեությամբ ընկերություններ ստեղծելու հարցում պետք է դիմի այն մարդկանց աջակցությանը, ովքեր պրոֆեսիոնալ են այդ հարցում, ովքեր գիտեն, թե ինչպես է պետք դա անել` ոչ միայն բացել, այլև շարունակել  պահել, զարգացնել և ավելի ընդլայնվել»:

Վարչապետի խոսքով` նման համաժողովների հիմնական նպատակը հենց այդ գործընկերությունը հաստատելն է և ևս մեկ անգամ բարձրաձայնելը, որ նոր Հայաստանում ամենաբարձր գնահատվողը պետք է լինի արդյունք ստեղծող մարդը: «Ամենաբարձր գնահատվող մարդիկ պետք է լինեն արդյունք ստեղծող մարդիկ, որոնք երկրի համար հարստություն են ստեղծում, այդ ընթացքում նաև իրենց համար են հարստություն ստեղծում, աշխատատեղեր են ստեղծում, հարկեր են գեներացնում և հնարավորություն են տալիս, որ մեր երկրի զարգացման մակարդակը բարձրանա բոլոր ոլորտներում՝ անվտանգության, պաշտպանության, կրթության, գիտության», – ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ երկրում այսօր առկա բոլոր պրոբլեմները կապված են պետական եկամուտների ծավալի հետ, իսկ պետական եկամուտների ծավալի աճը մեծապես կախված է գործարար խավի ակտիվությունից, այն է` որքանով երկրում ավելացված արժեք կստեղծվի: Եվ կառավարությունը, այս ֆորումը կազմակերպելով, նպատակ ունի քաջալերել բոլոր գործարարներին, բիզնես հմտություններ և տաղանդ ունեցող բոլոր մարդկանց, որպեսզի նրանք, ովքեր Հայաստանում այդպիսի գործունեություն չեն ծավալում, սկսեն նաև մեր երկրում բիզնեսով զբաղվել, իսկ նրանք, ովքեր արդեն սկսել են գործել, ավելի վստահ, ավելի երկարաժամկետ և ավելի մեծածավալ հեռանկարներ ունենան՝ ի աջակցություն Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ժողովրդի, Հայոց բանակի և ընդհանրապես Հայոց պետականության:

Վարչապետն անդրադարձել է երեկ Ռուսաստանի Դաշնություն կատարած իր այցի արդյունքներին` նշելով, որ տեղյակ է, որ հանդիպմանը մասնակցող գործարարների մի զգալի մասը ՌԴ-ից է եկել: «Շատ կարևոր և շատ արդյունավետ բանակցություններ եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս այցի և բանակցությունների արդյունքում կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական  հարաբերությունները բարձրացել են մի նոր, ես կասեի` աննախադեպ բարձր մակարդակի վրա, իմ և Ռուսաստանի Դաշնության նախագահի միջև կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ: Ըստ այդմ` կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ, որն առավել նպաստավոր պայմաններ կստեղծի, որպեսզի մեր երկրների տնտեսական կապերը զարգանան: Դա ևս մեկ քաջալերող գործոն կդառնա, որպեսզի Ռուսաստանի Դաշնության մեր հայրենակիցները նոր թափով շարունակեն իրենց գործունեությունը ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում, այլև Հայաստանի Հանրապետությունում», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Երկրի վարչապետը շնորհակալություն է հայտնել գործարարներին` համագործակցության պատրաստակամության համար և ընդգծել. «Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի կառավարությունը հույս է դնում ձեզ վրա: Մենք, իհարկե, պատրաստ ենք մեզնից կախված ամեն ինչ անել, որպեսզի դուք հաջողեք Հայաստանում` նրանք, ովքեր արդեն իսկ գործունեություն են ծավալում և նրանք, ովքեր պատրաստվում են գալ Հայաստան:

Հայաստանում գործող գործարար խավին 2 ուղերձ ունենք. մենք ասում ենք` հարստացեք և հարստացրեք Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի ժողովրդին, այսինքն՝ ինքներդ հարստացեք, եթե հարուստ եք, ավելի հարստացեք և ավելի հարստացրեք  Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին: Մենք ասում ենք՝ հզորացեք և հզորացրեք, այսինքն՝ հզորացեք տնտեսապես, հոգեպես, ազգային ինքնագիտակցության, ինքնության առումով և հզորացրեք մեր հայրենիքը, մեր ժողովրդին, մեր պետությունը»:

Համաժողովին մասնակցող, արտասահմանում և ՀՀ-ում բնակվող տավուշցի մի շարք գործարարներ ներկայացրել են տարբեր ոլորտներում բիզնես ծրագրերի առաջարկներ` ելակի արտադրություն, ինտենսիվ գյուղատնտեսություն, շինանյութերի արտադրություն և այլն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ծրագրերը վերջնական տեսքի կբերվեն և կներկայացվեն համապատասխան գերատեսչություններ:

Վարչապետը պատասխանել է նաև գործարարների մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթություններին, ներդրումային ոլորտին, հարկային համակարգի բարեփոխումներին, ապահովագրության բնագավառին և այլն: Անդրադառնալով ընդհանրապես Հայաստանում տնտեսության զարգացման տեսլականին` Նիկոլ Փաշինյանն ընդգծել է.

«Հայաստանում տարիներ շարունակ վարվել է աղքատության խրախուսման քաղաքականություն: Մենք կարծում ենք, որ այժմ պետք է իրականացվի աշխատանքի խրախուսման քաղաքականություն, որովհետև աշխատանքը բոլոր խնդիրները լուծելու միակ տարբերակն է: Կառավարությունը հենց աշխատանքի խրախուսմանը միտված քաղաքականություն է իրականացնում, և Հայաստանում աշխատանքով շահույթ ստացող, աշխատող, արդյունք ստեղծող մարդն արժանի է ամենաբարձր գնահատանքի, բացառիկ հարգանքի»:

Կառավարության ղեկավարը, ամփոփելով մտքերի փոխանակությունը, գոհունակություն է հայտնել համաժողովի արդյունքների կապակցությամբ` այն  գնահատելով որպես արդյունավետ և ստացված:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեսսիի ակումբների յուրահատուկ ռեկորդը

18:26 25.06.2025

Մեսսիի ակումբների յուրահատուկ ռեկորդը

Լիոնել Մեսսիի կարիերայի բոլոր ակումբները և հավաքականը նրա հետ միշտ հաղթահարել են մրցաշարերի խմբային փուլերը, հայտնում է Opta-ն: Հունիսի 24-ին «Ինտեր Մայամին» ոչ-ոքի էր գրանցել «Պալմեյրասի» հետ և դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ: Հիշեցնենք, որ 38-րդ տարեդարձը նշող Մեսսին կարիերայի ընթացքում խաղացել է «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Ինտեր Մայամիում» և Արգենտինայի հավաքականում: ...

ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներ

18:16 25.06.2025

ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներ

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը և Արթուր Խուդինյանը, ինչպես նաև Լոռու մարզի քրեական և համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և պետական պահպանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների […] ...

Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ

18:07 25.06.2025

Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ

«Իսկ մենք կրթվում էինք Երևանում. «Կրթվելը նորաձև է»»,-ֆեյբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

SHANTNEWS

18:00 25.06.2025

SHANTNEWS

Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասը

17:50 25.06.2025

Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասը

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, նույն ընկերությունն օգտագործելու միջոցով, իրականացրել է ապօրինի գործունեություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 31 միլիոն […] ...

Դարպաս գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել է

17:40 25.06.2025

Դարպաս գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել է

Հունիսի 24-ին` ժամը 19:39-ին, Վանաձորի շտապօգնությունից հաղորդվել է, որ Դարպաս գյուղից ծակած-կտրած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել մոտ 40 տարեկան տղամարդ։ ժամը 20:11-ին հաղորդում է ստացվել արդեն «Վանաձոր» բժշկական կենտրոնից. իրենց մոտ տեղափոխված ինքնությունը չպարզված տղամարդն ընդունարանում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է։ Օպերատիվ խմբի հետ մեկնել են նաև Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, մարզի քննչական վարչության և […] ...

BACK_TO_TOP