Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Գարեգին Երկրորդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Գարեգին Երկրորդ

09:18 24.04.2024

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն  ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով.

«Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս,

Վերստին աղոթքով և խոնարհումով հիշատակում ենք Հայոց Ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, ովքեր ամուր պահելով իրենց հավատքը, սերն ու նվիրումը առ ազգն ու հայրենին՝ մարտիրոսության պսակն ընդունեցին։

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը նշում ենք մի շրջանում, երբ մեր ժողովուրդը գտնվում է գոյաբանական նոր սպառնալիքների և անվտանգային լրջագույն հիմնախնդիրների հանդիման: Հայրենի Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից և Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում։

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի, նախանձախնդիր լինել հայոց անկախ պետականության զորացմանը և որպես սրբազան մասունք պահպանել մեր նախնյաց ավանդներն ու ժառանգությունը։

Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով, չարի ու չարիքի դեմ պայքարի վճռականությամբ և նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները, առկա բարդ իրադրությունից ջանքերի մեկտեղումով ելքի ուղիներ գտնի և կերտի իր հաղթական ապագան։

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այս նվիրական օրը միասիրտ աղոթքով հայցենք մեր սուրբ նահատակների բարեխոսությունը, որ հարուցյալ Քրիստոսի շնորհների և օրհնության ներքո խաղաղ, անվտանգ ու բարօր լինեն մեր հայրենիքն ու ազգը, և մենք հավատով ու հույսով հաստատենք մեր ընթացքը ապահովության ու առաջընթացի շավիղներում:

Թող Տիրոջ սերն ու խնամքը հովանի լինեն մեր hայրենիքին ու համայն մեր ժողովրդին այսօր և միշտ. ամեն»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 07.06.2025

SHANTNEWS

Զելենսկին պլանավորում է հանդիպել Թրամփի հետ G7 գագաթնաժողովի շրջանակներում

14:53 07.06.2025

Զելենսկին պլանավորում է հանդիպել Թրամփի հետ G7 գագաթնաժողովի շրջանակներում

Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Զելենսկին նախատեսում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ «Յոթի խմբի» (G7) գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Երմակի՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ուկրաինական պատվիրակությունը աշխատել է նրանց հնարավոր հանդիպման վրա։ «Մեր այցը Վաշինգտոն, մասնավորապես, նախապատրաստություն էր Զելենսկու և Թրամփի միջև Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի […] ...

Իլոն Մասկի հայրը մեկնաբանել է որդու և Թրամփի կոնֆլիկտը

14:42 07.06.2025

Իլոն Մասկի հայրը մեկնաբանել է որդու և Թրամփի կոնֆլիկտը

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը սխալ է թույլ տվել՝ կոնֆլիկտի մեջ մտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մասկը շատ հոգնած է և սթրեսի մեջ։ Ահա թե ինչպես է գործարարի հայրը՝ Էրոլ Մասկը, մեկնաբանել «Իզվեստիա»-ին նախագահի և ձեռնարկատիրոջ միջև վեճը։ «Թրամփը հաղթելու է, նա նախագահն է, նա ընտրվել է նախագահ։ Այնպես որ, գիտեք, Իլոնը սխալ է թույլ […] ...

Թրամփը անձամբ կորոշի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը

14:28 07.06.2025

Թրամփը անձամբ կորոշի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին Սենատի օրինագիծը համարում է «շատ ուժեղ», սակայն նոր սահմանափակումներ մտցնելու որոշումը կկայացնի անձամբ։ «Նրանք օրինագիծ ունեն։ Դա ինձնից կախված կլինի։ Սա իմ տարբերակն է։ Սա շատ ուժեղ օրինագիծ է», – ասել է նա Սպիտակ տան լրագրողներին։ Թրամփը նաև հավելել է, որ ինքը չի […] ...

Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ում անհրաժեշտ է ստեղծել նոր քաղաքական կուսակցություն

14:15 07.06.2025

Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ում անհրաժեշտ է ստեղծել նոր քաղաքական կուսակցություն

Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հակամարտության ֆոնին և X սոցիալական ցանցում հարցում անցկացնելուց հետո, իր էջում հայտարարել է Միացյալ Նահանգներում նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Ավելի վաղ Մասկը իր X էջում հարցում էր հրապարակել նոր կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Հարցվածների 80.4%-ը կողմ էր, իսկ հարցմանը ընդամենը 24 ժամվա ընթացքում […] ...

Հայաստանում բարեհաջող կերպով իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը. ԱՆ

14:05 07.06.2025

Հայաստանում բարեհաջող կերպով իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը. ԱՆ

Առողջապահության նախարարությունը Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպել է երկօրյա աշխատաժողով լրագրողների համար` իրազեկելու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ոլորտում մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր մանրամասները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Հայաստանում բավականին բարեհաջող իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը, մասնավորապես` երիկամի, լյարդի և ոսկրածուծի ցողունային բջիջների: 2022 թվականին Հայաստանում կատարվել է երիկամի 16, լյարդի 2, ոսկրածուծի […] ...

BACK_TO_TOP