Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+11.09 oC

Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը

19:09 24.04.2024

Ապրիլի 24-ին կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն (1995-2006 թթ.), հայ ժամանակակից արաբագիտական պատմագիտական դպրոցի հիմնադիր, պ.գ.դ., պրոֆ. Նիկոլայ Հովհաննեսի Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը։

Նիկոլայ Հովհաննիսյանը ծնվել է 1930 թ. հունիսի 10-ին՝ Լենինականում (ներկայիս Գյումրի): 1953 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, իսկ 1956 թ.՝ ասպիրանտուրան: 1968 թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 1971 թ.` պրոֆեսորի գիտական կոչում: 2006 թ. ընտրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ: Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ է:

Պրոֆ. Հովհաննիսյանը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և արդի հայ արևելագիտության հիմնադիրներից է: Նրա ջանքերով Հայաստանում հիմնադրվեց, կայացավ և արևելագիտության ոլորտում իր ուրույն տեղը գրավեց հայ արաբագիտությունը: Նա ՀՀ-ում ժամանակակից արաբագիտական պատմագիտական դպրոցի կարևոր հիմնասյուներից էր և ավելի քան քառասուն տարի (1962-2003 թթ.) գլխավորել է արաբական երկրների բաժինը:

«Արևելագիտության ինստիտուտի բոլոր գործընկերների անունից մեր խորին ցավակցություն ենք հայտնում Նիկոլայ Հովհաննիսյանի ընտանիքին՝ կնոջն ու հարազատներին, ինչպես նաև սաներին: Հանձնառու ենք պահպանել, շարունակել ու զարգացնել արաբագիտական պատմագիտական այն դպրոցի ավանդույթները, որի հիմքը դրել է պրոֆ. Հովհաննիսյանը:

Հանգչի՜ր խաղաղությամբ, մեր սիրելի ուսուցիչ…

Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 25-ին՝ ժամը 18:00-ին, Զոլեր սգո սրահում, որը գտնվում է Գ. Հասրաթյան փ. 25/3 հացեում (Շահումյանի գերեզմանատան հարևանությամբ), հուղարկավորությունը՝ ապրիլի 26-ին՝ ժամը 14:00-ին, նույն հասցեից»,-ասվում է հաղորդագրությունում:

Возможно, это изображение 1 человек и текст «Armen Harutunyan photographer ap»

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Ավինյանն այցելել է Փարիզի տրանսպորտի կենտրոն

21:30 18.05.2024

Տիգրան Ավինյանն այցելել է Փարիզի տրանսպորտի կենտրոն

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Փարիզի տրանսպորտի կենտրոն: «Երևանցիների համար տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Փարիզի տրանսպորտի կենտրոն, որն ամբողջությամբ համակարգում և վերահսկում է քաղաքի երթուղային ցանցի բնականոն աշխատանքը: Իլ դը Ֆրանսի մեր գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային և ճանապարհային ցանցի վերաբերյալ արված ուսումնասիրությունը և այն քայլերը, որոնք անհրաժեշտ են տրանսպորտային […] ...

ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակներում ցուցադրվել է հայկական մշակույթի մասին ֆիլմ-ներկայացում

21:12 18.05.2024

ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակներում ցուցադրվել է հայկական մշակույթի մասին ֆիլմ-ներկայացում

Մայիսի 15-ին ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակներում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համաժողովի մասնակիցների համար ցուցադրվել է աննախադեպ ու տպավորիչ ֆիլմ-ներկայացում, որը յուրահատուկ կերպով ներկայացրել է հայկական մշակույթն իր ամբողջ հմայքով, ինչպես նաև բացահայտել է ՎԶԵԲ համաժողովի խորհրդանիշը՝ հավերժության նշանը: Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր

20:52 18.05.2024

Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր

Այսօր՝ մայիսի 18-ին, կրակոցներ և սպանություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում կրակոցներ են հնչել, կան զոհեր ու վիրավոր։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում […] ...

Թանգարանների միջազգային օրը՝ լուսանկարներով

20:44 18.05.2024

Թանգարանների միջազգային օրը՝ լուսանկարներով

Այսօր նշվում է Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ նաև Հայաստանում: Իսկ դա նշանակում է՝ 118 թանգարանները բոլոր այցելուների համար անվճար սկզբունքով բաց կլինեն մինչև ժամը 24:00-ն: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, օրվա շրջանակում կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ: Ծրագրին ծանոթացե՛ք այստեղ: ...

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

20:26 18.05.2024

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ֆորումի բացմանը մասնակցել են ավելի քան 20 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Թուրքմեն հայտնի բանաստեղծ և մտածող Մագթիմգուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակի շրջանակում Աշխաբադում բացվել […] ...

ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են

20:16 18.05.2024

ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են

ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են: «Ազատություն»-ը հաղորդում է, որ նրանք այսօրվանից այնտեղ են մնալու՝ հետագա աշխատանքների համար տեղազննություն իրականացնելու նպատակով: Այսօր Կիրանցում է եղել նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և խոսել բնակիչների հետ: Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ […] ...

BACK_TO_TOP