23:48 24.04.2024
Բրյուսելում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Բելգիայի հայերի կոմիտեն։ Իքսելի Հենրի Միշում հրապարակում տեղի ունեցած ոգեկոչման արարողությանը նախորդեցին Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում Սուրբ Նահատակներին ուղղված Բարեխոսության աղոթքը և հիշատակի արարողությունը։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ հիշատակի միջոցառմանը ներկա էին Բելգիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը, ՆԱՏՕ-ում Հայաստանի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը, բելգիացի բազմաթիվ բարձրաստիճան քաղաքական գործիչներ, պետական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ, դեսպաններ։
Միջոցառման ընթացքում Իքսելի քաղաքապետ Խրիստոս Դուլկերիդիսը նշեց, որ ամեն տարի կա մեկ օր, որի հիշատակումը չի ճանաչում ոչ քովիդ, ոչ անձրեւ եւ ոչ էլ կարկուտ ու քամի. դա Հայոց Ցեղասպանության զոհերին հիշատակելու օրն է։ « Մեր պարտքն է ամեն տարի գտնվել այս հուշակոթողի մոտ եւ հիշել, թե ինչ է տեղի ունեցել մեկ դար առաջ։ Քանի որ ամեն անգամ, երբ մեր կամքի ուժը բացակայում է, երբ մենք թերանում ենք, մենք սնուցում ենք ցավին, կրկնության ռիսկին եւ տեսնում ենք, որ պատմությունը կրկնվում է», – ասաց Դուլկերիդիսը:
Բելգիայի ներկայացուցիչների պալատի անունից հանդես եկող պատգամավոր Միշել դը Մաեգդն իր ելույթում նշեց, որ շատ կցանկանար այս տարվա ելույթում խոսել անցյալից, ասել, որ ամեն ինչ անցյալում է եւ նայել ապագային, բայց, ցավոք, հայ ազգը շարունակում է լինել թիրախ, կոտորվում է։ «Այս ողբերգությունը տեղի է ունենում միջազգային հանրության համակ լռության ներքո։ Նախորդ տարվա հիշատակումից մինչեւ այսօր այնքան բան է տեղի ունեցել։ Արցախահայության սկանդալային էթնիկ զտումին հաջորդում է շարունակական վտանգը, որ սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», – ասաց Միշել դը Մաեգդը՝ վերահաստատելով իր աջակցությունն ու ներգրավվածությունը հայ դատի պայքարին։
Դեսպան Տիգրան Բալայանն արձանագրեց, որ քսան տարի առաջ հիշատակի միջոցառումներին այսպիսի միջազգային ներկայություն չի եղել, իսկ այսօրվա ներկայությունը որպես արդյունք վերագրեց համայնքի եւ բելգիացիների համատեղ արդյունավետ աշխատանքին եւ շնորհակալություն հայտնեց Հայաստանի կողքին լինելու եւ աջակցելու համար։ «Չենք մոռանում Մեծ Եղեռնը, որ տեղի ունեցավ իմ ժողովրդի հետ, բայց միեւնույն ժամանակ նայում ենք դեպի ապագա», – եզրափակեց իր ելույթը դեսպան Բալայանը։
Բրյուսել-Վալոնիա ֆեդերացիայի նախարար-նախագահ Պիեղ Իվ Ժեհոլեն եւս իր ելույթում նշեց, որ շատ կցանկանար, որ հնարավոր լինել մոռանալ տեղի ունեցած ողբերգությունն ու անցնել առաջ: «Ցավոք, ժամանակը մեզ նորից փաստի առջեւ է կանգնեցնում, եւ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները հիշեցնում են, որ պետք է միավորվել, հիշել ու երբեք թույլ չտալ մոռանալ հարյուր հազարավորների, որ նահատակվեցին», – ասաց Պիեղ Իվ Ժեհոլեն։
Սենատի փոխնախագահ Մարկ Դեմեսմարկերը նշեց, որ այսօրվա հիշատակումն ավելին է քան պարզապես անցյալը հիշելը, սա նաեւ արդարության կարեւորության եւ նմանատիպ ողբերգություններն ապագայում կանխելու համար հզոր հիշեցում է։ «Արցախում տեղի ունեցած վերջին զարգացումներից հետո անհնար է անցյալի հետ զուգահեռներ չանցկացնելը։ Լեռնային Ղարաբաղի հայության հանդեպ Ադրբեջանի ագրեսիան, բռնի էթնիկ զտումը, հայկական մշակույթի եւ ժառանգության բոլոր հետքերի մաքրումը մեզ հիշեցնում են դեռ առկա վտանգների մասին։ Հետեւաբար, պետք է շարունակել պայքարել», – ասաց Մարկ Դեմեսմարկերը։
Բրյուսել շրջանի պետական քարտուղար Բարբարա Տրախտը կարեւորեց ամեն տարի միավորվելն ու հիշատակելը, որպեսզի համամարդկային գիտակցությունը փորձի ավելին անել նման ողբերգությունները կանխելու համար։ «Հայ ժողովուրդը կրում է անցյալի պատմական բեռը եւ միեւնույն ժամանակ արդարության հասնելու անսասան կամքը։ Ցեղասպանության յուրաքանչյուր զոհ ուներ անուն, ինքնություն ու ապագա, որ իրենից գողացել են։ Իրենց հիշատակը մեզ հիշեցնում է խաղաղության փխրունության եւ հիմնարար իրավունքների պաշտպանության կարեւորության մասին», – ասաց Բարբարա Տրախտը։
Ոգեկոչման արարողության ավարտին տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ, բելգիացի քաղաքական եւ հասարակական գործիչներ ծաղկեպսակ խոնարհեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի առջեւ։
14:39 08.06.2025
Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 8-ին՝ ժամը 13:10-18:00-ն, կդադարեցվի Մեծամոր քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
14:17 08.06.2025
Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը»: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է վարչապետը զբոսնում Գորիսում, զրուցում քաղաքացիների հետ: Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
14:01 08.06.2025
Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկանՀունիսի 8-ին, ժամը 08:49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կառնուտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կառնուտ գյուղի Կամոյի խճուղու տներից մեկում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի […] ...
13:43 08.06.2025
Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Վրացական հանրահայտ «Էրիսիոնի» ֆոլկ-անսամբլը ներկայացրել է վրացական ավանդական պարերն ու երաժշտությունը։ ...
13:17 08.06.2025
Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալովՀայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Զվարթնոց» օդանավակայում այս գիշեր մարզիկներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատներն ու ընկերները։ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է թիմին բարձր […] ...
12:53 08.06.2025
Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում «Մոջահեդների բրիգադներ» արմատական խմբավորման հրամանատարի ոչնչացման մասին։ «Իսրայելի պաշտպանության ուժերի և Գազա քաղաքում Ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում վերացվել է ահաբեկիչ Ասադ Աբու Շարայան, որը վերջին տարիներին ղեկավարել է «Մոջահեդների բրիգադներ» ահաբեկչական կազմակերպությունը Գազայի հատվածում», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, […] ...