Փրկարարական ծառայողներին փրկարարական դաս շնորհելու նպատակով որակավորման անցկացում ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+20.09 oC

Փրկարարական ծառայողներին փրկարարական դաս շնորհելու նպատակով որակավորման անցկացում ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչությունում

12:13 25.04.2024

ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի հրամանով ստեղծված փրկարարների որակավորման աշխատանքային խումբը՝ ՆԳՆ ՓԾ ՓՈՒՎ փրկարարական ուժերի համակարգման բաժնի պետ, փ/ծ գնդապետ Մ․Գաբրիելյանի գլխավորությամբ, ապրիլի 15-ից 18-ը ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում՝ Արտաշատի, Արարատի, Վեդու, Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատներում, փրկարարական ծառայողներից ընդունել է որակավորման և վերաորակավորման ստուգարքներ։

Որակավորման նպատակն է ստուգել փրկարարների մասնագիտական գիտելիքների, հմտությունների և ֆիզիկական պատրաստվածության մակարդակը:

Որակավորման հանձնաժողովը յուրաքանչյուր փրկարարի հետ անց է կացրել հարցազրույց` համապատասխան փրկարարական դասին ներկայացվող պահանջների իմացությունը և գործնական կարողությունները ստուգելու նպատակով: Հարցազրույցի ժամանակ հաշվի են առնվել ծառայողական բնութագիրը, աշխատանքային փորձը, փրկարարական տվյալ դասին ներկայացվող պահանջներից և նորմատիվներից հանձնվող քննությունների արդյունքները:
Քննության առնելով փրկարարական դաս ստանալու համար ներկայացված ծառայողների փորձառությունն ու մասնագիտական հմտությունները՝ ընդունված չափանիշներին համապատասխանելու հանգամանքը, ստուգարքի փուլը հաջողությամբ ավարտած 97 փրկարարի ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղեկալի հրամանով շնորհվել են համապատասխան փրկարարական դասեր, տրվել գրքույկներ, վկայականներ ու կրծքանշաններ:

Որակավորման փուլերը չհաղթահարած մասնակիցներն ուղղորդվել են համապատասխան վերապատրաստումների։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքմենստանի ոլորտային նախարարներին

17:55 18.05.2024

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքմենստանի ոլորտային նախարարներին

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մի շարք հանդիպումներ է ունեցել  Թուրքմենստանի ոլորտային նախարարների հետ: Թուրքմենստանի մշակույթի նախարար Աթագելդի Շամուրադովի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության բարելավմանն ուղղված մի շարք հարցեր։ Հանդիպման ընթացքում կողմերը, մասնավորապես, անդրադարձել են Թուրքմենստանում հայկական եկեղեցու և Հայաստանում թուրքմենական էմիրների դամբարանի […] ...

Մահացել է «Կոտրված լապտերների փողոցներ» ֆիլմի դերասանուհի Նատալյա Կուդրյավցևան

16:28 18.05.2024

Մահացել է «Կոտրված լապտերների փողոցներ» ֆիլմի դերասանուհի Նատալյա Կուդրյավցևան

91 տարեկանում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Նատալյա Կուդրյավցևան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Դերասանուհու ֆիլմագրությունը ներառում է 11 ֆիլմ և սերիալ։ Կուդրյավցևան նկարահանվել է «Անդրեյկա», «Եվ նորից առավոտ», «Կոտրված լապտերների փողոցներ» և «Հետաքննության գաղտնիքները» ֆիլմերում։ ...

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձի մեջ մեղադրվողն ընդունել է մեղքը. ԶԼՄ

16:10 18.05.2024

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձի մեջ մեղադրվողն ընդունել է մեղքը. ԶԼՄ

Թոշակառու Յուրա Ցինտուլան, ով մեղադրվում է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի սպանության փորձի մեջ, ընդունել է իր մեղքը, հաղորդում է RTVS լրատվական պորտալը։ «Տղամարդն արդեն խոստովանել է մեղքը դատարանի առաջ»,- գրում է պորտալը։ Ֆիցոյի դեմ մահափորձը տեղի է ունեցել մայիսի 15-ին՝ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայից 190 կմ հեռավորության վրա գտնվող Գանդլովա քաղաքում՝ կառավարության արտագնա նիստից հետո: Վարչապետն […] ...

Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը

15:58 18.05.2024

Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը

Հայ Առաքելական Եկեղեցին մայիսի 19-ին կնշի Հոգեգալստյան (Պենտեկոստե) տոնը: Այն առաքյալների վրա Ս. Հոգու իջման հիշատակության Տոնն է, որ տեղի է ունեցել Ս. Հարության հիսուներորդ օրը: Դրա համար էլ Հոգեգալուստը միշտ տոնում են Զատիկից հիսուն օր հետո: Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, հավասար Հորը և Որդուն: ...

2800 ԱՄՆ դոլարով գնել էր հրազեններ. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքը

14:54 18.05.2024

2800 ԱՄՆ դոլարով գնել էր հրազեններ. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս.Թ.-ն, հրազեն գնելու նպատակով նախնական համաձայնության գալով Մ.Ս.-ի հետ, 2024 թվականի մայիսի 15-ին Գյումրի քաղաքում հանդիպել է վերջինիս հետ և 2800 ԱՄՆ դոլարով գնել հրազեններ։ Գումարը նրան փոխանցելու համար Գյումրիից Երևան մեկնելու ճանապարհին Ս.Թ.-ն և Մ.Ս.-ն ՌՈ ծառայողների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր բակերում նորոգվում և կառուցվում են ֆուտբոլի դաշտեր

14:47 18.05.2024

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր բակերում նորոգվում և կառուցվում են ֆուտբոլի դաշտեր

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր բակերում նորոգվում և կառուցվում են ֆուտբոլի դաշտեր։ Աշխատանքներն իրականացնելու նպատակով որոշ բակերում քանդվել են ավտոտնակները, բացազատվել են զավթված տարածքները։ Դաշտերը լինելու են լուսավորված, կահավորվելու են նստարաններով, աղբամաններով: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...

BACK_TO_TOP