ԱՊԼ-ի հետնապահի հակառեկորդը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+15.09 oC

ԱՊԼ-ի հետնապահի հակառեկորդը

15:24 25.04.2024

«Շեֆիլդ Յունայթեդը» հակառեկորդ է սահմանել Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդին» 2-4 հաշվով պարտվելուց հետո։

Ընթացիկ առաջնության 34 խաղում ԱՊԼ-ի հետնապահն արդեն բաց է թողել 92 գոլ։ Դա մեկ մրցաշրջանում բաց թողած գոլերի հակառեկորդ է, հաղորդում է Opta-ն։

Նախորդ հակառեկորդը սահմանել էր «Դերբի Քաունթին», որը 2007/2008 մրցաշրջանում բաց էր թողել 89 գոլ։

«Շեֆիլդ Յունայթեդը» 16 միավորով եզրափակում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի Մ17 ԱԱ-ին

21:19 18.05.2024

Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի Մ17 ԱԱ-ին

Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի մայիսի 22-26-ը Պերուի մայրաքաղաք Լիմայում կայանալիք ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը, հայտնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF): Տղաների թիմի կազմում են Հովհաննես Հովհաննիսյանը (61 կգ), Նարեկ Գրիգորյանը (67 կգ), Սերյոժա Բարսեղյանը (73 կգ), Աշոտ Գասպարյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) և Գագիկ Մկրտչյանը (+102 կգ): Աղջիկների մրցապայքարում Հայաստանը կներկայացնի […] ...

Միլանի քաղաքային իշխանությունը պարգևատրել է «Ինտերի» ֆուտբոլիստներին

20:57 18.05.2024

Միլանի քաղաքային իշխանությունը պարգևատրել է «Ինտերի» ֆուտբոլիստներին

Միլանի քաղաքային իշխանությունն Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտերի» ֆուտբոլիստներին պարգևատրել է «Սուրբ Ամբրոջինոյի» ոսկե շքանշանով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Միջոցառմանը մասնակցել է նաև «Ինտերի» 35-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Պարգևը հանձնվում է քաղաքին մատուցած ծառայությունների համար: Միլանի քաղաքապետարանը տարեկան հանձնում է 15 ոսկե շքանշան և 20 պատվոգիր, հաղթողին որոշում է քաղաքային խորհրդի բյուրոն: Հիշեցնենք, որ […] ...

Իտալական «Բոլոնիան» Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու կապակցությամբ շքերթ կկազմակերպի

20:34 18.05.2024

Իտալական «Բոլոնիան» Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու կապակցությամբ շքերթ կկազմակերպի

Իտալական «Բոլոնիան» Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու կապակցությամբ շքերթ կկազմակերպի, հայտնում է Corriere Di Bologna-ն: Տիագո Մոտայի գլխավորած թիմը ավտոբուսով տոնական շրջայց կկատարի քաղաքում: «Բոլոնիան» Իտալիայի Ա սերիայի վերջին տուրից առաջ վաստակել է 67 միավոր և երրորդ տեղում է: Նախորդ անգամ թիմը Չեմպիոնների լիգայի (այն ժամանակ «Չեմպիոնների գավաթ») խաղարկությանը մասնակցել է 1964-65թթ. մրցաշրջանում: ...

Նեյմարը հաջողություն է մաղթել Ֆյուրիին Ուսիկի հետ մենամարտում

19:41 18.05.2024

Նեյմարը հաջողություն է մաղթել Ֆյուրիին Ուսիկի հետ մենամարտում

Սաուդյան «Ալ-Հիլալի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը սոցցանցերում հաջողություն է մաղթել բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրիին Ալեքսանդր Ուսիկի հետ մենամարտում։ «Բարև, Թայսոն Ֆյուրի: Հուսով եմ, որ այսօր հիանալի կռիվ կունենաք: Արա քո գործը, hաջողություն եմ մաղթում»,- գրել է Նեյմարը։ Ուսիկը և Ֆյուրին պետք է հանդիպեին 2024 թվականի փետրվարի 17-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում։ Փետրվարի 2-ին բրիտանացին […] ...

Ես տեսնում եմ իմ շուրջ ստեղծված աղմուկը․ Չավի

17:30 18.05.2024

Ես տեսնում եմ իմ շուրջ ստեղծված աղմուկը․ Չավի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատասխանել է այն հարցին, թե ինչ է մտածում ընթացիկ մրցաշրջանի ավարտին իր հնարավոր հեռացման շուրջ խոսակցությունների մասին։ «Պետք է շարունակել եռանդով աշխատել։ Ես տեսնում եմ իմ շուրջ ստեղծված աղմուկը, բայց դա ոչինչ չի փոխում։ Կա՞ն ակումբին մոտ կանգնած մարդիկ, ովքեր ցանկանում են, որ ինձ հեռացնեն: Ես չգիտեմ և չեմ հետաքրքրվում։ Իմ […] ...

Կիկե Սանչես Ֆլորեսը կլքի «Սևիլիան»

17:00 18.05.2024

Կիկե Սանչես Ֆլորեսը կլքի «Սևիլիան»

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսը մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր պաշտոնը, հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը, փոխանցում է armsport.am-ը: 59-ամյա իսպանացին «Սևիլիան» գլխավորում է նախորդ տարվա դեկտեմբերից։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 23 հանդիպում, տարել 11 հաղթանակ, 4 հանդիպում ավարտել ոչ-ոքի, 9 հանդիպումներում պարտվել։ 36 տուրից հետո «Սևիլիան» 41 միավորով զբաղեցնում է Իսպանիայի […] ...

BACK_TO_TOP