09:07 26.04.2024
Հայաստանի հավաքականի և Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն անդրադարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում առաջատար Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակին՝ 2-0 հաշվով։ Առաջին շրջանում պետերբուրգյան ակումբն էր կազանցիներին հաղթել 3-0 հաշվով։
«Տարբերությունն այն է, որ առաջին խաղում մենք դեռ պատրաստ չէինք։ Արդեն ասել եմ, որ ունենք մի շարք նոր ֆուտբոլիստներ, և մարզիչը փորձում է կառուցել թիմ։ Հիմա սկսել ենք խաղալ ավելի լավ, ֆուտբոլիստներն ադապտացել են առաջնությանը։ Իսկ շատերի համար ՌՊԼ-ը նոր լիգա է։ Կարծում եմ՝ դա է տարբերությունը։
Մենք լավ հանդիպում անցկացրինք։ «Զենիթը» թոփ թիմ է Ռուսաստանում։ Լավ է, որ հաջողվեց հաղթել առաջատարին»,- 24-ամյա նիգերիացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Metaratings-ը։
Այդ խաղում Ուգոչուկվու Իվուն «Ռուբինի» մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման։ «Զենիթը» 1 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Կրանսոդարից», իսկ «Ռուբինը» 8-րդ տեղում է։
Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Ուգոչուկվու Իվուն մասնակցել է 23 խաղի ու խփել 1 գոլ։
22:47 10.05.2025
Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել էՄայիսի 10-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
22:37 10.05.2025
Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2024/25 մրցաշրջանից հետո հեռանալու է գերմանական ակումբից: «Մենք ակումբի հետ համաձայնեցրել ենք, որ սրանք իմ վերջին երկու խաղերն են «Բայերի» ղեկին: Ես պարտական եմ «Բայերին», իմ խաղացողներին և անձնակազմին, ակումբի բոլոր աշխատակիցներին և վերջապես հիանալի երկրպագուներին: Շնորհակալություն»,- ասել է նա: Չաբի Ալոնսոն նաև […] ...
22:30 10.05.2025
Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:21 10.05.2025
Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալՎերջին օրերին լրահոսում բուռն քննարկումների տեղիք տվեց Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը: Միաժամանակ մշտապես մարդկանց ուշադրության կենտրոնում են քաղաքային կառավարման ու ենթակառուցվածքների հարցերը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
22:12 10.05.2025
Ծաղկաձորում կանցկացվեն ITF-ի վարկանիշային մրցաշարերՄայիսի 12-ից Ծաղկաձորում կմեկնարկեն ITF-ի կանանց և տղամարդկանց պրոֆեսիոնալ վարկանիշային մրցաշարեր։ Այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան: Կանցկացվի տղամարդկանց և կանանց 2-ական մրցաշար՝ յուրաքանչյուրը 15․000 դոլար մրցանակային ֆոնդով։ Մրցաշարերին կմասնակցեն 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ։ ...