19:26 25.04.2024
Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինին ելույթ է ունեցել Հռոմի Հայոց Ցեղասպանության այգում՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը.
«Մի քանի տարի առաջ մենք հանդիպեցինք և ճանաչեցինք միմյանց: Չնայած մեր պարտավորություններին (և ոչ միայն որպես նախարար), որ մեզանից յուրաքանչյուրի օրակարգում կան, մենք պետք է ընտրենք, թե ինչին առաջնահերթություն տալ կյանքում:
Այս օրը, լրագրողական և քաղաքական աշխարհի մի մասի համար առաջնահերթություն չէ: Կյանքում մենք ենք ընտրում առաջնահերթություններ, որոնք միշտ չէ, որ քանակով են որոշվում, քանակը միշտ չէ, որ համապատասխանում է որակին, նաև այն պատճառով, որ 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը: Պատմությունը չի սովորեցնում, ես դատողություններ չեմ անում, անտարբերությունը մահացու է:
Հայացքը հակառակ կողմ շրջելը մահացու է` սկսած հասարակ քաղաքացուց, ով օգտվում է տրանսպորտից, մինչև լրագրողներ, ովքեր չեն լուսաբանում:
Ես հիշում եմ, երբ որպես եվրոպական խորհրդարանական մտնում էի Ստրասբուրգի և Բրյուսելի դահլիճներ, թե ինչ ճնշումներ էի ենթարկվում որոշակի շրջանակներից Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումների ժամանակ, քանի որ «ցեղասպանություն» բառը որոշ համատեքստերում համապատասխանում է հանցագործության, վրդովմունքի, հանցավորության:Կարծում եմ, որ վիրավորանքը ողջախոհության և պատմական ճշմարտության դեմ է, եթե այլ արտահայտություններ են օգտագործվում էթնիկ և մշակութային հիմքով կոտորածի համար: Հիշում եմ, օրինակ, երբ այցելեցի Կիպրոս, որը նման անցյալ է ապրել, ուր ոչնչացվել են խորհրդանիշները, եկեղեցիները, դպրոցները, մշակույթի կենտրոնները և ուր այսօր տարածքի մի մասը դեռևս օկուպացված է: Դա այն է, ինչ մի քանի ամիս առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերին, կրել է հայ ժողովուրդը, և գիտակցում ենք, որ անտարբերությունն անընդունելի է։
Այնպես որ, այսօր այստեղ լինելը թե հաճելի է, թե պարտադիր և թե պարտվաբեր։Բացի այդ, Իտալիայի համար ևս այս օրերը հիշատակի օրեր են, ջարդերի ու սպանդի, փախուստների, վերածնվելու, և, հետևաբար, այս իմաստով ընդհանրություն ունենք:
Հիշում եմ, երբ մի քանի տարի առաջ աղջկաս նվիրեցի մի գիրք, որր իմ կարծիքով դպրոցական դասագիրք պետք է լինի, որը տարրական դասարաններից սկսած՝ պետք է երեխաները կարդան, դա «Արտույտների ագարակը» գիրքն է։
Երեխա ժամանակ կարդալով մի պատմություն, որը հասակակիցներդ կրել են իրենց մաշկի վրա, չես կարող անտարբեր մեծանալ կյանքում:
Ուստի, շնորհակալություն ձեզ, տեղական կառույցներին, քաղաքապետարանին և մարզին, որոնք նույնպես որոշեցին առարկայական քայլեր ձեռնարկել, քանի որ խոսքերն անցողիկ են, բայց վկայությունները մնում են։ Այստեղ զբոսնող մայրերն ու տատիկները, որոնք տեղյակ չեն, թե ինչի մասին է այս այգին, շնորհիվ այս հուշատախտակի կիմանան։ Ինչը մեծ նշանակություն ունի, այդ մարմարե քարն ունի արյուն, քրտինք ու արցունքներ և առաջին հերթին ապագա ու հույս:
Ես ուզում եմ մտածել 2024 թվականի մասին, որպես խաղաղության տարի, մինչդեռ աշխարհի շատ մասերում, ցավոք, մտածում ենք, թե ինչպիսի ֆինանսավորում և բյուջե նախատեսենք, որպեսզի կարողանանք գնել ռումբեր, հրթիռներ, հակատանկային զենքեր եւ այլն:
Կարծում եմ, որ որպես Ենթակառուցվածքների նախարար իմ համեստ կարողությունների սահմաններում պետք է կամուրջներ կառուցեմ, պետք է կապեր ստեղծեմ մեզ միավորելու և մերձեցնելու համար, փորձում եմ և կարծում եմ, որ ով այսօր այստեղ է՝ անկախ իր քաղաքական գաղափարներից և մշակութային ծագումից, կանի ամեն ինչ, որպեսզի 2024 թվականը լինի վերակառուցման, մերձեցման և խաղաղության տարի, քանի որ հակառակ դեպքում 1915 թվականի դասը քիչ օգտակար կլինի։Ուրեմն շնորհակալություն հիշողությունը վառ պահելու համար: Ես, հայկական համայնքի որոշ անդամների հետ հանդիպում եմ իմ հարազատ Միլանում: Եվ դա մի համայնք է, որը լռելյայն, սակայն կատարյալ և բացառիկ կերպով ինտեգրվել է, որքան իտալական, այնքան էլ հայկական է՝ հպարտ իր ինքնությամբ: Այսօրվա պատմական ժամանակաշրջանում ռիսկը ֆիզիկական բռնության ու պատերազմի վտանգն են, բայց նաև մշակույթների վերացումը, պատմության ժխտումը և անցյալի ինքնությունը իրական ռիսկ պարունակող վտանգ են:
Իր անցյալը անտեսող ժողովուրդը տխուր ապագա է սպասվում:
Ուրեմն շնորհակալություն հայ ժողովրդին, ով իր տառապանքներից 2024 թվականին մեզ, ժպիտով և հիշողությամբ, կյանքի դաս է տալիս, որը ես այսօր հպարտությամբ տանում եմ ինձ հետ իմ նախարարություն, ուստի շնորհակալություն ձեզ՝ այսօր ինձ հյուրընկալելու համար»:
20:40 10.05.2025
Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած20:30 10.05.2025
Արսեն Ջուլֆալակյանը` Պանամերիկյան առաջնության արծաթե մեդալակիրԼոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն (77 կգ) Արգենտինայի դրոշի ներքո դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Պանամերիկյան առաջնության արծաթե մեդալակիր: 38-ամյա ըմբիշը եզրափակչում 7-11 հաշվով պարտվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քամալ Բեյին: Ջուլֆալակյանը գոտեմարտի ընթացքում 0-7 հաշվով պարտվելիս է եղել, հետո կարողացել է հաշիվը հավասարեցնել, սակայն վերջնամասում մրցակիցը ևս չորս միավոր է վաստակել: Պանամերիկյան […] ...
20:25 10.05.2025
Գազայի հատվածում իրավիճակը շարունակում է վատթարանալ․ ՊուտինԳազայի հատվածում իրավիճակը շարունակում է վատթարանալ, տարեսկզբին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը խաթարվել է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ բանակցությունների ժամանակ։ «Ցավոք, Գազայի հատվածում տարեսկզբին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը նույնպես խաթարվեց, և իրավիճակը շարունակում է վատթարանալ»,-ասել է Պուտինը։ Մարտի 18-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարվածները Գազայի հատվածին։ […] ...
20:20 10.05.2025
Հրդեհ Լուսագյուղ գյուղումՄայիսի 10-ին, ժամը 16:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղի Տերյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տերյան փողոցում գտնվող բնակելի քարե (մոտ 40 քմ) շինության ներսում գտնվող վագոն-տնակում […] ...
20:15 10.05.2025
Կրեմլը Մակրոնի հետ երկխոսության ուղիներ չունի. ՊեսկովԿրեմլը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկխոսության ուղիներ չունի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք Ֆրանսիայի նախագահի հետ երկխոսության ուղիներ չունենք»,- ասել է Պեսկովը Առաջին ալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հրադադարի առաջարկը։ Շաբաթ օրը Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի ու Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ մասնակցելու […] ...
20:05 10.05.2025
Արթուր Վարելջյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարումՀայաստանը ներկայացնող հեծանվորդ Արթուր Վարելջյանը գերազանց է հանդես եկել Silk Way Namangan Class 2 միջազգային մրցաշարում և սկրեչ մրցաձևում ոսկե մեդալ է նվաճել: Ուզբեկստանի Նամանգան քաղաքում ընթացող մրցաշարում Վարելջյանը նաև բրոնզե մեդալ էր նվաճել օմնիում մրցաձևում: ...