Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+19.09 oC

Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

19:56 25.04.2024

Ապրիլի 24-ին Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Ուկրաինայի հայերի միության կողմից: Միջոցառմանը մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների և ազգային համայնքների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից:

Միջոցառումը սկսվել է համատեղ աղոթքով։ Բացման խոսքով հանդես են եկել Ուկրաինայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Հայկ Թորոսյանը, ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մարդու իրավունքների հանձնակատարի քարտուղարության քաղաքական և կրոնական հայացքների ազգային փոքրամասնությունների հավասար իրավունքների և ազատությունների պահպանման մոնիթորինգի վարչության տնօրեն Օլեքսանդր Օսիպովը, Ուկրաինայի էթնոքաղաքականության և խղճի ազատության պետական ծառայության ղեկավարի տեղակալ Իհոր Լոսովսկին, Ուկրաինայի ազգային համայնքների խորհրդի նախագահ Աշոտ Ավանեսյանը, Ուկրաինայի հունական համայնքների դաշնության ղեկավար Ստեփան Մախսման, Ուկրաինայի հայ երիտասարդների միության ղեկավար Արման Հակոբյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բուլղարիայի նախագահը մեկնաբանել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը

19:05 18.05.2024

Բուլղարիայի նախագահը մեկնաբանել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը կարծում է, որ Բուլղարիայի վարչապետի դեմ մահափորձը Եվրոպայում սերմանվող «տարբեր կարծիքների նկատմամբ անհանդուրժողականության և ատելության» ցուցիչ է։ «Եվրոպայի վարչապետին սպանելու փորձը տարբեր կարծիքների և ատելության նկատմամբ անհանդուրժողականության ցուցիչ է»,-«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Յամբոլ քաղաքում լրագրողներին ասել է Ռադևը։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վիրավորվել էր հանրապետության արևմտյան Գանդլովա քաղաքում կառավարության նիստից հետո։ Միջադեպը […] ...

Թրամփի օգնականները պատրաստում են ԱՄՆ-ից միգրանտների ամենամեծ արտաքսումը. The Wall Street Journal

18:54 18.05.2024

Թրամփի օգնականները պատրաստում են ԱՄՆ-ից միգրանտների ամենամեծ արտաքսումը. The Wall Street Journal

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի խորհրդականներն ու կողմնակիցները մանրամասն ծրագրեր են մշակում ներգաղթի դեմ աննախադեպ ճնշումների համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Դրանով նրանք ցանկանում են Թրամփի հակամիգրացիոն հռետորաբանությունը վերածել քաղաքականության և պատրաստակամություն ձեռք բերել նրա նախագահության առաջին իսկ օրը դադարեցնել միգրանտների հոսքը Միացյալ Նահանգների հարավային սահմանով, կրճատել գործող […] ...

Դամասկոս-Բեյրութ մայրուղու վրա իսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է «Հեզբոլլահ»-ի մեքենայի վրա

18:44 18.05.2024

Դամասկոս-Բեյրութ մայրուղու վրա իսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է «Հեզբոլլահ»-ի մեքենայի վրա

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Դամասկոս-Բեյրութ մայրուղու երկայնքով շարժվող իսլամական դիմադրության մարտիկների մեքենային։ Ինչպես հայտնում է սիրիական «Ալ Վաթան» թերթը, ուղիղ հարվածի արդյունքում մեքենան բռնկվել է, դրանում գտնվող զինվորները վիրավորվել են, սակայն նրանցից ոչ ոք չի մահացել։ Ըստ Al Hadath հեռուստաալիքի` վրաերթի ենթարկված մեքենան պատկանել է «Հեզբոլլահ»-ի դաշտային հրամանատարներից մեկին, նրա անունը […] ...

Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա

18:34 18.05.2024

Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա, որը Վրաստանի խորհրդարանն ընդունել է երրորդ ընթերցմամբ։ «Այսօր ես վետո դրեցի օրենքի վրա․ այն իր էությամբ և ոգով հակասում է մեր սահմանադրությանը և բոլոր եվրոպական չափանիշներին։ Այսօր խորհրդարանը չի ենթարկվում որևէ փոփոխության կամ բարելավման, ուստի, վետոն շատ պարզ է»,- […] ...

Ռումինիան օգտագործում է ամենապրիմիտիվ քվեարկության համակարգը. ՆԱՏՕ

18:12 18.05.2024

Ռումինիան օգտագործում է ամենապրիմիտիվ քվեարկության համակարգը. ՆԱՏՕ

Ռումինիան ունի ամենապրիմիտիվ քվեարկության համակարգը ողջ Եվրոպայում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանան՝ ելույթ ունենալով խորհրդարանի պալատում ռումինացի ուսանողների համագումարում։ «Ռումինիան ունի ամենապրիմիտիվ քվեարկության համակարգը ողջ Եվրոպայում: Չկա որևէ այլ երկիր Եվրոպայում, որտեղ կան անհամար քվեաթերթիկներ, որտեղ դուք չգիտեք, թե ով է տպել դրանք»,- նրա խոսքերն է մեջբերել Agerpres գործակալությունը։ Ըստ […] ...

Բուրկինա Ֆասոն, Մալին և Նիգերը հավանություն են տվել կոնֆեդերացիայի նախագծին

17:20 18.05.2024

Բուրկինա Ֆասոն, Մալին և Նիգերը հավանություն են տվել կոնֆեդերացիայի նախագծին

Բուրկինա Ֆասոյի, Մալիի և Նիգերի արտաքին գործերի նախարարներ Կարամոկո Ժան Մարի Տրաորեն, Աբդուլայե Դիոպը և Բակարի Յաու Սանգարեն Նիգերի մայրաքաղաք Նիամեյում հերթական հանդիպման ժամանակ հաստատել են Սահելի նահանգների դաշինքի ստեղծման մասին փաստաթղթի նախագիծը, որն այժմ պետք է ստորագրեն երեք երկրների ղեկավարները։ Այս մասին հայտնում է Մալիի ԱԳՆ-ն։ «Նիամեյում վերջնական տեսքի է բերվել Բուրկինա Ֆասոյի, Մալիի […] ...

BACK_TO_TOP