Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+13.09 oC

Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր

22:40 25.04.2024

Ապրիլի 25-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովի պետքարտուղարության և արտաքին ծրագրերի ենթահանձնաժողովի մեծամասնական կուսակցության (դեմոկրատական) գործավար Ալեքս Քարնսին, աշխատակազմի փորձագետ Էնդրյու Պլատին և պետքարտուղարության օրենսդրական հարցերի բյուրոյի հատկացումների գծով ավագ խորհրդատու Փոլ Ռադեմախերին:

Նախարարի տեղակալը, բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակը, անդրադարձ է կատարել Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին և համագործակցության հեռանկարային ուղղություններին:

Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը և 2024թ. ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպման ընթացքում ձեռբերված պայմանավորվածություններին վերաբերող հարցեր:

ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել է տարածաշրջանում վերջին զարգացումներին՝ ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հանդիպման արդյունքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի հարավում գտնվող Աշկելոնում օդային ռմբակոծության մասին ահազանգ է հայտարարվել

23:12 18.05.2024

Իսրայելի հարավում գտնվող Աշկելոնում օդային ռմբակոծության մասին ահազանգ է հայտարարվել

Իսրայելի հարավում գտնվող Աշկելոն քաղաքում օդային ռմբակոծության ազդանշաններ են հնչել՝ նախազգուշացնելով հրետակոծության սպառնալիքի մասին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Սա, օրվա սկզբից ի վեր, Իսրայելի հարավում օդային հարձակման մասին ահազանգի առաջին հաղորդումն է։ Օրվա ընթացքում բանակը բազմիցս հայտնել է երկրի հյուսիսում հրետակոծության սպառնալիքի մասին։ Աշկելոնը Գազայի հատվածին ամենամոտ իսրայելական ամենամեծ քաղաքն է։ Դրա […] ...

Գիտնականներն անվանել են մարդկանց համար արևային բռնկումների վտանգավոր հետևանքները

23:01 18.05.2024

Գիտնականներն անվանել են մարդկանց համար արևային բռնկումների վտանգավոր հետևանքները

Արեգակի վրա անսովոր հզոր բռնկումները ոչ միայն գունավոր բևեռափայլեր են առաջացնում Երկրի վրա, այլև ուղղակի վտանգ են ներկայացնում նրա բնակիչների համար: Այս մասին խոսել են Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) փորձագետները, հայտնում է Phys.org պորտալը՝ վկայակոչելով Agence France-Presse (AFP) լրատվական գործակալության տվյալները։ Փորձագետների կարծիքով՝ գեոմագնիսական փոթորիկների առողջության վրա բացասական ազդեցությունը կապված է արևային ճառագայթման հետ: Դրա […] ...

Չինական հետախուզությունը տիեզերական ոլորտում լրտեսություն է բացահայտել․ China Morning Post

22:44 18.05.2024

Չինական հետախուզությունը տիեզերական ոլորտում լրտեսություն է բացահայտել․ China Morning Post

Չինաստանի Գլխավոր հետախուզական գործակալությունը հայտնել է, որ վերջին տարիներին հայտնաբերել է տիեզերական լրտեսության մի քանի դեպք։ Այս մասին գրում է South China Morning Post-ը՝ հիմնվելով ՉԺՀ-ի պետական ​​անվտանգության նախարարության տվյալների վրա։ Նշվում է, որ նախարարությունը բացահայտել է օդատիեզերական ոլորտում լրտեսության բազմաթիվ դեպքեր՝ բացահայտելով որոշ երկրների հետախուզական ծառայությունների գործողությունները։ Ընդգծվում է, որ տվյալների արտահոսքը կանխվել է։ […] ...

Բացահայտվել են մազերը ներկելու անսպասելի վտանգները

22:34 18.05.2024

Բացահայտվել են մազերը ներկելու անսպասելի վտանգները

Մազերի կանոնավոր ներկումը մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը, զգուշացրել է ուռուցքաբան Խամիս Մագոմեդովան։ Նա բացահայտել է դրա անսպասելի վտանգը բժիշկ Փիթերի հետ զրույցում։ Մագոմեդովան, վկայակոչելով 2019 թվականի վերջին International Journal of Cancer-ում հրապարակված գիտական ​​տվյալները, ասում է, որ մազերը տարին մեկ անգամ ներկելը մեծացնում է քաղցկեղի հավանականությունը ինը տոկոսով։ «Ավելին, աֆրիկյան ծագում ունեցող կանայք շատ […] ...

Իդլիբում սիրիական զորքերի հրթիռակոծության հետևանքով սպանվել է ահաբեկիչների հրամանատարը

22:12 18.05.2024

Իդլիբում սիրիական զորքերի հրթիռակոծության հետևանքով սպանվել է ահաբեկիչների հրամանատարը

Սիրիական բանակի զինվորները կառավարվող հրթիռով հարվածել են մեքենային, որում եղել է «Ջաբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման դաշտային հրամանատարը: Ինչպես հաղորդում է «Ալ Վաթան» թերթը, գործողությունն իրականացվել է Իդլիբի հյուսիսում գտնվող Մաարետ ալ-Նուման շրջանի մայրուղու վրա։ Հարձակման արդյունքում ահաբեկիչը, ում անունը չի նշվում, սպանվել է։ Ավելի վաղ սիրիացի զինվորականները երկու անգամ անօդաչու թռչող սարքեր էին կիրառել […] ...

Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առաջադրել են նախագահի պաշտոնում

21:43 18.05.2024

Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առաջադրել են նախագահի պաշտոնում

Վիետնամի հանրային անվտանգության նախարար, բանակի գեներալ Թո Լամին առաջադրել են նախագահի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման որոշում է կայացրել Վիետնամի իշխող կոմունիստական ​​կուսակցության Կենտրոնական կոմիտեի իններորդ պլենումը, որն ավարտել է իր աշխատանքը Հանոյում։ Պլենումն առաջարկել է Վիետնամի ազգային ժողովի (խորհրդարանի) նախագահի մշտական ​​(առաջին) թեկնածությունը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար։ Նախագահի և Ազգային ժողովի […] ...

BACK_TO_TOP