Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը

18:06 26.04.2024

Գլխավոր դատախազությունն այսօր՝ 2024 թվականի ապրիլի 26-ին, Եվրոպայի խորհրդի հետ համատեղ, մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով երկօրյա բարձրաստիճան խորհրդաժողովը:

Խորհրդաժողովի նպատակն է քննարկել կոռուպցիոն, տնտեսական ու ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում դատախազների գործառույթների եվրոպական չափանիշները՝ խթանելով անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցությունը:

Բարձրաստիճան խորհրդաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» և «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակներում:

Խորհրդաժողովին մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեն, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախագահ Յանա Զեզուլովան, դատախազության պատվիրակություններ՝ Ռումինիայից, Լյուքսեմբուրգից, Նիդերլանդներից, Ավստրիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Հունաստանից, Եվրոպայի խորհրդի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ՀՀ այլ պետական մարմինների ներկայացուցիչներ:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է. «Ուղիղ տասն ամիս առաջ՝ 2023 թվականի հուլիսի 1-ին, Դատախազության 105-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ կազմակերպեցինք «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձրաստիճան երկօրյա խորհրդաժողով: Արդյունքներն ամփոփելիս՝ հստակ ցանկություն կար՝ եվրոպացի գործընկերների հետ նման ձևաչափով համագործակցությունը զարգացնել, կազմակերպել նոր բարձրաստիճան խորհրդաժողով՝ ավելի ընդգրկուն աշխարհագրությամբ: Այսօր մեկնարկում ենք «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովը: Այս նախաձեռնությունը կրկին իրականացվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի գործընկերների հետ սերտ համագործակցության արդյունքում: Այս կապակցությամբ, երախտագիտությունս հայտնելով Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կառույցներին ու պաշտոնատար անձանց, ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության դատախազության համագործակցությունը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ ունի լավ ավանդույթներ և հատկապես վերջին տարիներին թևակոխել է զարգացման որակապես նոր փուլ: Վստահ եմ՝ այսօր մեկնարկող միջոցառումը մասնագիտական երկխոսության նոր՝ ավելի բարձր նշաձող կսահմանի և արդյունավետ հարթակ կդառնա ինչպես անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցության, այնպես էլ ապօրինի կերպով ձեռք բերված գույքի բռնագանձման ոլորտներում մեր երկրների փորձառության ու մարտահրավերների վերաբերյալ գիտելիքներով կիսվելու համար»:

ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը ողջունել է Խորհրդաժողովի մասնակիցներին՝ նախորդ տարի մեկնարկած ավանդույթն այս տարի Խորհրդաժողովի շրջանակում շարունակելու համատեքստում և շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, արդյունավետ փոխգործակցության, այն զարգացնելու գործում ակտիվ ներգրավվածության ու ներդրման համար:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը կարևորել է անդրազգային հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցության վերաբերյալ բարձրաստիճան խորհրդաժողովի անցկացումը և ընդգծել, որ եվրոպական չափանիշների հիման վրա համագործակցությունը անդրազգային հանցավորության դեմ պայքարի, օրենքի գերակայության և արդարադատության բարեփոխումների արդյունավետության ամրապնդման տեսանկյունից առանցքային է Հայաստանի ինստիտուցիոնալ բարեփոխումների ամրապնդման համատեքստում: «Օրենքի գերակայությունը և արդարադատության բարեփոխումները կարևոր են ժողովրդավարության ամրապնդման համար»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը»:

Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն կարևորել է համագործակցությունն ու անդրադարձել արդեն իսկ ձեռք բերված հաջողություններին՝ ընդգծելով դրանց կարևորությունը ապագա նախաձեռնությունների համար հիմք ստեղծելու գործում:

Խորհրդաժողովի երկու հիմնական թեմատիկ նիստերի շրջանակներում անդրադարձ է կատարվել քրեական վարույթներով միջազգային համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև այդ ոլորտում առանձին գործերով մարտահրավերներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի

14:39 08.06.2025

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 8-ին՝ ժամը 13:10-18:00-ն, կդադարեցվի Մեծամոր քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. Փաշինյան

14:17 08.06.2025

Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը»: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է վարչապետը զբոսնում Գորիսում, զրուցում քաղաքացիների հետ: Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

14:01 08.06.2025

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

Հունիսի 8-ին, ժամը 08:49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կառնուտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կառնուտ գյուղի Կամոյի խճուղու տներից մեկում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի […] ...

Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը

13:43 08.06.2025

Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Վրացական հանրահայտ «Էրիսիոնի» ֆոլկ-անսամբլը ներկայացրել է վրացական ավանդական պարերն ու երաժշտությունը։ ...

Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարին

12:53 08.06.2025

Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում «Մոջահեդների բրիգադներ» արմատական ​​խմբավորման հրամանատարի ոչնչացման մասին։ «Իսրայելի պաշտպանության ուժերի և Գազա քաղաքում Ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում վերացվել է ահաբեկիչ Ասադ Աբու Շարայան, որը վերջին տարիներին ղեկավարել է «Մոջահեդների բրիգադներ» ահաբեկչական կազմակերպությունը Գազայի հատվածում», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, […] ...

Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ

12:18 08.06.2025

Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ

Սիսիանում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը` լեփ-լեցուն դահլիճով ու մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ: Այդ մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը: Կրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելը այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Եվ եթե կարողանանք կրթվելը իսկապես դարձնել նորաձև, դրանից կշահի ողջ հասարակությունն ու պետությունը։ Եթե դուք […] ...

BACK_TO_TOP