«Ռեալը» հաղթել է Զախարյանի «Ռեալ Սոսյեդադին» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+15.09 oC

«Ռեալը» հաղթել է Զախարյանի «Ռեալ Սոսյեդադին»

09:26 27.04.2024

Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի 33-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է բասկյան «Ռեալ Սոսյեդադին»: Գոլը 29-րդ րոպեին խփել է թուրք եզրային հարձակվող Արդա Գյուլերը:

«Ռեալ Սոսյեդադի» կազմում 67-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը 24-րդ հանդիպումն է անցկացրել Իսպանիայի ընթացիկ առաջնությունում:

Անչելոտիի թիմն այս հաղթանակից հետո 14 միավորով (84 միավոր) առաջ է երկրորդ տեղում գտնվող կատալոնական «Բարսելոնայից» (70 միավոր), որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: «Ռեալ Սոսյեդադը» 51 միավորով 6-րդ տեղում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մբապեն 520 հազար եվրոյով գնել է Պելեի դիմանկարը

10:28 20.05.2024

Մբապեն 520 հազար եվրոյով գնել է Պելեի դիմանկարը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մասնակցել է Artcurial ընկերության և փարիզյան ակումբի հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված բարեգործական աճուրդին, գրում է Le Parisien-ը։ Աճուրդի ժամանակ 25-ամյա ֆուտբոլիստը 520 հազար եվրոյով գնել է Պելեի «Արքա» դիմանկարը։ Դիմանկարն ունեցել է նախնական 5000 եվրո արժեքը։ Աճուրդի ժամանակ 300 հազար եվրոյից սկսած նկարի համար պայքարում էին միայն Մբապեն ու «Պարի Սեն-Ժերմենում» նրա […] ...

Նա հիանալի աշխատանք է կատարել. Անչելոտին` Չավիի հավանական հեռացման մասին

10:00 20.05.2024

Նա հիանալի աշխատանք է կատարել. Անչելոտին` Չավիի հավանական հեռացման մասին

Կառլո Անչելոտին խոսել է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից Չավիի հավանական հեռացման մասին. «Չեմ ցանկանում մեկնաբանեմ այդ լուրերը։ Ես շատ եմ հարգում Չավիին` որպես մարզչի և մարդու։ Նա հիանալի աշխատանք է կատարել։ Նրան ամենայն բարիք եմ մաղթում ապագայում»,- նշել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը։ Հիշեցնենք` ավելի վաղ «Բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան որոշել էր պաշտոնանկ անել Չավիին։ […] ...

Հարի Քեյնը՝ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու

09:42 20.05.2024

Հարի Քեյնը՝ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու

Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը Գերմանիայի Բունդեսլիգայում նորամուտի մրցաշրջանում դարձել է լավագույն ռմբարկու: Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստն անցկացրած 32 խաղում դարձել է 36 գոլի հեղինակ: «Գոլ+գոլային փոխանցում» ցուցանիշով առաջին տեղը նույնպես գրավել է Քեյնը՝ 36+8: ...

«Վայքը» հանդես կգա ՈւԵՖԱ-ի սիրողական լիգայում

09:17 20.05.2024

«Վայքը» հանդես կգա ՈւԵՖԱ-ի սիրողական լիգայում

«Վայք» ՖԱ-ն Հայաստանը կներկայացնի ՈւԵՖԱ-ի տարածաշրջանային գավաթի խաղարկությունում, որը սիրողական մրցաշար է: Հայաստանը 2011 թվականից հետո այս մրցաշարին առաջին անգամ է մասնակցելու: «Վայքը» նախաորակավորման փուլում հանդես կգա A խմբում, որտեղ կմրցի Ալբանիայի սիրողական հավաքականի և Էստոնիայի «Սաուեի» թիմի հետ: Մայիսի 20-ին «Վայքը» կմրցի Ալբանիայի, իսկ երեք օր անց՝ «Սաուեի» դեմ: Երկու հանդիպումներն էլ տեղի կունենան […] ...

Ֆիլ Ֆոդենը՝ ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ

08:40 20.05.2024

Ֆիլ Ֆոդենը՝ ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը կարիերայում առաջին անգամ ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Հաղթողը որոշվել է երկրպագուների ու փորձագետների շրջանում անցկացված քվեարկության միջոցով։ Ֆոդենն առաջ է անցել «Մանչեսթեր Սիթիում» իր թիմակից, նորվեգացի Էրլինգ Հոլանդից, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպաններ, նորվեգացի Մարտին Էդեգորից և անգլիացի Դեկլան Ռայսից, «Նյուքասլի» շվեդ հարձակվող […] ...

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը ընկերական խաղում զիջել է ամերիկյան «Ռեդեմփշն» ակումբին

00:14 20.05.2024

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը ընկերական խաղում զիջել է ամերիկյան «Ռեդեմփշն» ակումբին

Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող բասկետբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում մրցել է «Ռեդեմփշն» ակումբի հետ: Հանդիպումն ավարտվել է «Ռեդեմփշնի» հաղթանակով՝ 67-58: Հայաստանի հավաքականն ընկերական խաղերի միջոցով նախապատրաստվում է Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, որը կայանալու է ամռանը: ...

BACK_TO_TOP