Եթե ինչ-որ մեկը վատ բան ասի քո հասցեին, ուղղակի արհամարհի՛ր նրան. Մայքլ Բիսփինգը՝ Արման Ծառուկյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+20.09 oC

Եթե ինչ-որ մեկը վատ բան ասի քո հասցեին, ուղղակի արհամարհի՛ր նրան. Մայքլ Բիսփինգը՝ Արման Ծառուկյանին

11:51 27.04.2024

UFC միջին քաշային կարգում նախկին չեմպիոն, բլոգեր Մայքլ Բիսփինգը մեկնաբանել է փրոմոուշընի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի որոշումը:

27-ամյա հայ մարտիկը հրաժարվել էր հունիսի 1-ին մենամարտել գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ և առաջարկել էր մենամարտն անցկացնել ավելի ուշ, լիարժեք վերականգնվելու համար:

«Եթե ինչ-որ մեկը վատ բան ասի քո հասցեին, ուղղակի արհամարհի՛ր նրան, անտեսի՛ր բոլորին: Որովհետև դու վաստակել ես չեմպիոնական գոտու համար մենամարտի իրավունքը: Սա այն դեպքը չէ, երբ քեզ առաջարկում են, իսկ դու ստիպված պետք է ընդունես: Դու տիտղոսի հավակնորդ ես, դու հաղթել ես Դարիուշին, դու հաղթել ես Օլիվեյրային, ծանր պայքար ես մղել Մախաչևի հետ: Դու հրաշալի որակներ ունես, ես քեզ հետ համաձայն եմ, հարկավոր է լիարժեք մարզումային փուլ անցկացնել»,- 45-ամյա մարզիկի խոսքերը մեջբերում է Believe You Me-ն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել է

22:47 10.05.2025

Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել է

Մայիսի 10-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...

Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»

22:37 10.05.2025

Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2024/25 մրցաշրջանից հետո հեռանալու է գերմանական ակումբից: «Մենք ակումբի հետ համաձայնեցրել ենք, որ սրանք իմ վերջին երկու խաղերն են «Բայերի» ղեկին: Ես պարտական ​​եմ «Բայերին», իմ խաղացողներին և անձնակազմին, ակումբի բոլոր աշխատակիցներին և վերջապես հիանալի երկրպագուներին: Շնորհակալություն»,- ասել է նա: Չաբի Ալոնսոն նաև […] ...

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. Փաշինյան

22:30 10.05.2025

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալ

22:21 10.05.2025

Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալ

Վերջին օրերին լրահոսում բուռն քննարկումների տեղիք տվեց Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը: Միաժամանակ մշտապես մարդկանց ուշադրության կենտրոնում են քաղաքային կառավարման ու ենթակառուցվածքների հարցերը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Ծաղկաձորում կանցկացվեն ITF-ի վարկանիշային մրցաշարեր

22:12 10.05.2025

Ծաղկաձորում կանցկացվեն ITF-ի վարկանիշային մրցաշարեր

Մայիսի 12-ից Ծաղկաձորում կմեկնարկեն ITF-ի կանանց և տղամարդկանց պրոֆեսիոնալ վարկանիշային մրցաշարեր։ Այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան: Կանցկացվի տղամարդկանց և կանանց 2-ական մրցաշար՝ յուրաքանչյուրը 15․000 դոլար մրցանակային ֆոնդով։ Մրցաշարերին կմասնակցեն 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ։ ...

SHANTNEWS

22:00 10.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP