Մահացել է «Չանախ» ընկերության հիմնադիր Ղուկաս Բունիաթյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+22.09 oC

Մահացել է «Չանախ» ընկերության հիմնադիր Ղուկաս Բունիաթյանը

18:01 27.04.2024

84 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Չանախ» ընկերության հիմնադիր Ղուկաս Բունիաթյանը։

Ղուկաս Բունիաթյանը ծնվել է Իրանի Իսլամական հանրապետությունում` 1940 թ.։ Պարսկաստանից հայրենադարձության ծրագրով ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան, դպրոցն ավարտել է Սիսիան քաղաքում, այնուհետև տեղափոխվել է Երևան, ընդունվել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, ավարտելուց հետո աշխատել է ինստիտուտի կաթի գործարանում` որպես կաթի գլխավոր տեխնոլոգ։

1989 թ. նախաձեռնել է «Չանախ» կոոպերատիվը, իսկ 1991թ.-ից մինչ այսօր «Չանախ»-ը շուկայում է, որպես կաթնամթերք արտադրող ընկերություն։

Ղուկաս Բունիաթյանը ուներ երկու երեխա, վեց թոռ։ Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 28-ին, ժամը 17:00-ից Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռայիսիի հիշատակին Թեհրանում սգո հանրահավաք է անցկացվում

19:41 20.05.2024

Ռայիսիի հիշատակին Թեհրանում սգո հանրահավաք է անցկացվում

Իրանի մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ հավաքվել են սգո հանրահավաքի, որը տեղի է ունենում Թեհրանի ամենահայտնի հրապարակներից մեկում՝ Վալի Ասրում՝ ի հիշատակ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների, ովքեր զոհվել են ավիավթարից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին՝ Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում։ Ուղղաթիռում եղել է նաև Իսլամական Հանրապետության արտաքին […] ...

Նոր Արեշում կառուցապատման աշխատանքներն ընթացել են մի շարք խախտումներով

18:56 20.05.2024

Նոր Արեշում կառուցապատման աշխատանքներն ընթացել են մի շարք խախտումներով

Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ՝ թվայնացված փաստաթղթի տեսքով. այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է, որ վերահսկողության վարչությունն ավարտել է ուսումնասիրությունը Նոր Արեշում հորդառատ անձրևից հետո ի հայտ եկած խնդրի վերաբերյալ: Պարզվել է, որ հասարակական նշանակության շինության կառուցապատման աշխատանքներն ընթացել են մի շարք խախտումներով, ինչի հետևանքով վնասվել է Ողջաբերդ […] ...

Իջևանի ոստիկաններն ու Տավուշի մարզի պարեկները թմրանյութ են հայտնաբերել

18:20 20.05.2024

Իջևանի ոստիկաններն ու Տավուշի մարզի պարեկները թմրանյութ են հայտնաբերել

Մայիսի 17-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտ ուժեղացված ծառայություն իրականացնելիս Իջևանի ոստիկաններն ու Տավուշի մարզի պարեկները ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու պատճառով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Իրավապահները նկատել են, որ Երևանի բնակիչ 59-ամյա վարորդը մեքենայի մեջ եղած ծխախոտի տուփը թաքցնում է գրպանում: Ոստիկանները խնդրել են ներկայացնել ծխախոտատուփը, սակայն վարորդն այն նետել է […] ...

ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ

15:56 20.05.2024

ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ անօդաչու թռչող սարքի միջոցով դատապարտյալների համար նախատեսված փաթեթ է ներնետվելու «Սևան» քրեակատարողական հիմնարկի խոտածածկ տարածք։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ վերոնշյալ տարածքային բաժնի ծառայողները «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացրել են տեղանքի զննություն։ Արդյունքում՝ հիմնարկի երկու […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին

15:42 20.05.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին

Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյիդ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղեկցող պաշտոնատար անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Նորին […] ...

Պղնձե փաթույթները գողացել և վաճառել էր

15:36 20.05.2024

Պղնձե փաթույթները գողացել և վաճառել էր

Մայիսի 18-ին ոստիկանության Կապանի բաժին փակ բաժնետիրական մի ընկերության աշխատակցից հաղորդում էր ստացվել, որ մայիսի 17-ի ժամը 16-ից մայիսի 18-ի ժամը 8-ն ընկած ժամանակահատվածում պատուհանը ջարդել, մտել են ընկերության տարածքում գտնվող փաթեթավորման արտադրամաս և գողացել 56 պղնձե փաթույթ՝ մոտ 425 կգ ընդհանուր քաշով: Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ՓԲԸ […] ...

BACK_TO_TOP