Կլոպը խոսել է Սալահի հետ վեճի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+22.09 oC

Կլոպը խոսել է Սալահի հետ վեճի մասին

19:08 27.04.2024

«Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Սալահի հետ վիճաբանությունը, որը տեղի է ունեցել Անգլիայի Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) «Վեսթ Հեմի» դեմ խաղի 82-րդ րոպեին, երբ եգիպտացին պատրաստվում էր փոխարինման դուրս գալ, հայտնում է BBC-ն։

«Կարո՞ղ եմ բացահայտել, թե ինչ է ասվել։ Ոչ: Այս մասին մենք արդեն խոսել ենք հանդերձարանում։ Ինձ համար ամեն ինչ անցյալում է»,- ասել է Կլոպը։

Հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Լիվերպուլը» 75 միավորով երրորդ տեղում է։ Առաջնությունը 77 միավորով գլխավորում է Լոնդոնի «Արսենալը»։ «Մանչեսթեր Սիթին» մեկ միավորով է հետ մնում «Արսենալից»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դենիս Գլուշակովը հայտարարել է «Ուրարտուից» հեռանալու մասին

19:55 20.05.2024

Դենիս Գլուշակովը հայտարարել է «Ուրարտուից» հեռանալու մասին

Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Դենիս Գլուշակովը հայտարարել է ակումբից հեռանալու մասին. «Երբ մրցաշրջանն ավարտվի, կգնամ իրերս կհավաքեմ, հրաժեշտ կտամ բոլորին։ Հեռանում եմ «Ուրարտուից»։ Պայմանագիրս լրանում է մրցաշրջանի ավարտին։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ է սպասվում ապագայում։ Դեռ ցանկանում եմ խաղալ։ Եթե չկարողանամ խաղալ, խաղակոշիկներս կկախեմ մեխից, բայց այս պահին պատրաստ եմ դաշտում փակել յուրաքանչյուր դիրք»,- մեջբերում […] ...

«Ինտերը» ստացավ Ա սերիայի չեմպիոնական տիտղոսը

19:19 20.05.2024

«Ինտերը» ստացավ Ա սերիայի չեմպիոնական տիտղոսը

37-րդ տուրի «Լացիոյի» դեմ տնայից խաղից (1-1) հետո «Ինտերը» ստացել է իտալական Ա սերիայի չեմպիոնի տիտղոսը։ Ակումբը հոբելյանական 20-րդ չեմպիոնությունն ամրագրել էր դեռ ապրիլի 22-ին «Միլանին» հաղթելուց հետո։ «Ինտերի» կազմում չեմպիոն է դարձել նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ 35-ամյա կիսապաշտպանը կարիերայում առաջին անգամ դարձել է եվրոպական թոփ-5 առաջնության հաղթող։   ...

Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության խորհրդանշական հավաքականում

18:06 20.05.2024

Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության խորհրդանշական հավաքականում

Բրատիսլավայի «Սլովանի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Սլովակիայի առաջնության 2023/24 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։ Հայ ֆուտբոլիստը 31 խաղում խփել է 13 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում` դառնալով լավագույն ռմբարկու։ «Սլովանը» առաջնությունն ավարտել է 73 միավորով և դարձել Սլովակիայի չեմպիոն։ ...

Էրլինգ Հոլանդը՝ Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու

16:56 20.05.2024

Էրլինգ Հոլանդը՝ Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը 27 գոլով դարձավ անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ Հոլանդին հաջորդել են Լոնդոնի «Չելսիի» անգլիացի կիսապաշտպան Քոուլ Պալմերը (22 գոլ) և «Նյուքասլի» շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը (21)։ Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը խփել է 19 գոլ։ ...

«Ռեալը» չի կարողացել պահպանել առավելությունը 4-1 հաշվից հետո

16:22 20.05.2024

«Ռեալը» չի կարողացել պահպանել առավելությունը 4-1 հաշվից հետո

Իսպանական Լա լիգայի 37-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց «Վիլյառեալի» դեմ և ոչ-ոքի գրանցեց` 4-4։ Հատկանշական է, որ «Ռեալը» առաջին կեսից հետո հաղթում էր 4-1 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում մրցակիցը ետ բերեց կորցրածը։ «Վիլյառեալի» կազմից պոկերի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոթը։ 28-ամյա ֆուտբոլիստը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 23-ի և գլխավորեց […] ...

«Ինտերը» խաղավերջում փրկվեց «Լացիոյի» դեմ խաղում

15:49 20.05.2024

«Ինտերը» խաղավերջում փրկվեց «Լացիոյի» դեմ խաղում

Իտալական Ա սերիայի 37-րդ տուրում «Ինտերը» տանը ոչ-ոքի` 1-1 խաղաց «Լացիոյի» հետ։ Հաշիվը 32-րդ րոպեին բացեց հյուրերի ճապոնացի կիսապաշտպան Դայիչի Կամադան, իսկ Ինձագիի թիմի պատասխան գոլը 87-րդ րոպեին խփեց հոլանդացի Դենզել Դումֆրիսը։ Միլանյան ակումբի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 64-րդ րոպեին։ Հիշեցնենք, որ «Ինտերը» դեռ 33-րդ տուրում «Միլանին» […] ...

BACK_TO_TOP