Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանի վարչական շրջաններում անցկացվել են տարաբնույթ մշակութային միջոցառումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+17.09 oC

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանի վարչական շրջաններում անցկացվել են տարաբնույթ մշակութային միջոցառումներ

19:23 27.04.2024

Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում անցկացվել են տարաբնույթ մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ, քննարկում-բանախոսություններ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
«ՀՀ մարզերի 73 համայնքներում ու բնակավայրերում, ինչպես նաև Երևանի 12 վարչական շրջաններում տեղի է ունեցել «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսությունների շարք:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանը Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցում, իսկ Ալֆրեդ Քոչարյանը՝ Վերին Արտաշատի մշակույթի տանը հանդիպել են մարզի և համայնքի պատանիների և երիտասարդների հետ: Նախարարի տեղակալները երիտասարդներին են ներկայացրել պետության, հայրենիքի, քաղաքացու իրենց պատկերացումներն ու տարիների փորձառությունը:
Բանախոսության և դրան հաջորդող հարցուպատասխանի միջոցով ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալները խոսել են քաղաքացի-պետություն փոխհարաբերությունների, ակտիվ քաղաքացիական կեցվածքի մասին։
Այս ձևաչափով կազմակերպված հանդիպումներում որպես բանախոսներ հանդես են եկել մշակույթի, կրթության, գիտության, սպորտի բնագավառների, քաղաքացիական հասարակության, պետական կառավարման համակարգի տարբեր ներկայացուցիչներ: Արժեհամակարգի մասին իրենց մոտեցումներով ու պատկերացումներով նրանք կիսվել են քննարկումների մասնակիցների հետ՝ լսելով նաև երիտասարդների տեսակետը։
Օրվա շրջանակում Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Հայաստանի 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում տեղի են ունեցել «ստրիթ-արտ» ձևաչափով մշակութային միջոցառումներ՝ տեղական խմբերի մասնակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Մանասյանն ընդունել է Կրթության և վերապատրաստման Ֆրանկոֆոնիայի ինստիտուտի տնօրեն Մոնա Լառուսին

21:45 20.05.2024

Անահիտ Մանասյանն ընդունել է Կրթության և վերապատրաստման Ֆրանկոֆոնիայի ինստիտուտի տնօրեն Մոնա Լառուսին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 20-ին ընդունել է Կրթության և վերապատրաստման Ֆրանկոֆոնիայի ինստիտուտի տնօրեն Մոնա Լառուսին։ Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, ինչպես նաև ներկայումս մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։ Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես` հանրակրթական […] ...

Մայիսի 13-19-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

21:33 20.05.2024

Մայիսի 13-19-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

Շաբաթվա ընթացքում շարունակվել են մշակաբույսերի աճն ու զարգացումը: Առանձին հովտային շրջաններում սկսվել է աշնանացան ցորենի կաթնային հասունացումը, նախալեռնային շրջաններում՝ հասկակալումը, իսկ լեռնային շրջաններում շարունակվել է աշնանացանի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը։ Նախալեռնային շրջաններում շարունակվել է եգիպտացորենի ծիլերի առաջացումը։ Հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է կորիզավոր պտղատուների աճն ու զարգացումը, իսկ լեռնային շրջաններում հնդավորների ծաղկումն ավարտվել է։ […] ...

Մայիսի 21-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:11 20.05.2024

Մայիսի 21-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 2/3, 6/2, 11, 11/1, 11/2 շենքեր, Մոլդովական փ. 2, 2/1, 2/2, 4, 4/2, 6, 6/1, 8, 8/1, 10, 10/1 շենքեր, Գայի պող. 3, 5, 7, […] ...

Սուրեն Պապիկյանը այցելել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի մշտական տեղակայման վայր

20:34 20.05.2024

Սուրեն Պապիկյանը այցելել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի մշտական տեղակայման վայր

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի մշտական տեղակայման վայր, որը վերջերս է շահագործման հանձնվել: «Նախարար Պապիկյանը զորամասի պայմանների, շենք-շինությունների, դրանց ընձեռած հնարավորությունների վերաբերյալ զրուցել է հրամանատարական կազմի, այնուհետև՝ զինծառայողների հետ: Մշտական տեղակայման վայրը կառուցվել է մոդուլային շինությունների ձևաչափով և […] ...

Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ՝ թվայնացված փաստաթղթի տեսքով

20:22 20.05.2024

Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ՝ թվայնացված փաստաթղթի տեսքով

Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ: Այն կլինի թվայնացված փաստաթուղթ՝ ապահովելու մայրաքաղաքի համաչափ ու հարաճուն զարգացումը: Երևանի քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ նյութերը հավաքելու և նախագծային լուծումները մշակելու գործընթացներն ընթանում են բնականոն հունով: Երևանի մետրոպոլիտենում տեղադրվել են նոր անցարգելներ: Հասարակական տրանսպորտի տոմսային համակարգի ամբողջական ներդրման շնորհիվ մետրոն ևս ժետոնների փոխարեն կանցնի QR կոդով […] ...

Ռայիսիի հիշատակին Թեհրանում սգո հանրահավաք է անցկացվում

19:41 20.05.2024

Ռայիսիի հիշատակին Թեհրանում սգո հանրահավաք է անցկացվում

Իրանի մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ հավաքվել են սգո հանրահավաքի, որը տեղի է ունենում Թեհրանի ամենահայտնի հրապարակներից մեկում՝ Վալի Ասրում՝ ի հիշատակ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների, ովքեր զոհվել են ավիավթարից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին՝ Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում։ Ուղղաթիռում եղել է նաև Իսլամական Հանրապետության արտաքին […] ...

BACK_TO_TOP