Փրկարար ծառայությունը ուսուցողական և իրազեկման միջոցառումներ է անցկացրել Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC

Փրկարար ծառայությունը ուսուցողական և իրազեկման միջոցառումներ է անցկացրել Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

18:57 29.04.2024

ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ծառայողները մի շարք ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում անց են կացրել դասախոսություններ, ուսումնավարժանքներ և իրազեկման միջոցառումներ՝ ուղղված արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացմանը, գիտելիքների ձևավորմանը, ինչպես նաև պատրաստվածության և իրազեկվածության բարձրացմանը։

ՀՀ ՆԳՆ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից Ուշիի Ն․Աղբալյանի անվան միջնակարգ, Շամիրամի Ուսուբ Բեկի անվան հիմնական և Արուճի միջնակարգ դպրոցներում իրականացվել են «Բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման կազմակերպումը» թեմայով ուսումնավարժություններ։ Միևնույն ժամանակ Ուշի, Կարբի, Նոր Ամանոս, Շամիրամ և Արուճ բնակավայրերում գործարկվել են էլեկտրական շչակներ։

«Հայկական ատոմային էլեկտրակայանի վթարի դեպքում վարվելակերպի կանոնները», «Օդային տագնապ․ տարհանում և պատսպարում» թեմաներով սեմինար-պարապմունք է անցկացվել Նոր Ամանոսի միջնակարգ դպրոցում։

Մի շարք միջոցառումներ են իրականացվել նաև Գեղարքունիքի մարզում, մասնավորապես՝ «Հրդեհաշիջում և տարհանում դպրոցներում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել Վարդենիս համայնքի Ավազան բնակավայրի հիմնական դպրոցում։ «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպումը» թեմաներով դասընթացներ են իրականացվել Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ համայնքներում։

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ծառայողների կողմից Գեղհովիտ բնակավայրում անցկացվել է «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակների կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության -հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկում և «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք։

Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետարանի, Մարտունի խոշորացված համայնքի և վարչական բնակավայրի ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ։ Քննարկվել են Գեղհովիտ բնակավայրին բնորոշ հնարավոր արտակարգ իրավիճակները, քաղաքացիական պաշտպանությանն առնչվող հիմնախնդիրները, ներկայացվել մի շարք լուծումներ։
Սեմինար պարապմունքի և զրույց-քննարկման ավարտից հետո անցկացվել է գործնական վարժանք, որի ընթացքում «Օդային տագնապ» ազդանշանով գործարկվել է բնակավայրի շչակը, իրականացվել է բնակչության տարհանում և պատսպարում։

Կոտայքի մարզում ևս իրականացվել են հանրային իրազեկման միջոցառումներ՝ բնակչությանը անհրաժեշտ գիտելիքների փոխանցման և պատրաստավածության բարձրացման նպատակով։
Միջոցառումների շրջանակներում Կոտայքի մարզային փրկարարական վարչության ծառայողները, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ, Քարաշամբ, Կարենիս, Ֆանտան, Սարալանջ, Կամարիս, Զորավան, Նուռնուս, Քաղսի, Արագյուղ, Զառ, Լեռնանիստ գյուղերի միջնակարգ դպրոցներում, Նոր Հաճն և Հրազդան քաղաքների համապատասխանաբար թիվ 1 և թիվ 4 հիմնական դպրոցներում անցկացրել են «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպումը» թեմաներով դասընթացներ, որոնց մասնակցել են ինչպես դպրոցի ուսուցչական, այնպես էլ աշակերտական կազմը։

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 13 ավագ, Նոր Արտամետ գյուղի միջնակարգ դպրոցներում և Չարենցավան քաղաքի «Հեքիաթ» մանկապարտեզում անցկացված դասընթացների ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը և վարվելակերպի կանոնները» թեմային։

Գիտելիքի փոխանցումն առավել պատկերավոր դարձնելու նպատակով Կաթնաղբյուր և Ֆանտան գյուղերի միջնակարգ դպրոցներում անցկացվել են «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը դպրոցում և ուսումնական հաստատություններում ծագած հրդեհի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP