23:59 29.04.2024
Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակի կապակցությամբ ստեղծված հոբելյանական հանձնախմբի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 29-ին Հայաստանի կինոգործիչների միության կինոյի տան մեծ դահլիճում տեղի է ունեցել հոբելյանական երեկո՝ նվիրված ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակին:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, մտավորականներ, արվեստագետներ, Վալենտին Պոդպոմոգովի ընտանիքի անդամները, նրա արվեստի երկրպագուները:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է Կինոյի տան ճեմասրահում բացված Վալենտին Պոդպոմոգովին նվիրված ցուցահանդեսում, առավել հանգամանալից ծանոթացել տաղանդավոր արվեստագետի ստեղծագործական բացառիկ նմուշներին։ Ցուցադրության մեջ ներկայացված էին Վալենտին Պոդպոմոգովի լուսանկարները, նրա ստեղծած ֆիլմերի և ներկայացումների դեկորացիաների էսքիզները, ինչպես նաև նրա պատրաստած մեխանիկական սարքերը:
Երեկոյի առանցքում Վալենտին Պոդպոմոգովի «Խորհրդավոր ընթրիք կամ «Sors» հայտնի կտավն էր։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել է ֆիլմ, որտեղ ներառված էին Վալենտին Պոդպոմոգովի մասնակցությամբ արխիվային տեսանյութեր, հատվածներ նրա կյանքից և ստեղծագործական ուղուց: Ֆիլմում և բեմում մշակույթի հայտնի գործիչներն ու մտավորականները, նրա ընկերներն ու գործընկերներն էին, որոնք հետաքրքրաշարժ դեպքեր, զվարճալի դրվագներ էին պատմում բազմատաղանդ արվեստագետի մասին:
ՀՀ ԳԱԱ-ի արվեստի ինստիտուտի գիտական ղեկավար Արարատ Աղասյանը ներկայացրել է Վալենտին Պոդպոմոգովի գեղանկարչական ժառանգությունը, կինոգետ Դավիթ Մուրադյանը խոսել է նրա ֆլմերի բացառիկության մասին, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը ներկայացրել է համատեղ ստեղծագործական աշխատանքները, իսկ ռեժիսոր, դրամատուրգ Արա Երնջակյանը հիշել է Երևանի Կամերային թատրոնի հետ անվանի արվեստագետի մեծ կապի և ստեղծագործական անգնահատելի ներդրման մասին։ Ֆիլմում ճարտարապետ Հրաչ Պողոսյանը, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը, Երևանի երկար տարիների Երքաղխորհրդի գործկոմի նախագահ Գրիգոր Հասրաթյանը պատմել են Վարպետի հետ իրենց անցած ուղու, ընկերության, ստեղծագործական համատեղ աշխատանքի և Վալենտին Պոդպոմոգով ֆենոմենի մասին։
Մշակույթի հայտնի գործիչներն ու մտավորականները յուրովի են ներկայացրել Վալենտին Պոդպոմոգովին, սակայն յուրաքանչյուրի խոսքի առանցքում տաղանդավոր դերասան, գրաֆիկ նկարիչ, գեղանկարիչ, հայկական մուլտիպլիկացիայի վերածնության առանցքային դեմք, բեմանկարիչ, քանդակագործ, ազդագրերի և գրքերի ձևավորող, շուրջ 20 սիրված գեղարվեստական ֆիլմերի հեղինակ, Երևան քաղաքի առաջին գլխավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի անուրանալի տաղանդը և բացառիկ, անկրկնելի կերպարը։
Նշենք, որ հոբելյանական երեկոյի սցենարի հեղինակը և հաղորդավարն է հեռուստամեկնաբան Կարեն Քոչարյանը, բեմադրող ռեժիսորը՝ Նիկոլայ Դավթյանը, նկարիչը՝ Շամիր Շահիրյանը:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը18:30 22.06.2025
Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն էԱշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը 50 գոլ է խփել։ Դրա համար Մեսսիին պահանջվել է 61 հանդիպում։ ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրում Մեսսիի հաղթական գոլի շնորհիվ «Ինտեր Մայամին» 2:1 հաշվով հաղթել էր պորտուգալական «Պորտուին»։ ...
18:10 22.06.2025
ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. ՎենսԱՄՆ-ն պատերազմի մեջ չէ Իրանի հետ՝ իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ -ի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պատերազմի մեջ չենք Իրանի հետ, մենք պայքարում ենք նրա միջուկային ծրագրի դեմ» – ասել է Վենսը NBC News-ին տված հարցազրույցում։ ...
17:40 22.06.2025
Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտինԻրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի Ազգային անվտանգության խորհուրդը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացությունը խափանելու Իրանի փորձը «ինքնասպանություն կլինի երկրի համար»: Հորմուզի նեղուցը կարևոր նշանակություն ունի համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման գործում: Ամեն օր նեղուցով անցնում է մոտ 17-21 միլիոն բարել նավթ, […] ...
17:30 22.06.2025
Նիգերիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատել Հայաստանի օգնությունը իր քաղաքացիներին Իրանից տարհանելու գործումՆիգերիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի հետ զգալի առաջընթաց են գրանցել Իրանից իրենց քաղաքացիների տարհանման ուղղությամբ համագործակցության հարցում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Նիգերիայի ԱԳ նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ համագործակցությունը սկիզբ է առել Իրանում Նիգերիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով տնօրենի պաշտոնակատար Լևոն […] ...
16:55 22.06.2025
Իսակովի պողոտայում այրվել է ավտոմեքենաՀունիսի 22-ին` ժամը 14։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Jeep» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական […] ...
16:30 22.06.2025
Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 1,3 միլիոն եվրո վճարել Ադրիեն Ռաբյոյին«Մարսելի» ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ից կստանա 1,3 միլիոն եվրո։ Փարիզի վճռաբեկ դատարանը, քննելով ֆուտբոլիստի և փարիզյան ակումբի նախկին պայմանագրերը, որոշել է, որ ՊՍԺ-ն պետք է փոխհատուցում վճարի նրան, հաղորդում է Goal.com-ը։ Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ում հանդես է եկել 2012-2019 թվականներին։ 2018-ին նա հեռացվել էր մարզումներից և հանդիպումներից` ակումբի ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով։ 2019-ին նա դիմել […] ...