Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հետևել է Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցման ծրագրի ընթացքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 06 2024
  • $
    387.38
  • RUBLE
    4.30
  • 420.31
WEATHER
+27.09 oC

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հետևել է Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցման ծրագրի ընթացքին

18:14 02.05.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում՝ հետևելու Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցման ծրագրի ընթացքին։

Նախագծային, կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև կոմիտեի պատասխանատուների հետ դիտարկվել են կատարված շինարարական աշխատանքները, քննարկվել ի հայտ եկած թերությունները։ Արձանագրվել են տեղակապման խնդիրներ, և անհրաժեշտություն է առաջացել կատարելու հանույթ։ Հանձնարարվել է սեղմ ժամկետում մշակել նախագծային համապատասխան լուծումներ և կատարել անհրաժեշտ շտկումները։

Կոմիտեի ղեկավարը զրուցել է ծրագրում ներգրավված մասնագետների հետ՝ հորդորելով հետևողական լինել աշխատանքները բարձր որակով և պատասխանատվությամբ կատարելու հարցում՝ ընդգծելով, որ որակյալ արդյունքը գլխավոր նախապայմանն է։

Возможно, это изображение 4 человека и текст

Возможно, это изображение 7 человек

Возможно, это изображение 5 человек

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ-ը տոնական միջոցառումներ է կազմակերպել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

17:29 01.06.2024

ՆԳՆ-ը տոնական միջոցառումներ է կազմակերպել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

ՆԳՆ-ը տոնական միջոցառումներ է կազմակերպել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ «Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Ներքին գործերի նախարարությունն ու ենթակա ծառայությունները մանուկների օրը անմոռանալի դարձրին։ Սիրելի՛ փոքրիկներ, շնորհավորում ենք պայծառ ու լուսավոր տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղ երկինք, անհոգ ու երջանիկ մանկություն: Ձեր անվտանգությունն ու ապահովությունը մեր պարտականությունն է, որը սիրով ու մեծ հոգատարությամբ ենք […] ...

Տիգրան Ավինյանը երեխաների համար ընթերցել է Դեյվիդ Լիչֆիլդի «Արջը և դաշնամուրը» հեքիաթը

17:26 01.06.2024

Տիգրան Ավինյանը երեխաների համար ընթերցել է Դեյվիդ Լիչֆիլդի «Արջը և դաշնամուրը» հեքիաթը

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի «Անգլիական» այգում կազմակերպվել է «Մանկական գրքի փառատոն»: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է փառատոնի բացմանը, շնորհավորել ու երեխաների համար ընթերցել Դեյվիդ Լիչֆիլդի «Արջը և դաշնամուրը» հեքիաթը: ...

Կայացավ «Կրթությունը՝ պետության հենասյուն» ուսուցչական համաժողովը

17:20 01.06.2024

Կայացավ «Կրթությունը՝ պետության հենասյուն» ուսուցչական համաժողովը

Այսօր կայացել է «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական առաջին համաժողովը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այսկերպ նպատակ ունի տարածել և խթանել Հանրակրթության պետական չափորոշչի ներդրումը դպրոցներում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Գավառի մանկատան սաների հետ

16:28 01.06.2024

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Գավառի մանկատան սաների հետ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, հանդիպել է Գավառի մանկատան սաների հետ: Ներկա է եղել նաև նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը։ Ջերմորեն շնորհավորելով տոնի առթիվ՝ Գևորգ Պապոյանը սաների հետ զրուցել է երեխաների ապագայի հետ կապված պլանների, նրանց երազանքների մասին, պատասխանել հուզող հարցերին, ինչպես նաև հանձնել է նվերներ։ «Նախարարության ներկայացուցիչները երեխաների […] ...

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը

16:17 01.06.2024

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նախագահ Մակրոնը վարչապետ Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով: Վարչապետը նախագահ Մակրոնին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների, ինչպես նաև Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում իր ունեցած բացառիկ ներդրման համար: ...

Հունիսի 1-ին նվիրված միջոցառում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց երեխաների մասնակցությամբ

16:06 01.06.2024

Հունիսի 1-ին նվիրված միջոցառում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց երեխաների մասնակցությամբ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ՍՀԻԱ բաժնի օժանդակությամբ ազատազրկված անձանց և նրանց երեխաների մասնակցությամբ իրականացվել է մեկօրյա խմբային հոգեբանական աշխատանք և միջոցառում։ Ինչպես տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից, նմանատիպ ձևաչափով միջոցառում ազատազրկված անձանց համար կազմակերպվում էր առաջին անգամ։ […] ...

BACK_TO_TOP