18:26 02.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով այցելել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ:
Խորհրդակցության սկզբում վարչապետը նշել է, որ տարբեր, այդ թվում՝ ռազմավարական հարցերի քննարկման ժամանակ հանգում են եզրակացության, որ տնտեսության զարգացման և ներդրումային միջավայրի բարելավման իմաստով մտավոր սեփականության պաշտպանության մեխանիզմները և դրանց լավարկումն ունեն էական առանցքային նշանակություն: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօրվա խորհրդակցության նպատակն է նաև պատկերացում կազմել, թե ինչ մեխանիզմներ են գործում ՀՀ-ում, ինչքանով են այդ մեխանիզմները գործում և մեր երկիրն ինչքանով է կարողանում պաշտպանել մտավոր սեփականությունը:
Զեկույցով հանդես է եկել Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը՝ ներկայացնելով գրասենյակի հիմնական գործառույթները՝ արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերի ընդունումն ու փորձաքննության անցկացումը, պետական գրանցումը, արտոնագրերի և վկայագրերի հանձնումն ու նշված օբյեկտների պետական գրանցամատյանների վարումը, ֆրանչայզինգի, լիցենզային պայմանագրերի և իրավունքների փոխանցման պայմանագրերի գրանցումը:
Վարչապետին է ներկայացվել նաև 2021-2023 թվականների գյուտերի, արդյունաբերական դիզայնների, ապրանքային նշանների գրանցման հայտերի վերաբերյալ տեղեկատվություն։ Նշվել է, որ նախորդ տարիների համեմատ աճել է ազգային ընթացակարգով ստացված ապրանքային նշանների գրանցման հայտերի, ինչպես նաև միջազգային ընթացակարգով (Մադրիդյան համակարգ) Հայաստանի Հանրապետության նշմամբ ստացված ապրանքային նշանների միջազգային հայտերի քանակը:
Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է՝ տարիներ առաջ եղել է հայտնի գործ, երբ տեղացի մի գործարար միջազգային հայտնի բրենդ էր գրանցել ՀՀ-ում և հետաքրքրվել, թե ինչ ավարտ է ունեցել այդ գործը:
Քրիստինե Համբարյանը նշել է, որ խնդիրը լուծվել է դատարանում՝ ի օգուտ իրավատիրոջ, իսկ գրանցումը ճանաչվել է անվավեր: Գրասենյակի ղեկավարի խոսքով՝ այժմ խնդրահարույց գրանցումներ չունեն, նաև գործող օրենքը թույլ չի տալիս խնդրահարույց գրանցումներ:
«Մենք լուծել ենք դա նաև օրենքով: Այսինքն՝ մենք նայում ենք օգտագործումը: Անբարեխիղճ գրանցումները կանխել ենք, ստեղծվել է մեխանիզմ»,- ասել է Քրիստինե Համբարյանը:
«Արդյունաբերական դիզայնի, գյուտի հետ կապված մարդն ինչի՞ համար է շահագրգռված բերի, գրանցի, որպեսզի հետագայում որևէ մեկը դա իրենից չվերցնի և չօգտագործի: Հիմա մեր մեխանիզմները բավարա՞ր են, երբ մենք գրանցում ենք՝ դրա պաշտպանության լիազորությունն ո՞ւմն է, պետությա՞նը»,- հարցրել է վարչապետը:
Գրասենյակի ղեկավարը նշել է, որ պաշտպանության լիազորությունն իրավատիրոջն ու պետությանն են միաժամանակ:
«Պետությունը ստեղծում է մեխանիզմներ, իսկ իրավատերն այնքան իրազեկված պետք է լինի, որ իր իրավունքներին իրազեկ լինի ու դիմի համապատասխան մարմիններին: Մենք ունենք Ոստիկանությունում ստորաբաժանում, որը զբաղվում է նաև մտավոր սեփականության խախտումներով: Ունենք մաքսային մարմնում գրանցամատյան, որտեղ օրինակ՝ իրավատերերը գրանցում են իրենց ապրանքային նշանները, օտարերկրյա ընկերությունների մասին է խոսքը, եթե ապրանք է ներկրվում այդ անվանմամբ, մաքսավորը պարտավոր է այդ ապրանքը կանգնեցնել և կապվել իրավատիրոջ հետ ստուգելու՝ օրինակա՞ն ներկրվող արտադրանք է դա, թե՝ ոչ, իսկ երկրի ներսում արդեն՝ Ոստիկանությունն ու դատարանները»,- ասել է Գրասենյակի ղեկավարը:
Քրիստինե Համբարյանը տեղեկացրել է, որ 2023թ. մայիսի 17-ից հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգում ներդրվել է գյուտերի և արդյունաբերական դիզայնների հայտերի նյութերը 3D մոդելների միջոցով ներկայացնելու հնարավորություն: Այդ մոդելի շնորհիվ հայտատուները կարող են ներկայացնել հայտերը 3D մոդելների կիրառմամբ:
Հաշվետու տարում Մտավոր սեփականության գրասենյակը միացել է «Ես եմ» ազգային նույնականացման հարթակին: Շարունակվում են մտավոր սեփականության օբյեկտների գրանցման հայտերի և դրանց ամբողջ գործավարությանը վերաբերող փաստաթղթերի թվայնացման աշխատանքները:
Վարչապետին են ներկայացվել նաև 2021-2023 թվականների ընթացքում իրականացրած օրենսդրական բարեփոխումները: Մասնավորապես՝ ուժի մեջ են մտել «Արտոնագրերի մասին» «Արդյունաբերական դիզայնի մասին» նոր օրենքները, ինչպես նաև «Աշխարհագրական նշումների մասին», «Ապրանքային նշանների մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները: ՀՀ կառավարության կողմից հաստատվել են թվով 14 ենթաօրենսդրական ակտեր: Շրջանառության մեջ է դրվել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» նոր օրենքը, որը մշակվել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության փորձագետների հետ համատեղ: Միաժամանակ տեղեկացվել է, որ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ ստացվել են գերատեսչություններից առաջարկություններ, որոնք շուտով կամփոփվեն և նախագծի վերջնական տարբերակը կներկայացվի կառավարության քննարկմանը:
Նշվել է, որ գրասենյակն իր մատուցած ծառայությունների դիմաց՝ մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված գործողությունների համար գանձում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքի համաձայն: Նախորդ տարվ գանձված տուրքերի ծավալը կազմել է 687,5 մլն դրամ՝ 2022 թվականի 614 մլն դրամի դիմաց: Տեղեկացվել է նաև, որ ՀՀ բյուջե այլ ֆինանսական մուտքեր են ստացվում գրասենյակի կողմից՝ միջազգային հայտերի փորձաքննության անցկացման համար: Ֆինանսական այլ միջոցները գոյանում են Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է 27.02.1996թ.-ից), Ապրանքային նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի (Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է 25.12.1991թ.-ից) և Հաագայի Համաձայնագրի Ժնևյան Ակտի (Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է 13.07.2007թ.-ից) դրույթներով սահմանված կարգերով։
Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ պետությունը երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ սա նաև որոշակի դժգոհություն է բերում և այդ առումով պետությունը նույն երգիչների համար պետք է լրացուցիչ աղբյուր ապահովի՝ օրենքի համապատասխան ռեստորաններից պահանջելով պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին:
«Սա իրականում երկրի դասի և երկրի մակարդակի մասին է: Հիմա, եկեք տեսնենք, թե մենք այս ոլորտում ինչ խնդիր ունենք: Միջազգային կազմակերպությունները, խոշոր բրենդները մեզ անընդհատ ահազանգում են, ընդ որում՝ մենք միշտ էլ ասել ենք, որ այս հարցը պետք է լուծվի, բայց նաև հասկանալով, որ մենք դա մի գործողությամբ չենք կարող լուծել, որոշակի քաղաքական խնդիր ենք առաջադրել, որ լուծվի ժամանակի մեջ: Սա երկրի հեղինակության հարցն է: Եվ ես զգում եմ, որ նախ այս օրակարգի լրջությունը մեզանում բավարար չափով ընկալված չէ և առաջին հերթին, ինձ թվում է, պետք է այս ընկալումը ստեղծել: Կարծում եմ, որ այստեղ ամենակարևոր բաներից մեկը նորից հանրային կոմունիկացիան է: Նախ պետք է հասնել նրան, որ այս խոսակցությունը վայրի չհնչի հանրապետությունում, որտեղ այս մասին խոսեն՝ մարդիկ առնվազն սկսեն գլխով անել, որ կա այդտեղ պրոբլեմ, եկեք լուծենք»,- ասել է վարչապետը:
Նշվել է նաև, որ գրասենյակը խորացրել և ամրապնդել է համագործակցությունը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO), Եվրոպական Միության մտավոր սեփականության գրասենյակի (EUIPO) Եվրասիական արտոնագրային կազմակերպության (EAPO), և օտարերկրյա պետությունների գերատեսչությունների հետ, մասնակցել է ոլորտում կազմակերպված միջազգային վեհաժողովների, նիստերի, աշխատաժողովների, սեմինարների, աշխատանքային հանդիպումների:
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում մտավոր սեփականության ոլորտում առկա խնդիրներին, ներկայացվել են առաջարկություններ դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։
Վարչապետ Փաշինյանը կարևորել է գրասենյակի կողմից աշխարհագրական տեղանունների գրանցման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը և հանձնարարել ոլորտի զարգացման նպատակով միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մշակել համապատասխան
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...