ՀՀ ՔԿ քննիչները զարգացրել են հմտությունները կանանց նկատմամբ և ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

ՀՀ ՔԿ քննիչները զարգացրել են հմտությունները կանանց նկատմամբ և ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարում

15:16 03.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի մի խումբ քննիչների հանձնվեցին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից անցկացված «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպված՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության վերաբերյալ HELP առցանց դասընթացի մասնակցության վկայագրերը։

Դասընթացը, որին մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների՝ կանանց նկատմամբ և ընտանեկան բռնությունների դեպքերով նախաքննություն կատարող մի խումբ քննիչներ, ուղղված է եղել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի շրջանակներում մասնակիցների կարողություններն ուժեղացնելուն, կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի ոլորտում համագործակցության զարգացմանը:

Դասընթացի շրջանակներում մասնակիցները զարգացրել են կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեպքերին արագ և արդյունավետ արձագանքելու, տուժողներին և ենթադրյալ հանցագործներին հարցաքննելու եղանակների վերաբերյալ հմտությունները:

Վկայագրերը քննիչներին հանձնել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանը։

Արսեն Այվազյանը կարևորել է նմանատիպ ծրագրերի իրականացումը քննիչների մասնագիտական կարողությունների զարգացման առումով և ընդգծել է, որ ընտանեկան բռնությունների դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև ոլորտային օրենսդրության կատարելագործման արդյունքում աճել են նման բռնություններից տուժող անձանց կողմից իրավապահ մարմիններին դիմելու, այսինքն՝ պետության պաշտպանությանն ապավինելու դեպքերը։

Տիկին Ամիրբեկյանը գոհունակություն է հայտնել ծրագրի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցության առթիվ և հույս հայտնել, որ առցանց դասընթացին քննիչներին փոխանցված գիտելիքները կնպաստեն կանանց նկատմամբ և ընտանեկան բռնություններին առնչվող քրեական վարույթներով քննությունների արդյունավետության բարձրացմանը։ Երկուստեք կարևորվել է նման դասընթացները շարունակելու անհրաժեշտությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP