18:00 03.05.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր 1-ին կարգի դիպլոմներով է պարգևատրել 2022-2023 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին։
Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել աշակերտներին հանրապետական առարկայական օլիմպիադաներում հաղթող ճանաչվելու առիթով.
«Ձեր հետևողականությամբ և նպատակասլացությամբ կարևոր արդյունքներ եք գրանցել, և հուսով եմ՝ ձեր օրինակը վարակիչ կլինի նաև ձեր հասակակիցների համար»:
Նախարարի ընդգծմամբ՝ շատ կարևոր է ներդրած ջանքի գնահատումը, ինչը միայն ոգևորում է արդյունքներ գրանցելու և նոր նպատակների հասնելու առումով: ԿԳՄՍ նախարարության կողմից որպես գնահատանք, դիպլոմների շնորհումից բացի, նաև օլիմպիադաներում բարձր արդյունքներ ցուցաբերած աշակերտների համար անվանական կրթաթոշակի տրամադրման կարգ է սահմանվել:
«Գնահատելով մեր աշակերտների ջանքերը՝ կրթաթոշակներ ենք սահմանել թե՛ միջազգային առարկայական, թե՛ մեր երկրում կազմակերպվող օլիմպիադաների հաղթողների համար: Երբեմն մտածում ենք՝ մեր երեխաները կարող են աշխատել կրթական բոլոր աստիճաններում սովորելուց հետո միայն, մինչդեռ դուք ձեր օրինակով փաստում եք՝ սեփական գիտելիքով կարելի է վաստակել արդեն դպրոցական տարիքից: Կարևոր է սովորելու ձգտման և ջանքերի գնահատումը», – նշել է նախարարը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել մանկավարժներին՝ նշելով, որ աշակերտների հաջողություններն ուսուցիչների լավագույն աշխատանքի արդյունքն են:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ օլիմպիադաների կազմակերպման գործընթացում նախատեսվում է մարզային փուլերում ներդնել ավելի շատ ռեսուրսներ, ապահովել առավել թափանցիկություն, որոշ առարկաների դեպքում՝ օլիմպիադաները էլեկտրոնային տարբերակով իրականացնելու հնարավորություն ընձեռնել, ինչպես նաև ընդլայնել մասնակցության աշխարհագրությունը: Անդրադառնալով հանրակրթության ոլորտի բարեփոխումներին՝ նախարարը նշել է, որ հանրակրթության նոր չափորոշչով մեծ տեղ է տրվում նախագծային ուսուցմանը, որը նպատակ ունի զարգացնելու սովորողի գիտելիքի կիրառման հմտությունը՝ այն զուգակցելով միջառարկայական կապերով: Ժաննա Անդրեասյանը նաև նկատել է, որ մասնակիցներից որոշների հետ հանդիպումներ է ունեցել համադպրոցական գիտության փառատոնի և ԿԳՄՍՆ-ի կազմակերպած այլ միջոցառումների շրջանակում:
Մասնակից աշակերտները կիսվել են իրենց տպավորություններով և ներկայացրել իրենց հաջողության ընթացը, պատմել ապագա ծրագրերի մասին:
Շիրակի մարզի Ախուրյանի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Մնացականյանը միանգամից երկու առաջին կարգի դիպլոմ է ստացել՝ պատմությունից և հայոց լեզվից: Նա ուժերը չափել է նաև օտար լեզվի օլիմպիադային մասնակցելով՝ ֆրանսերենից երրորդ կարգի դիպլոմ նվաճել:
«Ապագայում իրավագետ եմ դառնալու. ուզում եմ միջազգային կազմակերպություններում աշխատել և պաշտպանել մեր երկրի շահերը»,- նշում է Անահիտը:
Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մերի Գևորգյանը դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադայի հաղթող է ճանաչվել ՆԶՊ առարկայի զենքի քանդում-հավաքում մրցաձևից:
«Ես պահանջն իրականացրել եմ ամենաարարգը՝ 18 վայրկյանում: Երազում եմ դառնալ դիպուկահար՝ ապացուցելու, որ այս մրցաձևում լավագույնը կարող են լինել ոչ միայն տղաները, այլև աղջիկները»,- ասում է նա:
Այս տարի հանրապետական առարկայական օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել: Նրանցից 74-ը ստացել է առաջին, 100-ը՝ երկրորդ, 206-ը՝ երրորդ կարգի դիպլոմներ, իսկ 253-ը՝ գովասանագրեր: Հանրապետական առարկայական օլիմպիադաներն անցկացվել են 16 առարկայից:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...