Ե՞րբ կկարողանանք առանց վիզայի մուտք գործել Եվրոպա. Վրաստանի փորձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Ե՞րբ կկարողանանք առանց վիզայի մուտք գործել Եվրոպա. Վրաստանի փորձը

20:07 29.03.2018

Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի գործողության հեռանկարում, ինչպես հայտնի է, Հայաստանի համար առանց վիզայի ռեժիմի սահմանումն է: Ե՞րբ դա տեղի կունենա:  Ըստ քաղաքագետների՝ ժամանակի հարց է: Իսկ ի՞նչը կարող է ազդել այդ ժամանակի վրա: Կարելի՞ է արդյոք ազդեցության գործոն դիտարկել նաև հարևան երկրի փորձը: Չէ, որ Վրաստանի հետ կան որոշակի ընդհանրություններ, իսկ Եվրամիությունում այդ երկրի հետ առանց մուտքի արտոնագրային ռեժիմ սահմանելուց դժգոհ են:  Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը ուժի մեջ մտավ ուղիղ մեկ տարի առաջ, իսկ Եվրամիությունը  այս ընթացքում արդեն բազմիցս է ակնարկել է այն չեղարկելու մտադրությունների մասին:  

Մեկ տարվա ընթացքում Եվրոպական երկրներ առանց վիզայի մուտք գործելու իրավունքից Վրաստանում օգտվել է 192 հազար քաղաքացի: Սրանք ամենաթարմ թվյալներն են, թեև մեկ ամիս առաջ Վրաստանի ներքին գործերի նախարարը խոսում էր 220 հազարի մասին և, բնականաբար, թիվը մեկ ամսում ոչ թե պետք է նվազեր, այլ՝ ավելանար:  Դժվար է ասել, թե ինչ կա թվային այս անհամապատասխանության տակ, սակայն ակնհայտ է, որ Վրաստանը բավականին լուրջ խնդիր ունի Եվրոպային համոզելո առանց վիզայի ռեժիմը չչեղարկել:  Իսկ Եվրոպան գնալով ավելի ու ավելի հաճախ է ակնարկում այդ մասին: Հատկապես մտահոգված են Գերմանիայի իշխանությունները:   

«ԵՄ տարածքում առանց վիզայի ռեժիմի  կարգը  խախտող  և քաղաքական ապաստան խնդրող Վրաստանի քաղաքացիների թվի շեշտակի աճը կարող է հանգեցնել նրան, որ այդ ռեժիմը չեղարկվի»,- նշել է Գերմանիայի  Ներքին գործերի նախարար Թոմաս Դե Մեզյերը: 

 Գերմանիայի ՆԳ նախարարը նշել է, որ ամեն ինչ կախված է Վրաստանից: Թբիլիսիին փոխզիջումային տարբերակ է առաջարկվել՝ առանց վիզայի ռեժիմից օգտվող քաղաքացիների նախնական էլեկտրոնային հաշվառում կատարել:   Վրաստանը դեմ չէ, սակայն հակընդդեմ առաջարկ ունի Գերմանիային:  

«Մենք առաջարկում ենք Գերմանիային, որպեսզի  Վրաստանին շնորհի «անվտանգ երկրի» կարգավիճակ:   Այդ դեպքում Գերմանիան կարող է ավտոմատ կերպով մերժել քաղաքական ապաստան տրամադրելու մասին մեր  քաղաքացիների դիմումները և անմիջապես նրանց արտաքսել Վրաստան»,- պատասխանել է Վրաստանի Ներքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն: 

 Առանց վիզայի ռեժիմի ուժի մեջ մտնելուց արդեն 6 ամիս անց Վրաստանի շուրջ 10 հազար քաղաքացիների կողմից   խախտումներ էին գրանցվել, իսկ 11 հազար մարդ ԵՄ տարածքում  քաղաքական ապաստանի դիմում էր ներկայացրել:  Վրաստանի պարագայում ևս մի առանձնահատկություն կա:  Առանց վիզայի ռեժիմի ուժի մեջ մտնելուց  հետո Եվրոպայի տարածքում զգալիորեն ավելացել է հանցավոր աշխարհի ներկայացուցիչների թիվը: Վրաստանում այս բացասական վիճակագրությունը հաշվի առնելով  ակտիվանում են առանց վիզայի ռեժիմը փրկելու իշխանական ու քաղաքացիական նախաձեռնությունները: Առանց վիզայի ռեժիմը այստեղ համարվում է անկախության տարիների մեծագույն ձեռքբերումը, իսկ առաջացած խնդիրների համար ինչպես և շատ այլ հարցերում,  որոշ քաղաքական շրջանակներ, մեղադրում են Ռուսաստանին: Նախագահ Մարգվելաշվիլին, օրինակ, համոզված է, որ եթե ռուսները կարող են այլ երկրներում ընտրական գործընթացներին միջամտել, ապա բարդություն չի ներկայացնում Եվրոպային համոզել, որ վրացիները միայն խնդիրներ կստեղծեն նրանց համար:     

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

BACK_TO_TOP