ՀՀ ԶՈւ հակատանկային համալիրը հակառակորդի տանկերը կարող է խոցել 8 կմ-ից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2024
  • $
    388.03
  • RUBLE
    4.38
  • 421.56
WEATHER
+20.09 oC

ՀՀ ԶՈւ հակատանկային համալիրը հակառակորդի տանկերը կարող է խոցել 8 կմ-ից

19:25 29.03.2018

Պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 ցուցահանդեսի ընթացքում նոր մշակված հայկական զինատեսակների կողքին ներկայացված են նաև հայկական բանակի համալրումները։ Դրանցից մեկը «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրն է, որի՝ ՀՀ ԶՈւ սպառազինության մեջ լինելու մասին հայտնի դարձավ վերջերս։

«Նախատեսված է տանկերի, զրահապատ տեխնիկայի, ամրաշինական կառույցների, ցածր թռչող օբյեկտների, օրինակ՝ անօդաչու թռչող սարքերի, օդում կախված ուղղաթիռների ոչնչացման համար։ Տանկերը մինչև 8 կմ հեռավորությունից խոցելու հնարավորություն ունենք»,– նշեց նոր զինատեսակով համալրված ստորաբաժանման հրամանատար Արամ Խանոյանը։

Մասնագետի խոսքով՝ տանկերն այս համալիրների հրթիռների դեմ պաշտպանության միջոց չունեն։ Հայկական բանակում մինչ այս էլ կային հակատանկային կառավարվող հրթիռների համալիրներ, սակայն «Կորնետները» համարվում են այդ համալիրների ամենաթարմ սերունդը։

Հիշեցնենք, որ այս հայկական բանակում այս համալիրների առկայության մասին հայտնի դարձավ փետրվարին։ Այն իր հեռահարությամբ գերազանցում է ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական բանակներում առկա նմանատիպ համալիրները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը հայտարարել է Արցախում գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին․ ի՞նչ է դա նշանակում

22:16 28.05.2024

Ռուսաստանը հայտարարել է Արցախում գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին․ ի՞նչ է դա նշանակում

Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է մոտ ժամանակներում գլխավոր հյուպատոսություն բացել Արցախում: Բաքվի իշխանությունները դրա համաձայնությունը դեռևս չեն տվել: Կարո՞ղ ենք տեղեկությունը պաշտոնական համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այդ տեղեկության մասին իմացանք այն բանից հետո, երբ Մոսկվայում կայացավ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինի հանդիպումը […] ...

Մայիսի 28. պարգևատրվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, Սարդարապատում՝ խոնարհվել ծաղիկներ

19:12 28.05.2024

Մայիսի 28. պարգևատրվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, Սարդարապատում՝ խոնարհվել ծաղիկներ

Հանրապետության տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանը բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հուշահամալիր: Մինչ այս՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական պարգևներ են հանձնել տարբեր ոլորտներ ներկայացնող մի խումբ անձանց: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Օպերատիվ իրավիճակը աղետի գոտում՝ ժամը 17:00-ի դրությամբ

19:00 28.05.2024

Օպերատիվ իրավիճակը աղետի գոտում՝ ժամը 17:00-ի դրությամբ

ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի 28-ի ժամը 17:00-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում իրականացվում են բնակավայրերի ուսումնասիրման, որոնողական, վնասների գնահատման, նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև տարհանման և սննդի բաշխման աշխատանքներ։ Լոռու մարզում ՓԾ մարզային փրկարարական վարչության աշխատանքներին ներգրավվել է ընդհանուր 6 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ՝ ընդհանուր 44 փրկարար, ՀՆՓԱԻԿ-ից՝ 1 մարտական հաշվարկ՝ […] ...

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր տոնել է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը

18:56 28.05.2024

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր տոնել է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը

Մայիսի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը, որն այս տարի համընկել է Հանրապետության տոնին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Մայիսի 27-ից հունիսի 2-ը Հայոց Եկեղեցին տոնախմբում է Արարատյան շաբաթը: Այն նշանավորվում է Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի, Հովհաննես Կարապետի հիշատակությամբ, ինչպես նաև Լուսավորչի՝ Վիրապից ելնելու և Կաթողիկե սուրբ Էջմիածնի […] ...

Ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվում են ուսանողների կամավորական խմբեր. ԿԳՄՍՆ

18:51 28.05.2024

Ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվում են ուսանողների կամավորական խմբեր. ԿԳՄՍՆ

ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում ջրհեղեղի պատճառած վնասների հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվում են ուսանողների կամավորական խմբեր։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Բնական աղետի հետևանքով տուժած բնակավայրերում աշխատում են մարզային բուհերի կամավորները, ինչպես նաև երեկվանից Լոռու մարզ է մեկնել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «Փրկարարական գործ» մասնագիտությամբ սովորող ուսանողների 30-հոգանոց […] ...

Վերականգնողական աշխատանքները՝ Հաղպատի խաչմերուկի հատվածում

18:43 28.05.2024

Վերականգնողական աշխատանքները՝ Հաղպատի խաչմերուկի հատվածում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածում նույնպես կատարվում են աշխատանքներ՝ ճանապարհի այդ տեղամասը ժամանակավոր վերականգնելու և երթևեկությունը խիստ անհրաժեշտության դեպքում ապահովելու համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP