20:45 10.09.2018
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքը մայրաքաղաքի սանիտարական մաքրման ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակում օգոստոս ամսին աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար «Սանիթեք» ընկերությունը տուգանվել է 12.967.739 դրամի չափով: Այս մասով ընկերությանը խստորեն հանձնարարվել է ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ հնարավորին սեղմ ժամկետում շտկելու ստեղծված իրավիճակը, հակառակ դեպքում Երևանի քաղաքապետարանը կձեռնարկի պայմանագրով նախատեսված առավելագույն պատասխանատվության միջոցներ:
Զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում ոչ սահմանված վայրերում աղբ թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ: Մասնավորապես, անդրադառնալով շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերին՝ հանձնարարվել է ամենօրյա ուժեղացված հերթապահություն իրականացնել քրոնիկ վայրերում՝ ևս մեկ անգամ տեղեկացնելով քաղաքային շինաղբի համար հատկացված աղբավայրի առկայության մասին:
Բացի այդ, առաջարկվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ իրավախախտներին պատասխանատվության ենթարկելու համար:
Անդրադառնալով որոշ մարզային տրանսպորտային միջոցների՝ վերջնականգառներից (ավտոկայարաններից) դուրս մայրաքաղաքում կանգառներ իրականացնելու և այդպիսով նաև ներքաղաքային երթուղային ցանցի երթևեկությունը խախտելու դեպքերին՝ հանձնարարվել է ՃՈ-ի հետ համատեղ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ խնդրին վերջնական լուծում տալու և Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն երթևեկն ապահովելու համար:
Մայրաքաղաքի հանրային օգտագործման վայրերում Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրված գույքի, այդ թվում՝ նստարանների և աղբամանների պահպանման առնչությամբ հանձնարարվել է դրանք պահել մշտական հսկողության ներքո, իսկ քաղաքացիների կողմից դրանց կամայական տեղաշարժերի դեպքում արագ հայտնաբերել և վերատեղադրել նախատեսված վայրերում:
Տարբեր ոլորտներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի հետ կապված՝ հանձնարարվել է խստորեն հետևել ժամկետների պահպանմանը, իսկ խախտումների դեպքում ձեռնարկել օրենքով սահմանված քայլեր:
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
12:30 02.08.2025
«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել«Բարսելոնան» Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում ընկերական հանդիպում է անցկացրել մայրաքաղաքի համանուն թիմի հետ և հաղթել 7-3 հաշվով: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» հաղթել է 3-2 հաշվով, իսկ երկրորդ կեսում ևս չորս գնդակ է ուղարկել հարավկորեական թիմի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: Ընդորում Հանսի Ֆլիկը երկրորդ խաղակեսում դաշտ է դուրս բերել ամբողջությամբ այլ կազմ: Սա «Բարսելոնայի» երկրորդ ընկերական […] ...