18:52 17.05.2024
Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստը։ Նիստին քննարկվել են մի շարք պատմամշակութային օբյեկտերին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը, ինչպես նաև ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում ընդգրկված 32 հուշարձանի պահպանական գոտիների նախագծերը։
Հանձնաժողովի դրական եզրակացությամբ նորահայտ հուշարձանների թիվը համալրվել է տասով։ Դրանք են տեղական նշանակության հուշարձանների կարգավիճակ ստացած Երևանի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 25 հասցեի բնակելի շենքը (1950-ական թթ.), Նալբանդյան 3 հասցեի բնակելի շենքը (1952 թ.), Նալբանդյան 5 հասցեի վարչական շենքը (1930-ական թթ.), Նալբանդյան 7-9 հասցեի բնակելի շենքը (1950-ական թթ.), Մոսկովյան 11 վարչական շենքը (1946-1950 թթ.): Նշված շենքերը արժևորվել են որպես նորագույն ժամանակաշրջանի պատմագեղարվեստական, ճարտարապետական որակները փաստող և ճարտարապետական առանձնահատկությունները, ոճը, տիպը բնութագրող կառույցներ։ ՀՀ Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված՝ Զառ գյուղի «Ավերակ» գյուղատեղիի (պետ․ ցուցիչ՝ 6․27․30) տարածքում գտնվող Գերեզմանոց (միջնադար) և Գերեզմանոց (ուշ միջնադար) օբյեկտները ստացել են նշյալ գյուղատեղիի՝ տեղական նշանակության ենթահուշարձանի կարգավիճակ։
Հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բրոնզերկաթեդարյան ժայռանկարը և ժայռապատկերները, Կոտայքի մարզի Հատիս լեռան գագաթին գտնվող ամրոց-բնակատեղի Շամիրամի բերդը: ՀՀ ԳԱԱ ՀԱԻ արշավախումբը 2023 թ. ամրոց-բնակատեղիի տարածքում իրականացրել է հնագիտական ուսումնասիրություններ։ Պեղումներից հայտնաբերվել են ռազմական, պերճանքի և կենցաղային նշանակության առարկաներ: Գտածոների մեջ առանձնանում են նեոլիթյան քարե գործիքները, ուշ բրոնզ-երկաթեդարյան վանակատից նետասլաքները, երկաթից նիզակի ծայրը, տարբեր քարերից, երկաթից ու բրոնզից զարդարանքի առարկաները, գլանաձև կնիքը (հավանաբար Ք.ա. V դ.), Ալեքսանդր Մակեդոնացու արծաթե դրամը: Գտնվել են նաև ուշ բրոնզ-վաղերկաթեդարյան, անտիկ ժամանակաշրջանի, միջնադարի տարբեր փուլերին վերաբերող խեցեղենի բեկորներ: Միջին դարերին են վերաբերում նաև հիմնական կառույցները, որոնք ուշ միջնադարում ենթարկվել են որոշ փոփոխությունների:
Պեղումների արդյունքում փաստագրվել է ամրոց-բնակատեղիի հիմնադրման և օգտագործման 4 փուլ՝ նեոլիթյան (I փուլ), ուշ բրոնզ-վաղերկաթեդարյան (II փուլ), անտիկ (III փուլ) և միջնադարյան (IV փուլ), հստակեցվել են ամրոցի սահմանները։ Ըստ պեղումների արդյունքների՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղափոխել Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման վայրը՝ նախապես որոշված գագաթից դեպի ավելի քան 260 մ հեռավորության վրա գտնվող հարակից բլուր, որը, ըստ հնագիտական ուսումնասիրությունների, զուրկ է հնագիտական շերտերից և դուրս է ամրոցի տարածքից։ Նախարարությունը թույլտվություն է տվել իրականացնելու հարակից բլրի գեոդեզիա և երկրաբանական ուսումնասիրություններ՝ նախապատրաստական աշխատանքների համար։ Հիմնադրամը տեղեկացվել է, որ նախագիծը բոլոր փուլերում անհրաժեշտ է համաձայնեցնել լիազոր մարմնի հետ։
Հանրապետության տարբեր մարզերում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիների քննարկված նախագծերից են Շիրակի մարզի Շիրակավան գյուղի բնակատեղի «Հին շիրակավան» (մ.թ.ա. 2-1-ին հազ․, պետ․ ցուցիչ՝ 7.90.2), ամրոց (մ.թ.ա. 1-ին հազ․ 1-ին կես, պետ․ ցուցիչ՝ 7.90.2.1), դամբարանադաշտ (մ.թ.ա. 2-1-ին հազ․, պետ․ ցուցիչ՝ 7.90.2.2), Լոռու մարզի Օձուն գյուղի վանական համալիր հոռոմայրի Սբ․ Նշան՝ ստորին հուշարձանախումբ, X-XIII դդ. (պետ․ ցուցիչ՝ 5.112.10) և վանական համալիր Հոռոմայրի Սբ․ Նշան՝ վերին հուշարձանախումբ, X-XIII դդ. (պետ․ ցուցիչ՝ 5.112.11) և 29 այլ հուշարձանների պահպանության գոտիների նախագծերը։ Ընդունելի համարված 31 նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, այնուհետև կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից: Իսկ Լոռու մարզի Օձուն գյուղի Եկեղեցի (Օձունի տաճար, Սբ․ Հովհաննես եկեղեցի, խաչգունդ վանք), VI դ. (պետ․ ցուցիչ՝ 5.112.5) հուշարձանի պահպանական գոտիների նախագիծն ուղարկվել է լրամշակման՝ համաձայն հանձնաժողովի դիտողությունների։
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...