Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ

13:54 18.05.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ.

«Հարգելի՛ քաղաքացիներ, թանգարանային ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ, Թանգարանների միջազգային օրն այս տարի անցկացվում է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո, որի նպատակն է մեկ անգամ ևս ընդգծել այն հանգամանքը, որ թանգարանները ամենևին էլ միայն մշակույթի և պատմության տարբեր դրվագների պահոց չեն, այլ կրթական և հետազոտական միջավայր, որը պետք է զարգացնել և խթանել։

Թանգարաններում սովորելը և հետազոտելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը, որովհետև դժվար է գտնել կրթության համար ավելի հագեցած ու բովանդակային միջավայր, քան թանգարանն է։ Հայաստանում թանգարանային ոլորտը հենց այս պահանջներին համահունչ զարգացնելը, թանգարանների միջազգայնացմանը և համագործակցությանը նպաստելը ամենակարևոր առաջնահերթություններից են։ Արդեն իսկ այս ուղղությամբ բազմաթիվ քայլեր են արվել, և տարվա ընթացքում առիթ ենք ունենալու մեր տարբեր թանգարաններում ականատես լինելու միջազգային համագործակցությամբ հեղինակավոր թանգարանների հետ համատեղ ծրագրերին, ժամանակակից տարբեր գործիքների միջոցով իրականացվող նոր նախաձեռնություններին։

Թանգարանների միջազգային օրն այս տարի նշում ենք նոր ձեռքբերումներով. ընդունվել է «Թանգարանների մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է թանգարանների գործունեությունն ու հարաբերությունները, սահմանում թանգարանների տեսակները, գործառույթները, Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի ձևավորման, համալրման, հաշվառման, պահպանության, օգտագործման, անվտանգության սկզբունքները

Կարևոր է նաև, որ այս տարվանից պետությունը վերականգնել է տարիներ շարունակ չգործած՝ թանգարանային հավաքածուների համալրման ծրագիրը, որով մեր թանգարանները պետական բյուջեի միջոցներով հավաքածուները նորացնելու հնարավորություն են ստացել։ Ակտիվորեն ընթանում են նաև թանգարանների վերանորոգման աշխատանքները, որի շնորհիվ միայն նախորդ տարի նոր ցուցադրություններով վերաբացվեցին թանգարաններ Երևանում և մարզերում (Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղերից ՝ Գևորգ Գրիգորյանի( Ջոտտոյի) արվեստանոց- թանգարանը, Ջաջուռում Մինաս Ավետիսյանի թանգարանը)։

Տարին նաև ակտիվ է հոբելյանական միջոցառումներով. լրանում են Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը, Շառլ Ազնավուրի, Պարույր Սևակի, Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակները: Հետևաբար, մի շարք թանգարաններում այցելուները տարբեր ծրագրերի միջոցով հնարավորություն ունեն ծանոթանալու նաև անվանի մտավորականների ստեղծագործական ժառանգությանը:

Այս տարի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը միացել են Հայաստանի շուրջ 118 թանգարաններ: Համեմատության համար պետք է նշել, որ մեկնարկային տարում` 2005 թվականին, միջոցառմանը մասնակցել է ընդամենը 9 թանգարան: Սա խոսում է այն մասին, որ տարեցտարի թանգարանների, ինչպես նաև բազմահազար այցելուների կողմից ավելի է մեծանում թանգարանների հանդեպ հետաքրքրությունը:

Թանգարանների միջազգային օրը հրաշալի առիթ է նաև գնահատանքի խոսքեր ասելու թանգարանային ոլորտի աշխատակիցներին, որոնց համար սա մասնագիտական տոն է: Շնորհավորում եմ ոլորտի բոլոր մասնագետներին, որոնք իրենց նվիրյալ և բարեխիղճ աշխատանքով նպաստում են մեր հարուստ պատմամշակութային ժառանգության պահպանությանը և հանրահռչակմանը, թանգարանների կայուն զարգացմանը: Մաղթում եմ ստեղծագործական բեղուն գործունեություն, անսպառ եռանդ և մասնագիտական նոր ձեռքբերումներ, իսկ թանգարան այցելել պատրաստվող քաղաքացիներին՝ թանգարանային միջավայրի շնորհիվ նորանոր բացահայտումներով հագեցած հրաշալի օր»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

BACK_TO_TOP