Մանկապարտեզ հաճախելու հնարավորություն մինչև երկու տարեկան երեխաների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Մանկապարտեզ հաճախելու հնարավորություն մինչև երկու տարեկան երեխաների համար

17:26 23.05.2024

Նախադպրոցական կրթության համակարգում նոր ծրագիր է փորձարկվում. 2024-2025 ուսումնական տարում Երևանի, Գյումրու, Հրազդանի և Վանաձորի 9 մանկապարտեզներում կբացվեն վաղ տարիքի խմբեր՝ նախատեսված 1-2 տարեկան երեխաների համար: Խմբերից յուրաքանչյուրում կընդգրկվի 20 երեխա: Նախադպրոցական կրթության ոլորտի բարեփոխումներով նախատեսված այս ծրագիրն իրականացվելու է համայնքային ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ներում:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

«Սա դեռևս պիլոտային ծրագիր է, և ըստ արդյունքների, ծնողների արձագանքի ու ընդունելության ցուցանիշների՝ հետագայում խմբերը կավելանան»,- ասել է փոխնախարարը՝ ավելացնելով, որ երեխաների ցուցակագրումն իրականացվելու է համայնքների կողմից:

Նախադպրոցական կրթությունը որոշ խմբերի համար կիրականացվի պետական փոխհատուցմամբ

Նախադպրոցական կրթության նոր չափորոշչը ներդրվել է 190 նախադպրոցական հաստատությունում. այդ աշխատանքները շարունակական են, և հաջորդ տարվանից չափորոշիչը կկիրառվի 300 մանկապարտեզներում: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ նախադպրոցական կրթության նոր չափորոշիչը ևս հիմնված է կարողունակությունների վրա.

«Առանցքային խնդիրն այն է, որ երեխաները, բացի գիտելիք ձեռք բերելուց, ձևավորեն նաև հմտություններ, կարողություններ և արժեքային համակարգ: Դա հնարավորություն է տալիս ավելի ինտերակտիվ իրականացնել ուսուցման գործընթացը՝ ավելի շոշափելի վերջնարդյունքներ ապահովելով երեխաների համար»:

Նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման նպատակով պետական բյուջեից որոշակի խմբերի համար իրականացվում է փոխհատուցում. պետությունն ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, սոցիալապես անապահով ընտանիքների և զինծառայողների երեխաների նախադպրոցական անվճար կրթություն ստանալու հնարավորությունը:

«2023 թվականի սեպտեմբերից զինծառայողների ընտանիքիներն օգտվում են պետական փոխհատուցումից, իսկ 2024 թվականի սեպտեմբերից ծրագրի շահառու կհանդիսանան նաև սոցիալապես անապահով խմբերի ընտանիքների երեխաները: 2024 թվականի համար այս ծրագրի բյուջեն կազմում է 1 մլրդ 839 մլն դրամ: Բոլոր երեխաների համար նախադպրոցական հասանելի կրթություն ունենալու հեռանկարը շատ ենք կարևորում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

10:52 03.08.2025

Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Oգոստոսի 3-ին, ժամը 02։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լերմոնտովո գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի երկրորդ հարկում (մոտ 80 քմ)։ […] ...

Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյում ընթացող «Մասթերս»-ի քառորդ եզրափակիչ

10:25 03.08.2025

Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյում ընթացող «Մասթերս»-ի քառորդ եզրափակիչ

Տորոնտոյում ընթացող Թենիսի պրոֆեսիոնալների ասոցիացիայի (ATP) մրցաշարի չորրորդ փուլի խաղում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է նորվեգացի Կասպեր Ռուդին։ Խաղն ավարտվել է 6:4, 7:5 հաշվով՝ Խաչանովի օգտին։ Քառորդ եզրափակիչում Խաչանովը կխաղա ամերիկացի Ալեքս Միկելսենի հետ։ Խաչանովը 29 տարեկան է և ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 20-րդ տեղը։ ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

10:12 03.08.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ կա զոհ

10:00 03.08.2025

ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ կա զոհ

Օգոստոսի 2-ին, ժամը 22։04-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Porsche» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային․ վերջինիս վարորդը տեղում մահացել […] ...

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

BACK_TO_TOP