Առաջին անգամ կիրականացվի մասնագիտական առարկաներ դասավանդող մանկավարժների կամավոր ատեստավորում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Առաջին անգամ կիրականացվի մասնագիտական առարկաներ դասավանդող մանկավարժների կամավոր ատեստավորում

17:51 23.05.2024

Մայիսի 22-ին ԱԺ-ն ընդունել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքը, որը ոլորտի զարգացման նոր ընթացակարգերի և մոտեցումների հեռանկար է ապահովելու՝ մասնագիտական կրթության համակարգը դարձնելով արդյունավետ՝ հատկապես աշխատանքի վրա հիմնված ուսուցման առումով:

Նախնական մասնագիտական ուսհաստատություններ՝ ուսումնարանները, այս տարի կունենան 2610, իսկ միջին մասնագիտական ուսհաստատությունները՝ քոլեջները՝ 7490 շրջանավարտ:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ անդրադառնալով արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտին:

«ՄԿՈՒ ոլորտում ևս լայնածավալ աշխատանքներ են իրականացվում, մասնավորապես, ժամանակակից տնտեսության կարիքներին համապատասխան մասնագետներ թողարկելու նպատակով վերանայվում է մասնագիտությունների ցանկը: Ամբողջությամբ վերանայվել է նաև կրթաթոշակային քաղաքականությունը՝ գերակա մասնագիտությունների գծով 5000 դրամից մինչև 50 հազար դրամի բարձրացմամբ»,- ասել է նախարարի տեղակալը:

ԼՂ-ից բռնի տեղահանված բազմաթիվ սովորողներ ընդգրկվել են նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, որոնց ուսուցումը կազմակերպվել է պետական բյուջեի միջոցներով: Ուսումնարաններում ընդգրկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 103, իսկ քոլեջներում՝ շուրջ 1030 ուսանող: Այս ծրագրի իրականացման համար պետական բյուջեի միջոցներից հատկացվել է ավելի քան 135 մլն դրամ:

Մասնագիտական կարողությունների զարգացման տեսանկյունից ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նաև ՄԿՈՒ ոլորտում իրականացվող աշխատանքները: Քոլեջներում և ուսումնարաններում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները նախորդ տարվա ընթացքում հնարավորություն են ունեցել մասնակցելու կամավոր ատեստավորմանն ու աշխատավարձի բարձրացում ունենալ: Այս տարի առաջին անգամ կիրականացվի նաև մասնագիտական առարկաներ դասավանդող մանկավարժների վերապատրաստման և կամավոր ատեստավորման գործընթացը:

«Այս տարի մասնագիտական առարկաներ դասավանդող մանկավարժների կամավոր ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 4 ուղղություններով՝ գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ոսկերչություն և խոհարարություն: Ի տարբերություն հանրակրթության՝ ՄԿՈՒ ոլորտում ատեստավորումն իրականացվելու է թե՛ տեսական, թե՛ գործնական աշխատանքների միջոցով: Մնացած մասնագիտությունների ուղղություններով ևս հաջորդաբար կշարունակենք ատեստավորման գործընթացը»,- ներկայացրել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ՄԿՈՒ ոլորտում ուսումնական հաստատությունների ենթակառուցվածքների զարգացմանը, որտեղ նոր օրենքով ևս շեշտադրվում են մասնավոր հատվածի հետ համագործակցության լայն հնարավորությունները:

«Ունենք բազմաթիվ մասնավոր կազմակերպություններ, որոնք լավ մասնագետների պահանջարկ ունեն: Բնականաբար, դրանք շահագրգռված են նաև այդ մասնագետների պատրաստմամբ, և նրանց հետ համագործակցությամբ մի շարք ծրագրեր են նախատեսվում»,- եզրափակել է Արաքսիա Սվաջյանը:

Ենթակառուցվածքների բարելավման նպատակով 2024 թվականին 12 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կապիտալ ծախսերի համար շուրջ 2 մլրդ դրամ է հատկացվել, իսկ լաբորատոր սարքավորումների համար՝ ավելի քան 162 մլն դրամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

10:52 03.08.2025

Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Oգոստոսի 3-ին, ժամը 02։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լերմոնտովո գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի երկրորդ հարկում (մոտ 80 քմ)։ […] ...

Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյում ընթացող «Մասթերս»-ի քառորդ եզրափակիչ

10:25 03.08.2025

Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյում ընթացող «Մասթերս»-ի քառորդ եզրափակիչ

Տորոնտոյում ընթացող Թենիսի պրոֆեսիոնալների ասոցիացիայի (ATP) մրցաշարի չորրորդ փուլի խաղում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է նորվեգացի Կասպեր Ռուդին։ Խաղն ավարտվել է 6:4, 7:5 հաշվով՝ Խաչանովի օգտին։ Քառորդ եզրափակիչում Խաչանովը կխաղա ամերիկացի Ալեքս Միկելսենի հետ։ Խաչանովը 29 տարեկան է և ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 20-րդ տեղը։ ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

10:12 03.08.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ կա զոհ

10:00 03.08.2025

ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ կա զոհ

Օգոստոսի 2-ին, ժամը 22։04-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Porsche» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային․ վերջինիս վարորդը տեղում մահացել […] ...

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

BACK_TO_TOP