18:40 23.05.2024
ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի աջակցությամբ մայիսի 23-ին Երևանի Թումանյանի անվան այգում բացվել է մեծանուն հայ արվեստագետի «Որս» քանդակը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Քանդակի տեղադրմանը նախորդել է ակտիվ աշխատանքային համագործակցություն Հակոբ Հակոբյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները կազմակերպող աշխատանքային խմբի, մասնավորապես՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ:
Հակոբ Հակոբյանի «Որս» քանդակի պաշտոնական բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Հակոբ Հակոբյանի դուստրը՝ Նորա Հակոբյանը, անվանի արվեստագետներ և արվեստասերներ:
Երևանի Թումանյանի անվան այգում տեղադրված քանդակի կատարումն իրականացրել է քանդակագործ Համլետ Մատինյանը: Նա Հակոբ Հակոբյանի «Որս» քանդակի գիպսե բնօրինակը մարմնավորել է բրոնզի մեջ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շնորհավորել է անվանի արվեստագետի քանդակի բացման կապակցությամբ և ընդգծել քանդակի տեղավայրի ընտրության կարևորությունը.
«Քանդակը հրաշալի կերպով ինտեգրվում է բնապատկերին՝ կարծես լրացնելով բնության ամբողջականությունը: Լիահույս եմ՝ տեղադրվելով Թումոյի այգում՝ երիտասարդական ակտիվ վայրում, այս քանդակը և Հակոբ Հակոբյանի արվեստը, առհասարակ, ոգեշնչելու են երիտասարդներին՝ լինել ստեղծագործ և նորարար»,- ասել է Դանիել Դանիելյանը՝ հավելելով, որ Հակոբյանի արվեստը միշտ արդիական է:
ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը ևս ողջունել է ներկաներին՝ նշելով, որ Նախագահը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հայ մշակութային արժեքների պահպանմանը և հանրահռչակմանը վերաբերող հարցերը. «Դժվար ժամանակներում մշակույթն ու կրթությունն են փրկիչ ճանապարհը, և հենց դրանք են ծառայում գաղափարական, արժեհամակարգային խնդիրների լուծմանը»:
Ստեղծագործական երկար տարիների ընթացքում Հակոբ Հակոբյանին մշտապես հուզել է մարդու թեման, կյանքի տարբեր փուլերում կենցաղային կամ այլաբանական կողմերից նրան ներկայացնելու կերպը:
1980-ական թվականներից հեղինակը հրապուրվել է քանդակներով, աշխատանքային գործիքներից ստեղծել է աննախադեպ կոմպոզիցիաներ: Մասնավորապես՝ 2000-ականներին է ընդլայնվել Հակոբ Հակոբյանի մանրաքանդակների պատկերագրությունը՝ ավելի ընդգրկուն ներկայացնելով մարդկային էությունն ու կենդանություն հաղորդելով քանդակին: Այդ շարքից է «Որս» քանդակը, որի բրոնզե հորինվածքն այդ տարիների տիպական գործերից է: Պլաստիկական միջոցներով նա ներկայացնում է մարդկային էությունը՝ տագնապի և լարվածության մթնոլորտում բացահայտելով իր հերոսներին:
Հակոբ Հակոբյանի ստեղծագործությունները պահվում են ընտանիքի, Հայաստանի ու արտերկրի բազմաթիվ թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...