19:07 23.05.2024
Այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրեր է հանձնել «Քեզ համար, Ազնավո՛ւր» և «Երվանդ Քոչար 125. դասականն ու նորարարը» մրցույթների հաղթողներին:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը, Արաքսիա Սվաջյանը և Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը:
Նախարարը շնորհավորել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ակտիվ մասնակցության համար՝ կարևորելով հոբելյանական տարվա մի շարք ծրագրերից զատ նաև դպրոցականների մասնակցությունն ապահովող միջոցառումները.
«Ինչպես գիտեք, այս տարի հոբելյանական տարի է, և ձևավորվել են հոբելյանական հանձնաժողովներ՝ ամբողջ տարվա ընթացքում կազմակերպելու բազմաթիվ տարաբնույթ միջոցառումներ՝ նվիրված թե՛ Շառլ Ազնավուրին, թե՛ Երվանդ Քոչարին: Բայց մենք հատկապես կարևորում ենք սովորողների մասնակցությունը, քանի որ ամենակարևորը, որ կարող ենք անել մեր մեծանուն գործիչների ժառանգությունը պահպանելու և տարածելու առումով, ստեղծած արժեքները հանրահռչակելն է ու նրանցից անընդհատ սովորելը: Կարևոր է, որ այս իրադարձությունները տեղ են գտնում նաև մեր կրթական միջավայրում: Այս մրցույթները միտված են մեր մեծերի մշակութային ժառանգության ճանաչելիությանը, պահպանմանը և տարածմանը»:
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև դպրոցներին և ընտանիքներին, որոնք ձևավորում են այն մթնոլորտը, որտեղ սովորողը, ի թիվս բազմաթիվ զբաղմունքների, ընտրում է հենց կրթամշակութային բովանդակությունը:
«Դուք ձեր ժամանակը կարող էիք տրամադրել բազմաթիվ այլ զբաղմունքների, բայց ընտրել եք սովորելը, ուսումնասիրելը, պրպտելը: Սա ցույց է տալիս, որ ձեր մանկավարժներն ու ընտանիքներն արվեստի, մշակույթի, երկրի պատմության իմացության կարևորությունն առաջնային են համարել և խրախուսել են ձեզ հենց այդ միջավայրում: Այսօրվա հաղթանակն էլ ձեր նախընթաց ջանքերի ու աշխատանքի արդյունքն է»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ մրցույթում հաղթել են այն սովորողները, որոնք եղել են ամենաարագը, ամենագիտակը և ամենահնարամիտը:
Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը ևս ողջունել է մասնակիցներին՝ մեջբերելով Երվանդ Քոչարի խոսքերը՝ ուղղված երիտասարդներին.
«Սիրելի՛ երիտասարդներ, դուք եք հայ ժողովրդի դարավոր իղձերի, պայծառ ու գեղեցիկ ապագայի հուսո երաշխիքը: Եվ պետք է լինել առողջ և հուժկու, մշտապես ունենալ մեծ երազանքներ և վստահ լինել, որ ձեր ոչ մի ճիգ, ոչ մի ջանք չեն կորչելու: Ամեն ինչ արդարացվելու է, ձեր երազանքներն իրականանալու են»:
Հաղթող մասնակիցները շնորհակալություն են հայտնել մրցույթի կազմակերպման համար և նշել, որ այն լավ հնարավորություն է՝ հետաքրքրվելու, ուսումնասիրելու և ճանաչելու հայ անվանի արվեստագետներին, որոնցով նախկինում գուցե այնքան էլ հետաքրքրված չէին:
«Ես Քոչարի մասին մակերեսային գիտելիք ունեի: Այս մրցույթից հետո շատ մեծ ցանկություն ունեմ նրա արվեստը ուսումնասիրելու, ճանաչելու: Նրա «Պատերազմի արհավիրքը» կտավից արդեն հասկացել եմ, որ նրա արվեստում յուրաքանչյուր դետալ կարևոր է և խորը փիլիսոփայություն ունի»,- մեկնաբանում է Թամարա Մակարյանը՝ Արմավիրի մարզի Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցից: Իսկ Լոռու մարզի Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Մարիամ Ավետիքյանը և Շիրակի մարզի Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 8-րդ դասարանի աշակերտ Մկրտիչ Գաբրիելյանը, որոնք մեծ սեր ու հետաքրքրվածություն ունեն Ազնավուրի հանդեպ, ընդգծել են՝ թեև շատ են սիրում Ազնավուր լսել, կարդալ, բայց այսուհետ ավելի խորքային կուսումնասիրեն, կփորձեն ավելի շատ ճանաչել աշխարհահռչակ շանսոնյեին:
Մրցույթները կազմակերպվել էին «Ազնավուր» հիմնադրամի և Երվանդ Քոչարի թանգարանի հետ համագործակցությամբ: Դրանք նախատեսված էին դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...