Առանց երկմտելու ընդառաջ գնացեք երազանքներին, և դրանք իրականություն կդառնան. Շիրակի մարզպետի շնորհավորանքը Վերջին դասի առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Առանց երկմտելու ընդառաջ գնացեք երազանքներին, և դրանք իրականություն կդառնան. Շիրակի մարզպետի շնորհավորանքը Վերջին դասի առթիվ

09:30 24.05.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին դասի առթիվ.

«Սիրելի՛ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ Ձեզ Վերջին դասի առթիվ:

Դպրոցական տարիներն անցնում են մի ակնթարթի նման՝ անմոռանալի հիշողություններ ու մնայուն հետք թողնելով բոլորի կյանքում։ Այդ տարիները կրթվելու, սիրելու, երազելու, կյանքն ու մարդկանց ճանաչելու, ինչու չէ՝ նաև ինքնաճանաչման տարիներ են։

Սակայն այն ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ․ հիմնական և ավագ դպրոցի սիրելի շրջանավարտներ, այսօր դուք հրաժեշտ եք տալիս ձեզ համար հարազատ դարձած կրթօջախներին, ուսուցիչներին, դասընկերներին, որոնց հետ անցել են ձեր մանկության ու պատանեկության լուսավոր օրերը՝ լի վառ երազներով ու նպատակներով: Վերջին դասին հաջորդելու են նոր սկսվող հետաքրքիր կյանքի դասերը։

Եթե ձեզանից ոմանք դեռ նստելու են աշակերտական նստարանին, վայելելու են դպրոցական տարիների վերջին պատառիկները՝ ավագ դպրոցն ավարտող շրջանավարտների համար այս օրն ավելի քան պարտավորեցնող է ու պատասխանատու, քանի որ նոր կյանք են մտնում, որտեղ առավել առանցքային որոշումներ են կայացնելու, մասնագիտություն են ընտրելու։

Հիշեք պարզ ճշմարտություն՝ կայուն ու հիմնարար գիտելիքը լուսավոր ապագայի ամենամեծ երաշխիքն է:

Ուզում եմ հավատաք, որ ձեզանից յուրաքանչյուրն առաքելություն ունի այս կյանքում, բանիմաց ու գրագետ մասնագետ լինելուց զատ, շատ կարևոր է լինել լավ մարդ ու հայրենասեր քաղաքացի։

Հարգելի մանկավարժներ, գիտեմ, որ այսօր ձեր հոգում միախառնվել են հուզմունքի ու պատասխանատվության զգացումները դպրոցից հեռացող ձեր աշակերտների համար։Վստահ եղեք՝ ձեր բարդ ու հարգանքի, խոնարհումի արժանի աշխատանքի արդյունքում՝ մենք ունենք հիանալի սերունդ։ Շարունակեք նույն ոգով ու ջերմեռանդությամբ կատարել սերունդներ կրթելու ձեր վեհ առաքելությունը։

Սիրելի շրջանավարտներ, մեկ անգամ ևս շնորհավորելով այս հիշարժան օրվա առթիվ՝ մաղթում եմ բոլորիդ բարի երթ դեպի մեծ կյանք։

Առանց երկմտելու ընդառաջ գնացեք երազանքներին, և դրանք իրականություն կդառնան»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

10:52 03.08.2025

Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Oգոստոսի 3-ին, ժամը 02։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լերմոնտովո գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի երկրորդ հարկում (մոտ 80 քմ)։ […] ...

Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյում ընթացող «Մասթերս»-ի քառորդ եզրափակիչ

10:25 03.08.2025

Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյում ընթացող «Մասթերս»-ի քառորդ եզրափակիչ

Տորոնտոյում ընթացող Թենիսի պրոֆեսիոնալների ասոցիացիայի (ATP) մրցաշարի չորրորդ փուլի խաղում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է նորվեգացի Կասպեր Ռուդին։ Խաղն ավարտվել է 6:4, 7:5 հաշվով՝ Խաչանովի օգտին։ Քառորդ եզրափակիչում Խաչանովը կխաղա ամերիկացի Ալեքս Միկելսենի հետ։ Խաչանովը 29 տարեկան է և ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 20-րդ տեղը։ ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

10:12 03.08.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ կա զոհ

10:00 03.08.2025

ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ կա զոհ

Օգոստոսի 2-ին, ժամը 22։04-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Porsche» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային․ վերջինիս վարորդը տեղում մահացել […] ...

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

BACK_TO_TOP