18:33 30.03.2018
Հայաստանում մշակված ու արտադրվող վարժասարքերը, որոնք նախատեսված են Կալաշնիկովի ավտոմատով ու ձեռքի հակատանկային նռնականետով կրակ վարելու համար, արդեն վաղուց հաջողությամբ կիրառվում են հայկական բանակում։
Պատի վրա լուսածրվող էկրանին հայտնվում են թիրախները, և առանց փամփուշտների, լարերով համակարգին միացված ինքնաձիգով արտադրող ընկերության մասնագետը ցուցադրում է կրակելու իր վարպետությունը։
«Համալիր վարժասարք է, որում ներկայացված են չորս զինատեսակներ՝ Կալաշնիկով ավտոմատի, Դրագունովի դիպուկահար հրացանի և ձեռքի հակատանկային նռնականետի իմիտատորներ։ Եվ համալիրը թույլ է տալիս միաժամանակ երեք կրակային կետերից մարտ վարել», – նշում է սարքը նախագծած ԵՄՄԳԻ-ի ինժեներներից Խաչիկ Օհանյանը։
Անհրաժեշտության դեպքում, սակայն, իմիտացիոն կրակակետերը կարող են ավելացվել, հասցվել մինչև 10-ի՝ ջոկի կազմով մարտական գործողության վարժանքներ անելու համար, առանց սենյակից դուրս գալու։ Արտասահմանից պատվերներ ունենալու դեպքում մասնագետի խոսքով՝ կարող են ավելի ընդլայնել համալիրի կարողությունները և վաճառել։
«Ձեր ուշադրությունը կգրավեմ այն բանի վրա, որ մեր օպերատորն ինքն է կառավարում զրահատեխնիկան, այսինքն ինտերակտիվ է … Կան նաև ստանդարտ կրակային քարտով նախատեսված վարժություններ, որ հրաձիգին վարժեցնում են քամու պայմաններում կրակել և այլն», – նշում է մասնագետն ու պարզաբանում, որ այս ամենն արվում է մարտականին ավելի նման պայմաններ ստեղծելու համար։
15:08 16.06.2025
Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել ենՀունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...
14:55 16.06.2025
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...
14:46 16.06.2025
Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունիցՀնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ «Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական […] ...
14:38 16.06.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում հունիսի 16-ին և 21-ին կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ […] ...
14:29 16.06.2025
Երևանի այգիներից մեկի հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ հունիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 19/30 հասցեի տարածքում գտնվող այգուն հարակից շինությունում կախված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում պարանով կախված վիճակում […] ...