19:41 01.06.2024
Երեխաների միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է աղետի գոտի՝ ծանոթանալու ջրհեղեղից հետո ստեղծված իրավիճակին: Նախարարը եղել է Ալավերդի քաղաքի թիվ 2 և 10 հիմնական դպրոցներում և զրուցել աշակերտների հետ:
ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է աշակերտներին երեխաների տոնի առթիվ՝ նվիրելով գրենական պիտույքներ ու գրքեր։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է աղետների հետևանքների վերացման շուրջ աշխատանքներն աջակցության տարբեր ձևերով. «Այստեղ հոգեբանական աջակցությունն ու սոցիալական ծառայությունների աշխատանքը խիստ կարևոր են հատկապես երեխաների համար, քանի որ առաջին տպավորությամբ՝ գուցե նրանք հեշտ են հաղթահարում սթրեսը, սակայն իրականում կարող են առաջանալ բազմազան վախեր և դրանց հետ կապված խնդիրներ: Պարզապես անհրաժեշտ է երեխաների հետ ճիշտ աշխատել, որպեսզի այդ խնդիրները չխորանան: Երեխաները կարողանում են իրենց պատկերացրածն ու զգացածն արտահայտել, ձևակերպել, ինչը շատ կարևոր է: ԿԳՄՍ նախարարությունն իր հերթին պլանավորում է ակտիվ միջոցառումներ՝ աղետից տուժած բնակիչների, հատկապես երեխաների համար»։
Նախարարի խոսքով՝ երեխաների հանդեպ ուշադրությունը պետք է չսահմանափակվի միայն այս օրերով, այլ լինի շարունակական: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ այն զգացողությունը, որ իրենք մենակ չեն, և կա աջակցություն, թույլ է տալիս վստահաբար ասել, որ բոլոր խնդիրները կհաղթահարվեն:
Նախարարը նշել է` ձևավորվել է աշխատանքային խումբ, որը պետք է ընդհանուր վնասների գնահատում իրականացնի, և այդ աշխատանքային խմբում ներառված են նաև ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները: «Կրթական հաստատություններին, մշակութային հուշարձաններին և այլ ոլորտային հաստատություններին հասցված վնասը գնահատելու համար կպահանջվի որոշակի ժամանակ, որպեսզի ամբողջական պատկերն ավելի հստակ լինի: Այս պահի դրությամբ՝ հուշարձանների մասով նկատելի վնասներ, բարեբախտաբար, չեն եղել, թեև խնդիրները դեռ պետք է գնահատման փուլ անցնեն։ Օրինակ՝ Ալավերդիում պահպանվել է հին կամուրջը, որը նույնպես պատմամշակութային հուշարձան է»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:
Կրթական հաստատությունների վերաբերյալ նախարարը հայտնել է, որ վնասվել է, մասնավորապես, Քարկոփի դպրոցը։ Եվս մի քանի ուսումնական հաստատություններ, որոնք գտնվում էին աղետի առաջին գոտում և բախվել են ջրով լցվելու խնդրին, նույնպես տարբեր աստիճանի վնասներ են կրել: «Քանի որ թևակոխում ենք ամառային արձակուրդների շրջան, կա բավարար ժամանակ մինչև սեպտեմբեր անհրաժեշտ աշխատանքներն իրականացնելու համար, որպեսզի նոր ուսումնական տարում ոչինչ չխանգարի այդ դպրոցներում բնականոն գործընթացի մեկնարկին: Մենք կապի մեջ ենք բոլոր գործընկերների հետ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար: Այստեղ շատ ակտիվ աշխատում են մարզպետարանի ու համայնքապետարանների և ՏԿԵ նախարարության գործընկերները:
Այս տարածաշրջանում նույնպես ավարտելու ենք հանրակրթական դպրոցների ավարտական քննությունների փուլն ու ապահովելու ենք ընդունելության գործընթացը: Մարզպետարանի հետ ինտենսիվորեն աշխատել ենք, որպեսզի ի հայտ բերենք, թե որտեղ ունենք խնդիրներ: Ավարտական քննությունները կազմակերպելու ընթացքում պետք է հաշվի առնենք բնակիչների տեղակայվածության հանգամանքը: Նմանատիպ խնդիր կա Ալավերդու ևս մեկ դպրոցում, որը գտնվում է քաղաքից կտրված թաղամասում: Բայց արդեն քննարկել ենք կազմակերպչական մեխանիզմները, և վստահ եմ, որ բոլոր շրջանավարտներն ու դիմորդները քննություններին մասնակցելու խնդիր չեն ունենա»,- մեկնաբանել է ԿԳՄՍ նախարարը:
Նրա դիտարկմամբ՝ քանի որ դասերը դպրոցներում արդեն ավարտվել էին, հետևաբար այս պահին դասապրոցեսի հետ կապված խնդիրներ չկան: Խնդրահարույց իրավիճակ էր միայն Ալավերդու քոլեջում, որտեղ դասերը դեռ շարունակվում են: Ուսումնական գործընթացը հեռավար մեթոդով կազմակերպելու որոշում է կայացվել՝ խնդրին իրավիճակային լուծում տալու նկատառությամբ։
Անդրադառնալով ուսումնական ծրագրերում հատկապես քաղպաշտպանության հարցերն ընդլայնելու խնդրին՝ Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ նախարարությունն այժմ հանրակրթական նոր չափորոշիչների ներդրման փուլում է, որտեղ նման հարցերը ուշադրության կենտրոնում են։ «Արտակարգ իրավիճակների նախկին նախարարության և ՆԳՆ գործընկերների հետ աշխատանքի հիմքում այն ուղղություն է, ըստ որի՝ կրթական բովանդակությունը պետք է այս առումով դառնա ավելի ուսուցողական: Ձևերը տարբեր են: Օրինակ՝ ՆԳՆ աշխատակիցները, Փրկարար ծառայության, Ճգնաժամային կառավարման ակադեմիայի ներկայացուցիչներն անցկացրել են բազմաթիվ հետազոտություններ՝ փաստելով, որ երեխաների համար շատ ավելի կարևոր է նման գիտելիքի ձեռքբերումը։ Գեղարվեստական գրականության մեջ բնության երևույթների մասին կարդալիս հետաքրքիր է իմանալ այդ երևույթների առանձնահատկությունները, իմանալ, թե ինչպես կարելի է պաշտպանվել տարերային աղետներից և ինչպես վարվել նման իրավիճակներում: Աշխատել ենք, որպեսզի նման մոտեցումները նույնպես ինտեգրվեն ուսումնառության գործընթացում:
Բացի դրանից՝ կա նաև քաղպաշտպանության առանձին դասընթաց, որը ներառված է նախնական զինվորական պատրաստության առարկայի մեջ, որտեղ առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ վարքականոնների վերաբերյալ տրվում են անհրաժեշտ գիտելիքներ:
Ամենակարևոր ուղղություններից մեկն էլ կլիմայի փոփոխությունն է, որն ամբողջությամբ հանրակրթության ոլորտում ուսումնասիրվում է։ Կարևոր է, որ երեխաները վաղ տարիքից հետազոտեն կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները՝ կարևորելով բնապահպանական հարցերը: Այդ ուղղությամբ նույնպես կան բազմաթիվ ծրագրեր, որոնք համաձայնեցնում ենք միջազգային գործընկերների հետ»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարը:
17:29 02.08.2025
Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքումՀնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...