17:56 11.09.2018
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով իր և ՀՔԾ պետի` համացանցում տարածում գտած հայտնի զրույցին, նշեց, որ այդ ժամանակ ինքը Ժնևում է եղել` կապված ՀՖՖ ընտրությունների հետ: Վանեցյանն ասաց, որ ՀՔԾ պետի հետ քննարկելու որոշակի հարցեր կային, իսկ կոնկրետ այդ խոսակցության ժամանակ ինքը եղել է մեքենայում՝ օդանավակայանի ճանապարհին:
Ձայնագրության մեջ նշվում է, թե վարչապետն ասել է`«Յուրի Խաչատուրովը պետք է կալանավորվի»: Պարզաբանելով դա` Վանեցյանը պարզաբանեց.
«Վարչապետը ասել է հետևյալը, որ որևէ քաղաքական խոչընդոտ չի կարող լինել քրեական գործի օրինական ընթացքի համար: Վարչապետը չի ասել «փակեք», ասել է, որ քրգործով անցնող անձինք, եթե կան հիմքերը` նրանց կալանավորելու, պատասխանատվության ենթարկելու, անկախ դիրքից, զբաղեցրած պաշտոնից, պետք է պատասխանատվության ենթարկվեն»:
Վանեցյանը չբացառեց, որ խոսակցության մեջ կարող են անճշտություններ լինել, ասաց, որ երբևիցե չէին կարող ենթադրել, թե կարող է ձայնագրվել և հրապարակվել իրենց խոսակցությունը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին որոշում կայացրած դատավորի մասին հիշատակմանն անդրադառնալով` ԱԱԾ տնօրենն ասաց.
«Ես Հրաչի հետ չեմ խոսել, Հրաչ չեմ ճանաչում: Նոր պարզվեց` խոսքը այն դատավորի մասին է, ով կալանքը տվել է Ռոբերտ Քոչարյանի, ես նրա հետ ծանոթ չեմ, չեմ տեսել, անգամ դեմքով չգիտեմ»:
Անդրադառնալով արտահայտությանը` «ռուսների հետ հազիվ ենք բարիշել», նա նշեց.
«Այո՛, գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո որոշ շրջանակներ սկսել էին տարածել, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, և նոր իշխանությունները փոխում են իրենց արտաքին քաղաքական վեկտորը, այդ մտահոգությունները կային նաև մեր ռուս գործընկերների մոտ, որը հերքվել է»:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...