Մեկնարկում է Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Մեկնարկում է Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը

18:21 06.06.2024

Հունիսի 6-ին՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը‚ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում է Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը։

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, մրցույթի նպատակն է բացահայտել տաղանդավոր երիտասարդներին և հանրահռչակել Արամ Խաչատրյանի արվեստը։

Այս տարի մրցույթը կանցկացվի «Ջութակ» մասնագիտական կարգում։ Մասնակցության իրավունք է ստացել 13 երկրի 20 ջութակահար։ Նրանք ներկայացնում են Հայաստանը, ԱՄՆ-ն, Բելգիան, Գերմանիան, Լիտվան, Լեհաստանը, Ճապոնիան, Չինաստանը, ՌԴ-ն, Նորվեգիան, Ավստրալիան, Ֆրանսիան, Պորտուգալիան։ Այս տարիների ընթացքում խաչատրյանական մրցույթի շնորհիվ երաժշտական աշխարհին ճանաչելի են դարձել բազմաթիվ երաժիշտներ‚ որոնք գրավել են լավագույն բեմերն ու շարունակում են հանդես գալ ամենահեղինակավոր նվագախմբերի հետ։

Մրցույթի բացման շրջանակում այսօր հրավիրվել է մամուլի ասուլիս, որի ընթացքում ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը նշել է, որ նախարարության նպատակներից է հայկական կոմպոզիտորական արվեստի հանրահռչակումն աշխարհում‚ և նման միջազգային միջոցառումները նպաստում են այդ նպատակի իրականացմանը։ Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունը 20 տարիների ընթացքում եղել է մրցույթի կողքին‚ և համագործակցությունը կազմակերպիչների հետ միշտ եղել է արդյունավետ։

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանն ընդգծել է՝ մասնակից 20 երաժիշտներն արդեն իսկ իրենց նվագացանկերում ընդգրկել են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները‚ քանի որ դրանք ներառված են մրցույթի պարտադիր ծրագրում։ Հիմնադրամի ղեկավարը ներկայացրել է ստուգատեսի ժամանակացույցը‚ ըստ որի՝ առաջին փուլը կանցկացվի հունիսի 7-ին և 8-ին‚ երկրորդ փուլը՝ հունիսի 9-ին և 10-ին‚ երրորդ փուլը՝ հունիսի 11-ին և 12-ին։ Իսկ ահա հունիսի 13-ին կայանալիք գալա համերգի ընթացքում հայտնի կդառնան մրցույթի հաղթողները‚ և տեղի կունենա պարգևատրման արարողությունը։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանն իր հերթին տեղեկացրել է‚ որ մրցույթին մասնակցել ցանկացողների թիվը տարեցտարի ավելանում է‚ ինչը պայմանավորված է ստուգատեսի որակի ու հեղինակության բարձրացմամբ։ Նա նաև նշել է‚ որ 8000-ից ավելի երաժիշտ աշխարհի տարբեր բեմերում կատարում է Արամ Խաչատրյանի երաժշտությունը։

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը կարևորել է Երևանում անցկացվող մշակութային իրադարձությունները՝ ընդգծելով, որ այս օրերին Խաչատրյանի երաժշտությունը տասնյակ երիտասարդ ջութակահարների համախմբել է մայրաքաղաքում‚ որոնք մրցույթի շնորհիվ ծանոթանում են Հայաստանին‚ Երևանին‚ մեր երկրի մշակութային ժառանգությանը։

Խաչատրյանի անվան 20-րդ մրցույթի ժյուրիի նախագահ Զոհրաբ Թադևոսյանը‚ մրցույթի մասնակիցներին հաջողություններ մաղթելով‚ խորհուրդ է տվել ելույթ ունենալիս լինել ազատ‚ չմտածել մրցակցության մասին, այլ գերագույն հաճույք ստանալ իրենց կատարումից։

Ասուլիսից անմիջապես հետո տեղի է ունեցել վիճակահանություն, որի միջոցով որոշվել է մրցույթի ընթացքում մասնակիցների ելույթների հաջորդականությունը։

Մրցույթի մասնակիցները և ժյուրիի անդամներն այցելել են նաև Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արամ Խաչատրյանի հիշատակին:

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող երաժշտական այս ստուգատեսն իր կարևոր տեղն ունի աշխարհում անցկացվող միջազգային մրցույթների ընտանիքում։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP