17:13 11.09.2018
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանից լրագրողները հետաքրքրվեցին`Մարտի 1-ի գործով ի՞նչ կարգավիճակ ունի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Սեյրան Օհանյանն այդ երեկո հրապարակավ հանդես եկավ և միտք հնչեցրեց, որ բանակը մասնակցելու է այդ արտակարգ դրության ռեժիմի ապահովմանը: Քաղաքացիների կողմից այդ ռեժիմի ցանկացած խախտում արժանանալու է համարժեք կոշտ վերաբերմունքի: Սա մենք նույնպես գնահատում ենք որպես հանցավոր գործունեություն, իսկ թե երբ մեղադրանք կորոշվի, դա քննիչն է որոշում: Այս պահին Սեյրան Օհանյանը քրգործով ունի վկայի դատավարական կարգավիճակ»,- ասաց նա:
Հարցին` ի՞նչ դատավարական կարգավիճակ ունի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Խաչատրյանն ասաց, որ նույնն է, ինչ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեպքում. նա կհրավիրվի և կհարցաքննվի այն ժամանակ, այն կարգավիճակում, որը վարույթ իրականացնող մարմինը կհամարի անհրաժեշտ, այսինքն` երբ և ինչ կարգավիճակով կհարցաքննվի, դա քննիչն է որոշելու:
Անդրադառնալով ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի`այսօր հրապարակված ձայնագրությանը, խոսելով փաստաբան Վահե Գրիգորյանի մասին, որի անունը ևս շրջանառվում էր այդ զրույցում, նա նշեց.
«Վահե Գրիգորյանի և իմ կարծիքները շատ հարցերում համընկնում են, մենք համագործակցում ենք որպես իրավաբաններ, ես նրան ճանաչում եմ ուսանողական տարիներից, մեր համագործակցությունը պաշտոնական է, բայց ես գործից դուրս նրան ճանաչում եմ»:
Խաչատրյանը խոստացավ` խտրական մոտեցում չի լինելու, պատասխանատվության են ենթարկվելու բոլորը, ովքեր մեղսակցություն ունեն այս գործին: Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին՝ երկիրը լքելու թույլտվություն տրամադրելուն՝ նա ասաց, որ վարույթն իրականացնող մարմինը, ելնելով մեղադրյալի անձից, զբաղեցրած պաշտոնից և այլ ապացույցներից, եկել է այն համոզման, որ նա չի թաքնվի քննությունից, իսկ եթե փորձի թաքնվել, կան համապատասխան միջոցներ, հետախուզում է հայտարարվում, և նա հարցաքննվում է:
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
12:30 02.08.2025
«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել«Բարսելոնան» Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում ընկերական հանդիպում է անցկացրել մայրաքաղաքի համանուն թիմի հետ և հաղթել 7-3 հաշվով: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» հաղթել է 3-2 հաշվով, իսկ երկրորդ կեսում ևս չորս գնդակ է ուղարկել հարավկորեական թիմի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: Ընդորում Հանսի Ֆլիկը երկրորդ խաղակեսում դաշտ է դուրս բերել ամբողջությամբ այլ կազմ: Սա «Բարսելոնայի» երկրորդ ընկերական […] ...